Կատակում է նախագահը /մաս 2/
Մարդկանց հետ շփման առաջին օղակը
09 Նոյ 2012  

Նույնանման մոտեցումներ

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2007 թվականի նոյեմբերի 5-7-ը պաշտոնական այցով մեկնել էր Ֆինլանդիա: Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացավ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Տարյա Հալոնենի առանձնազրույցը, որին հաջորդեց պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը եւ երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նախագահ Ռ. Քոչարյանը նշել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը: Նա վերահաստատել է հայկական կողմի ցանկությունը` զարգացնելու երկկողմ կապերը Ֆինլանդիայի հետ եւ գոհունակություն հայտնել, որ հնարավորություն է ընձեռվել շարունակելու տարիներ առաջ հաստատված քաղաքական երկխոսությունը: "Այդ ցանկությանը գումարվում է նաեւ հաջորդ տարի Ֆինլանդիայի կողմից ԵԱՀԿ նախագահության ստանձնումը եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը, որն այժմ ընթանում է Գործողությունների ծրագրի շրջանակում", - ասել է Ռ. Քոչարյանը:

"Լավատեսորեն եմ տրամադրված, որ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության օրոք կկարողանանք առաջ շարժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը", - ասել է Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը: Նրա խոսքով, Ֆինլանդիան հանգամանորեն է պատրաստվում գալիք տարի ԵԱՀԿ նախագահության ստանձնմանը, եւ դեռեւս 90-ական թվականներից ներգրավված լինելով կարգավորման գործընթացում` քաջածանոթ է ԼՂ խնդրին, ինչը "բավական բարդ է եւ կարեւոր կողմերի համար":

"Մենք հասկանում ենք հայ ժողովրդի հատուկ հետաքրքրվածությունն այդ հարցում, եւ այժմ արդեն կարող եմ ասել, որ փորձելու ենք ակտիվացնել գործընթացը", - նշել է Տ. Հալոնենը: 

Նա արտահայտելով ֆինլանդական կողմի ուրախությունը Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ պաշտոնական պատվիրակության այցի կապակցութամբ` ընդգծել է, որ դրա համար կա երեք պատճառ. նախ Հայաստանի եւ Ֆինլանդիայի հարաբերությունները, Տ. Հալոնենի խոսքով, շատ լավ են, եւ դրանք պետք է ամրապնդել նաեւ ապագայում: Երկրորդ պատճառը պայմանավորված է գալիք տարի ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության ստանձնումով, եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կպահանջի նրա ուշադրությունը եւ ջանքերը: Երրորդ պատճառը Հայաստանի` Սեւծովյան տարածաշրջանի երկիր լինելն է, եւ Եվամիությունը ցանկանում է սերտ կապեր հաստատել այդ երկրների հետ:

Ֆինլանդիայի նախագահը կարեւորել է նաեւ անձնական կապերը. երկու տարի առաջ ժամանելով Հայաստան` Տ. Հալոնենն այստեղ բազմաթիվ հիշարժան հանդիպումներ է ունեցել:

Ֆինլանդիա պաշտոնական այցի շրջանակում նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 6-ին ելույթ է ունեցել Հելսինկիի Ալեքսանթերի ինստիտուտում: 

Իր ելույթում ՀՀ նախագահը մասնավորապես անդարադարձել է եվրոպական կառույցների հետ համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Հայաստանի ներգրավումը ԵՄ Նոր հարեւանության քաղաքանության մեջ նոր համագործակցության հնարավորություններ է ստեղծել Եվրամիության հետ: "Գործողությունների ծրագիրը թույլ տվեց նորովի նայել գործընթացներին, որոնք տեղի էին ունենում երկրում: Այն թույլ տվեց վերագնահատել մեր ներուժը եւ իրական հնարավորությունները բարեփոխումները շարունակելու գործում", - նշել է ՀՀ նախագահը` ավելացնելով, որ Հայաստանը հաստատակամ է զարգացնելու արդյունավետ համագործակցությունը եվրոպական կառույցների հետ, ինչպես նաեւ խորացնել հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ: "Այն թույլ է տալիս ինտենսիվացնել քաղաքական երկխոսությունը, թեթեւացնել առեւտրային ռեժիմը, ակտիվացնել համագործակցությունը սոցիալական ոլորտում, ինչպես նաեւ անվտանգության բնագավառում: Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը Ֆինլանդիայի հետ հարաբերությունների այս նոր համատեքստում", - նշել է ՀՀ նախագահը: 

Անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը, Ռ. Քոչարյանը նշել է, որ այն հիմնված է փոխլրացման սկզբունքի վրա: "Մենք փորձում ենք շահել մեր գործընկերների շահերի համընկնումից, ոչ թե` բախումից: Այսպիսի արտաքին քաղաքականությունը թույլ է տալիս միաժամանակ զարգացնել բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի, ԵՄ, ԱՄՆ եւ Իրանի հետ: 

Ի դեպ, Հայաստանի եւ Ֆինլանդիայի մոտեցումներն այդ առումով բավականին նույնանման են: Մենք ուղղորդվում ենք զարգացման եւ անվտանգության տեսակետից նույն մոդելով", - ասել է Ռ. Քոչարյանը: 

Հարավային Կովկասը դժվար տարածաշրջան է իր էթնիկ եւ կրոնական կազմվածքով: Բավականին հիմքեր կան, որպեսզի մեծ տիրությունների հետաքրքրությունները բախվեն այստեղ, որն իր հերթին թույլ է տալիս ունենալ մեծ ընտրություն արտաքին քաղաքականության առումով: "Գոյություն ունեցող լարվածությունները ԱՄՆ-Իրան, Ռուսաստան-Վրաստան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում: Կայունության պահպանումը հետեւավաբար, ամենառացիոնալ բանաձեւն է այս զգայուն տարածաշրջանում: Ջանքեր են պահանջվում պահպանել առկա հավասարակշռությունը, համբերություն եւ քաղաքական կամք է պահանջվում համապատասխանեցնել բարեփոխումները` ստեղծելով Հարավային Կովկասի երկրների զարգացման մեկ ընդհանուր արմատ: 

Մենք պարտավոր ենք լինել հասկացող եւ հեռատես առաջին հերթին մեր հարեւանների համար: Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքականությունները` խուսափելու նոր բաժանարար գծեր ստեղծելուն", - ասել է ՀՀ նախագահը: Նրա խոսքով, ճիշտ տարածաշրջանային համագործակցությունը կարող է դառնալ ամենալավ գործիքը: Հայաստանը դրա ակտիվ աջակիցն է: "Մենք համոզված ենք, որ հակամարտությունների կարգավորումը չի դիտվի որպես նախապայման երկխոսություն եւ համագործակցություն հաստատելու համար: Ընդհակառակը, տարածաշրջանային համագործակցությունը կհանգեցնի վստահության ձեւավորմանն, ինչը կօգնի խնդիրների լուծմանը", - ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, նա նշել է, որ Հայաստանն աջակից է խնդրի խաղաղ կարգավորմանը. "Մենք համարում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ամենաօպտիմիալ ձեւաչափն է այս հակամարտության կարգավորման համար: Նշանակալի է, որ Ֆինլանդիան սկզբնական շրջանում Մինսկի խմբի համանախագահող երկրներից էր: Մենք հետեւաբար նաեւ սպասում ենք Ֆինլանդիայի ԵԱՀԿ-ի նախագահությանը 2008թ-ին: 

Ղարաբաղյան հարցում մեր սկզբունքային դիրքորշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի օգտագործել միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը եւ օրինական կերպով կիրառել է այն: Ներկայիս շատ անկախ պետություններ, ներառյալ Ֆինլանդիան, ձեւավորվել են նախկին տիրությունների փլուզման հետեւանքով: Ղարաբաղի անկախությունը ձեռք է բերվել Խորհրդային Միության փլուզման հետեւանքով, եւ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Լեռնային Ղարաբաղը ապացուցել է իր գոյության իրավունքը` պետականություն կառուցելու հաջողությամբ եւ ժողովրդավարական հասարակության առաջընթացով: 

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է նաեւ Հելսինկիի քաղաքապետարան, հանդիպում ունեցել քաղխորհրդի նախագահի եւ Հելսինկիի քաղաքապետի հետ, ինչպես նաեւ հարգանքի տուրք է մատուցել Հիեթանեմեմի պանթեոնում, ծաղիկներ դրել "Հերոսների խաչ" հուշարձանին եւ մարշալ Մաններհեյմի դամբարանին:

Պաշտոնական այցով Ֆինլանդիայում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ երկրի փորձը Հայաստանի համար հետաքրքիր է համարել, մասնավորապես այն հանգամանքը նշելով, որ Ֆինլանդիան հիմնական ներդրումը կատարել է մարդկային ռեսուրսի մեջ` արդյունքում դառնալով աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը:

Դրա տպավորիչ վկայությունը "Նոկիա" ընկերությունն է, որի Հելսինկիում գտնվող կենտրոն է այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այստեղ նրան ներկայացվել է ընկերության գործունեությունը, նվաճումներն, իսկ ցուցասրահում նախագահը ծանոթացել է "Նոկիայի" նոր արտադրատեսակներին:

Հելսինկիում Հայաստանի նախագահը հանդիպել է նաեւ ֆինն գործարարների հետ եւ քննարկել համագործակցության հնարավորությունները:

Նոյեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանն այցելել է ֆինն հայտնի պետական ու ռազմական գործիչ, մարշալ Մաններհեյմի տուն-թանգարան, ինչպես նաեւ "Աթենում" արվեստի թանգարան:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: