Շնորհավոր Ամանոր ԵՎ Սուրբ Ծնունդ
Նախագահի մրցանակներ աշխատանքային առաջին օրերին
16 Հուն 2012  

Նոր տարում նոր եռանդով

Սիրելի այցելուներ, մեր կայքէջի աշխատակազմը Ամանորի արձակուրդներից վերադառնալով` շարունակում է իր աշխատանքը, այսինքն նորից և ամեն օր կարող եք այցելել մեզ և ծանոթանալ նոր, թարմ նյութերի: 

Տեղեկացնենք, որ այս տարի մեր կայքի աշխատաոճը որոշակիորեն փոփոխվելու է: 

Գաղտնիք չէ, որ համացանցում կամ տպագիր մամուլում հաճախ հայտնվում են երկրորդ նախագահի գործունեությանն ու ծրագրերին վերաբերող վերլուծականներ, որոնք, մեղմ ասած, չունեն արժանահավատ աղբյուրներ, և ուրեմն եզրահանգումներն էլ կասկածելի ու անհիմն են: Մենք խոսում ենք ոչ միտումնավոր խեղաթյուրումների մասին, այն կեղծիքի մասին չենք խոսում, որը լրատվական դաշտ է ներխուժում հատուկ ապակողմնորոշման և իրականությունը նենգափոխելու ձգտումով: Մենք նկատի ունենք պարզ անտեղյակությունը այս կամ այն հարցի շուրջ: Այսպես, թե այնպես, այսուհետ նման վերլուծականներն անպատասխան չենք թողնի, կփորձենք ժամանակ առ ժամանակ պատասխան հոդվածներով ու վերլուծականներով իրերն իրենց անուններով կոչել: Ի դեպ, մեր կայքի գործունեության այս յոթ ամիսների ընթացքում մեր մասին էլ շատ անպատասխան /մերթընդմերթ էլ` անպատասխանատու/ բան է գրվել: Հիմա էլ թերևս արդար կլինի, եթե երբեմն էլ մենք գրենք ու վերլուծենք:

Ուրախալի է, որ մեզ գրված ու գրվող նամակների ոչ միայն քանակն է շեշտակի ավելանում, այլև` ծավալն ու որակը: Նկատի ունենք, որ մի քանի տողանոց գոտեպնդիչ կամ հակիրճ սատարող նամակների կողքին այսօր մեծացել է այն նամակների թիվը, որոնք ուղղակի հոդվածներ կարելի է կոչել: Ընդ որում, դրանք ստացվում են ոչ միայն մեր հանարպետությունից: Ժամանակ առ ժամանակ կներկայացնենք ձեր ուշադրությանը ինչպես այդ հոդվածները, այնպես էլ մեր կայքին վերաբերող մեկնաբանությունները:  

Բավականին մեծ է նաև մեզ եկող տեսահոլավակների թիվը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են նախագահ Քոչարյանի գործունեությանը: Դրանք ոչ միշտ են նկարահանված պրոֆեսիոնալ տեխնիկայով, կամ մոնտաժված պրոֆեսիոնալ մակարդակով: Սակայն նույնիսկ այս մակարդակով էլ միանգամայն ընկալելի է դրանց միտքն ու բովանդակությունը: Դրանք էլ պարբերաբար կներկայացնենք ձեզ:

Անշուշտ, շարունակելու ենք ներկայացնել տեսագրված հարցախույզները ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում` փորձելով հարցվողների հնարավորինս ավելի ու ավելի լայն շրջանակներ ընդգրկել: 

Մի խոսքով, մեր կայքում տեսնելու եք այն ամենն, ինչն արդեն տեսնում էիք, գումարած ավելի թարմ ու հետաքրիր նյութեր, որովհետև աշխատելու ենք առավել օպերատիվ և քաղաքական զարգացումներին համընթաց:

Բարի երթ ենք մաղթում բոլորիս, հետաքրքիր, բայց և դժվար ընտրական տարում:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: