13.09.2011. "Տանամյակ, որ վերափոխեց Հայաստանը"
25.11.2006. Հայ համայնքը դրական դերակատարություն ունի Կիպրոսի գործում
14 Սեպ 2011  
14.09.2011  |  10:08   |   Թերթեր և ամսագրեր

22.09.2006. Նորոգված սրտով ու նվիրումով ծառայենք մեր հայրենիքին

Ամենայն հայոց կաթողիկոսը մատուցեց հատուկ պատարագ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում եւ հղեց Հանրապետական մաղթանք:

Հայաստանի անկախության 15—րդ տարեդարձի առթիվ երեկ Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի քահանայապետությամբ, մատուցվեց հատուկ պատարագ եւ հղվեց Հանրապետական մաղթանք։

Հատուկ եկեղեցական այս ծիսակատարությանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ եւ ԼՂՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ—ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, այլ պաշտոնատար անձինք, սփյուռքահայեր, քաղաքացիներ։

Խնկարկումից, ծիսակատարությունից եւ առ Աստված բարձրացված տերունական աղոթքից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը համայն հայությանն ուղղված իր հայրապետական մաղթանքում մասնավորապես ասաց.
 
"Այս պանծալի օրը, Աստծուց օրհնյալ օրը մենք միասնաբար աղոթք ու մաղթանք բարձրացրինք երկինք` հանուն մեր Հայրենիքի ազատ, շեն ու պայծառ կյանքի, հանուն մեր ժողովրդի միասնական, լուսավոր գալիքի։ Այսօր Հայաստանի Հանրապետության 15—րդ տարեդարձի տոնական ուրախությունը կամարել է համայն մեր ժողովրդի հոգիները աշխարհի բոլոր կողմերում։ Գոհություն մատուցենք մեր Տիրոջն ու Փրկչին մեզ պարգեւած առատ շնորհների համար. հույսի համար, որը չլքեց մեզ նեղությունների մեջ, հավատի համար՝ հանդեպ մեր հաղթանակը՝ հանդեպ մեր միասնության զորությունը։ 

Հայաստանն իր անկախության 15—ամյակը դիմավորում է դժվարին ընթացքը հաղթահարելու մեծ վճռականությամբ, Արցախի արդար իրավունքը պաշտպանելու եւ ազգային իղձերը մարմնավորելու հավատով ու կամքով։ Փառք քեզ ժողովուրդ հայոց՝ 15 տարիների հերոսական մաքառումներիդ համար, որը նոր սկիզբ է բարգավաճումի, հոգեւոր զարթոնքի, հայրենի հողի վրա համախմբումի եւ գիտական ու մշակութային առաջընթացի, որով մշտապես ճանաչելի է եղել մեր ժողովուրդը։ Սիրելիներ, կոչված ենք ազատության, եւ ազատության արեւի լուսեղեն եւ բարձր հարկեր պիտի բարձրանանք, հույսից հույս պիտի ծնվի, հաղթանակից՝ հաղթանակ։ Տիրոջից եղավ այս օրը, եւ սքանչելի է այն մեր աչքերի առջեւ. սա է այն օրը, որ Տերը ստեղծեց։ Եկեք այսօր ցնծանք եւ ուրախանանք եւ միշտ հիշենք Աստծո սերը մեր հանդեպ, որով կոչված ենք արդար գործերի։ Չերկնչենք ներկա հրամայականների առջեւ, այլ նորոգված սրտով ու նվիրումով ծառայենք մեր հայրենիքին ու մեր ժողովրդի նոր կյանքին"։

"Մեր սրտերում միշտ թող ապրի նահատակ քաջորդիների անձնազոհ օրինակը։ Փառք մատուցանենք նրանց անմար հիշատակին եւ աղոթք բարձրացնենք նրանց հոգիների համար, ովքեր երկնքում այսօր աղոթակից են մեզ։ Եվ թող Տերն ունկնդրի մեր աղոթքին՝ հայոց հողից, հայոց սրտից հնչած աղոթքներին, վասն կյանքի, խաղաղության եւ ազատության եւ արժանացնի մեզ մեր նվիրական հույսերին։

Տեր շնորհաց  եւ Տեր զորությանց, "խնդրեմ վասն ազգիս մերոյ, զի զորս պահեալ ես մինչեւ ցայժմ ի հաստատութեան եւ ի բարեկարգութեան, աղաչեմ մեծաւ թախանձանօք, զի եւ եւս պահեսցես ի խնամս Քոյ ի փառս անուանդ Քում սրբոյ",–նշեց Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հանրապետական մաղթանքի վերջում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ն պահպանիչ աղոթք բարձրացրեց առ Աստված՝ ի պահպանություն Հայաստան պետության եւ Արցախ աշխարհի, ինչպես նաեւ համայն աշխարհի հայության։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, շնորհավորելով համայն հայությանը եւ փառաբանելով Աստծուն այս օրվա համար, ասաց, որ հայ ժողովրդի դարավոր պատմությունը պայքարի պատմություն է. պայքար՝ ազատ, անկախ ու արդար կյանքով ապրելու համար։ "Հնարավոր չէ հայ ժողովրդի պատմությունը հասկանալ առանց նրա ազատագրական պայքարի։ Մեր ժողովուրդը պայքարել է իր անկախության համար՝ նահատակվելու գիտակցությամբ։ Եվ այսօր այս սուրբ հողի վրա ունենք ազատ, անկախ Հայաստան։ Այնուամենայնիվ, անկախություն ունենալը բավական չէ. առավել դժվար է այն պահելը, հետեւաբար՝ մենք պետք է հզորացնենք Հայաստանը, միասնաբար պահենք Հայաստանի անկախությունը՝ ամրապնդելով եւ խորացնելով այն",–նշեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։

"Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: