

2003 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Քասախ գետի վրա կառուցված կամրջի բացման արարողությանը:
Այս կամրջի կառուցումն ավարտին հասցնելը կարևոր էր մի քանի իմաստով: Առաջին հերթին, հանրապետության հյուսիսային գրեթե ողջ հատվածը մայրաքաղաքին և երկրի այլ հատվածներին այդուհետ միանում էր շրջանցելով Աշտարակ քաղաքը, որի շնորհիվ էականորեն կրճատվում էր ճանապարհի երկարությունը: Բացի այդ, բեռնաթափվում էր ոչ միայն Աշտարակ քաղաքը, այլև Աշտարակի պատմաճարտարապետական նշանակություն ունեցող հինավուրց կամուրջը, որն այլևս անվտանգ չէր կարող համարվել տրանսպորտային նախկին մեծ հոսքի պայմաններում: