20.01.2007. Կարկատաններից դեպի գրավչություն
23.01.2008. Չբավարարվել արվածով, աշխատել նվիրվածությամբ
20 Հուն 2012  
20.01.2012  |  14:34   |   Թերթեր և ամսագրեր

18.01.2002. Նախագահը մատնանշում է թերացումները եվ բյուրոկրատական քաշքշուկները

"ԱԶԳ" Օրաթերթ - Երեւանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քննարկվեցին մայրաքաղաքին առնչվող կարեւոր խնդիրներ, սակայն հիմնական թեման քաղաքաշինությանն էր վերաբերում։ Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հանրապետության նախագահին ներկայացրեց 2001 թվականի աշխատանքները` անցած տարին անվանելով քաղաքաշինական խնդիրների առաջադրման տարի, իսկ 2002 թվականը, նրա խոսքերով, լինելու է այդ խնդիրների, կոնկրետ ծրագրերի իրականացման տարի։ Քաղաքապետի խոսքերով` 2002 թվականին Երեւանը կդառնա երբեմնի բարի ավանդույթները հիշեցնող շինհրապարակ, սակայն այս խնդրի իրականացումը մեծապես ներդնողներից է կախված, ուստի առավել նպաստավոր պայմանների ստեղծումը Ռոբերտ Նազարյանը գերխնդիր է համարում։

2001 թվականին նախկինում վարձակալության տրված հողատարածքներից գանձված վարձավճարների ընդհանուր գումարը 153 մլն դրամով գերազանցել է 2000թ. ցուցանիշը։ Քաղաքապետը կարեւորեց մայրաքաղաքի հողատարածքների աճուրդով եւ մրցույթով կատարվող վաճառքը, ինչը նպաստում է հողի արժեւորմանն ու շուկայի ձեւավորմանը։ Միայն Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար 5600 քառակուսի մետր վաճառքից գանձվել է 2 մլն 300 հազար դոլար։

Հանրապետության նախագահը նկատեց, որ իրոք, 2000թ. համեմատությամբ անցած տարի հողատարածքների օտարումից եւ վարձակալությունից ստացված գումարները շատ են եղել։ Ռ. Քոչարյանը քաղաքապետարանի պատասխանատուներին մի շարք հարցեր ուղղեց, մատնացույց արեց թերացումները եւ հանձնարարականներ տվեց։ Մասնավորապես, մայրաքաղաքի տարածքում գտնվող սեփականաշնորհված կիսավարտ շենքերի հարցում հանձնարարեց հետամուտ լինել` կամ ստիպելով վերջացնել շինարարությունը, կամ էլ վերավաճառել եւ ավելի պատասխանատու անձի հանձնել։ Նախագահն անդրադարձավ նաեւ քաղաքապետարանում առկա բյուրոկրատական քաշքշուկներին։ Շարքային քաղաքացիների եւ չինովնիկների փոխհարաբերությունները կանոնակարգել է անհրաժեշտ։ Ռ. Քոչարյանը քաղաքապետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուին հարց ուղղեց մայրաքաղաքի 14-րդ պոլիկլինիկայի գործադուլի առնչությամբ։ Այդ ինչպե՞ս է, որ տարբեր բուժհիմնարկներում աշխատավարձերի պարտքերը տարբերվում են իրարից։ Նախագահը հանձնարարեց ստուգել այս ոլորտում առկա չարաշահումները։

Հանրապետության նախագահի խոսքերով` անհրաժեշտ է ծրագրային աշխատանքներից անցնել գործնականի։ Իրատեսական է առաջիկա տարիներին զարգացող երկրին բնորոշ մայրաքաղաք ունենալու հեռանկարը։ Կապիտալ շինարարությանը զուգահեռ լուծելով մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման եւ ջեռուցման հարցերը` Երեւանը 3¬4 տարվա ընթացքում կարելի է անճանաչելի դարձնել։

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
"ԱԶԳ" Օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: