Բաղրամյան-Կասյան-Կիեւյան Եւ Բաղրամյան-Օրբելի Հանգույցների Բացում
Ռոբերտ Քոչարյանը` թիվ մեկ գործոն
23 Դեկ 2011  
23.12.2011  |  14:38   |   Թերթեր և ամսագրեր

29.12.2007. Նոր ճանապարհներ մայրաքաղաքում

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Երեկ շահագործման հանձնվեցին Բաղրամյան-Կասյան-Կիեւյան փողոցների խաչմերուկի էստակադան եւ Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում կառուցված թունելը: Նորակառույց էստակադայի երկարությունը 226 մետր է, լայնությունը` 9 մետր: Այսուհետեւ Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում մեքենաների հոսքը առանց լուսացուցային կարգավորման եւ հատումների, կարող է անընդմեջ շարունակվել սկսած Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչեւ Կիեւյան, Կասյան փողոցներ եւ Կոմիտասի պողոտա:

Ինչպես նշեց քաղաքապետ Երվանդ Զախարյանը, հերթական ճանապարհաշինական խոշոր հանգույցը կարեւոր տեղ է զբաղեցնում մայրաքաղաքի երթեւեկության ռիթմը կարգավորող քաղաքաշինական ընդհանուր ծրագրերում: Նրա խոսքերով, տրանսպորտային հանգույցների նախագծերը պատրաստ էին դեռեւս 1980-ականներին, սակայն դրանք հնարավոր եղավ կյանքի կոչել միայն այսօր:

Բացման ժապավենը կտրեց երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: