18.04.2007. Արտոնյալներ չպետք է լինեն
15.01.2005. Քաղծառայության ինստիտուտը կայացել է, բայց բարեփոխման ունի
16 Սեպ 2011  
16.09.2011  |  10:52   |   Թերթեր և ամսագրեր

21.01.2006. Նախագահը գնահատում է քաղաքապետարանի աշխատանքը

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Երեւանի քաղաքապետի, թաղապետերի եւ շահագրգիռ պետական այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանրապետության նախագահը դրական է գնահատել այն հանգամանքը, որ գրավոր հաշվետվություններ են պատրաստվում եւ պլանավորվում է հաջորդ տարվա աշխատանքը, ինչը նաեւ հասարակական վերահսկողության լուրջ հնարավորություն է ստեղծում: Սակայն, նրա խոսքերով, ամբողջական հաշվետվությանն ու անելիքներին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, որ քաղաքապետարանը մայրաքաղաքը չի ընկալում իբրեւ մի ամբողջական միավոր: "Օրինակ, ջրամատակարարման, գազաֆիկացման համար պատասխանատուն դուք չեք, սակայն դրանք բնակչի բարեկեցության հետ կապված հարցեր են: Կան եւս մի շարք հարցեր, որոնք ուղղակի կապված են քաղաքի ենթակառուցվածքների հետ, սակայն քաղաքապետի հաշվետվության մեջ եւ քաղաքապետարանի ծրագրերում բացակայում են: 

Չկա որեւէ վերլուծություն, թե ինչպե՞ս է զարգանում քաղաքը, այն, ինչ արվում է, ի՞նչ ազդեցություն է ունենում ընդհանրապես քաղաքի զարգացման վրա: Եթե այդ վերլուծությունը չանեք եւ դա չկապեք ձեր ծրագրերի հետ, կստացվի, որ ուղղակի զուտ մեխանիկական աշխատանք եք կատարում",- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրել, որ Երեւանն աճող, դինամիկ զարգացող քաղաք է, եւ քաղաքի իշխանությունները պետք է կարողանան ձեռքը զարկերակի վրա պահել:

Բացասական երեւույթների շարքում նախագահն առաջնահերթ թվարկել է «մեկ պատուհանի» գաղափարի լիարժեք իրականացման եւ հողերի աճուրդների կազմակերպման գործընթացի անկատարության խնդիրները: 

Անդրադառնալով հողերի աճուրդներին` երկրի ղեկավարն ասել է, որ այդտեղ օրենքները շրջանցելու տարբեր սխեմաներ են գործում, ինչի արդյունքում շուկայականից ցածր գնով ձեռք բերվելուց հետո այդ հողերը կարճ ժամանակ անց վերավաճառվում են մի քանի անգամ թանկ: "Երեւանում մարդ չեք գտնի, որ հավատա, թե աճուրդները արդար են անցկացվում: Այստեղ մեծ անելիքներ ունեք եւ այս տարի աճուրդների գործընթացի կարգավորումը գերակայություն կլինի: Թույլ չենք տալու դրանք անցկացնել այնպես, ինչպես մինչեւ հիմա էր: Հողային օրենսգրքում կկատարվեն համապատասխան փոփոխություններ, նաեւ նախագահի վերահսկողական ծառայությանը հանձնարարված է աճուրդների մասով մշակել մեխանիզմ, որը կբացառի խարդախությամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ եւ այլ ձեւերով կատարվող ապօրինությունները",- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահը խոսել է նաեւ համայնքային բյուջեների հավաքագրման, մայրաքաղաքային տրանսպորտի, սանմաքրման, քաղաքի մուտքերի բարեկարգման, ապօրինի շինությունների դեմ պայքարի աշխատանքների անկատարության մասին՝ նշելով, որ թեեւ որոշակի տեղաշարժ կա այդ խնդիրներում, սակայն ամբողջության մեջ դրական բաղադրիչն այնքան փոքր է, որ կատարվածը բավարար համարել չի կարելի:

ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: