30.01.2007. Բանակ, որը հպարտություն է ներշնչում
21.07.2007. Դատավորի կարգավիճակը խիստ պարտավորեցնող է
15 Սեպ 2011  
15.09.2011  |  14:06   |   Թերթեր և ամսագրեր

22.06.2007. Նշվեց ՀՀ ոստիկանության զորքերի օրը

ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 15—ամյակի կապակցությամբ երեկ ոստիկանության զորքերի թիվ N զորամասում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով ոստիկանության զորքերի ուսումնական զորամասն ստացավ մարտական դրոշ՝ "որպես փառքի, հայրենիքի առջեւ պարտքի կատարման եւ անձնազոհության նշան"։ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի հունիսի 20—ի հրամանագրով իրավակարգի ամրապնդման եւ հասարակական կարգի պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար ՀՀ մեդալներով պարգեւատրված ոստիկանության զորքերի մի խումբ ներկայացուցիչների հանձնեց նրանց պարգեւները։

Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ—մայոր Գրիգոր Գրիգորյանին շնորհվել է գեներալ—լեյտենանտի կոչում։

ՀՀ վարչապետի հրամանով ոստիկանության զորքերի մեկ զինծառայող արժանացավ "ՀՀ վարչապետի հուշամեդալ" շքանշանի, երկուսը՝ պատվոգրերի։ 
ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հրամանով երկու զինծառայող արժանացան ՀՀ ՊՆ "Գարեգին Նժդեհ" եւ "Ծովակալ Իսակով" մեդալների։ ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ միջեւ համագործակցության ամրապնդման, անվտանգության ապահովման գործում ներդրման համար պատվոգրերի եւ հուշանվերների արժանացան ոստիկանության զորքերի չորս զինծառայողներ։

ՀՀ ոստիկանության պետի հրամանով ՆԳՆ կազմում արցախյան հերոսամարտում ցուցաբերած խիզախության համար "Սխրագործության համար" մեդալով հետմահու պարգեւատրվեցին ոստիկանության զորքերի ինը զինծառայողներ։ Երկարամյա ծառայության համար "ՀՀ ոստիկանության պատվավոր ծառայող" հուշամեդալով պարգեւատրվեցին ոստիկանության երեք վետերաններ։ Մի շարք զինծառայողներ արժանացան հուշանվերների եւ շնորհակալագրերի։

"Այսօր տարեդարձն է մի կառույցի, որի կոչումը նրա ստեղծման օրվանից ի վեր եղել է հայրենիքի պաշտպանությունը եւ հայրենիքի ներսում հասարակական կարգի պահպանումը։ ՀՀ ոստիկանության զորքերն իրենց մկրտությունն ստացան արցախյան հերոսամարտում, այն ծանր ժամանակներում, որի արդյունքում խիզախության համար հարյուրավոր զինծառայողներ արժանացան պետական բարձր պարգեւների։ Մեր բազմաթիվ ընկերներ հայրենիքին տվեցին իրենց կյանքը, իսկ մեր ընկերների մի մասն այդ ժամանակ իրենց պարտքն էր կատարում նաեւ Հայաստանի ներսում՝ թույլ չտալով այդ օրհասական օրերին հանցագործ տարրերին գլուխ բարձրացնելու։ Ամուր պահեցին մեր երկրի ողնաշարը",–իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ ոստիկանության պետը։

Հ. Հարությունյանը նշեց, որ ոստիկանության զորքերն արդեն կայացած կառույց է՝ պատրաստ կատարելու իր առաջ դրված բոլոր առաջադրանքները, եւ որոնք պատվով է կատարել մինչ այդ։ Նա ավելացրեց, որ ղեկավարությունը, սպայակազմն անում են ամեն ինչ՝ զորքերի մարտունակությունը բարձրացնելու համար։

"Մեր երկիրը կայացման փուլից անցնում է դեպքի նվաճումների ամրապնդման փուլ։ Եվ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ոստիկանության զորքերն ամբողջությամբ համապատասխանեն ներկա բոլոր պահանջներին, ապահովված լինեն անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանն ու Ազգային ժողովին՝ ոստիկանության զորքերի նկատմամբ մշտական հոգածության եւ կառույցն ուշադրության կենտրոնում պահելու համար",–ավելացրեց Հ. Հարությունյանը։
Միջոցառումը եզրափակվեց հանդիսավոր շքերթով։

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: