05.09.2001. Քրիստոնեության 1700-ամյակը Քյոլնի Մայր Տաճարում
Հայաստանը լուրջ ներուժ ունի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար
15 Սեպ 2011  
15.09.2011  |  13:02   |   Թերթեր և ամսագրեր

28.04.2005. Օմբուդսմենը եվ դատարանների անկախությունը

Երեկ Սահմանադրական դատարանը պետք է քննարկեր նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը` "Մարդու իրավունքների պաշտպանի մասին" օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
   
Այն է. "Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին: Նա կարող է տեղեկություններ պահանջել դատաքննության մեջ գտնվող ցանկացած գործի մասին եւ առաջարկներ ներկայացնել դատարան՝ երաշխավորելով քաղաքացիների ՀՀ սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի նորմերով նախատեսված դատաիրավական իրավունքների պատշաճ ի կատար ածումը": 

Կառավարության, տվյալ դեպքում՝ արդարադատության նախարարության պատասխանատուների համոզմամբ, վիճահարույց պարբերության 2-րդ նախադասությունը հակասում է դատարանի անկախության սահմանադրական նորմին, մասնավորապես, սահմանադրության 97-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ "արդարադատություն իրականացնելիս դատավորը եւ Սահմանադրական դատարանի անդամը անկախ են եւ ենթարկվում են միայն օրենքին": 

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, քննարկելով օմբուդսմենի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ կառավարության նախագիծը, անընդունելի էր համարել հիշյալ պարբերությունը "Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին" ձեւակերպմամբ սահմանափակելու առաջարկը: Բայց արի ու տես, որ, մինչ հայցվոր կողմը` ի դեմս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, եւ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը (հրավիրյալի կարգավիճակով), նշանակված ժամին ներկայացել էին, պատասխանող կողմը` ի դեմս պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի, դատարան չէր ժամանել:

Ըստ այդմ, նիստը հետաձգվեց, եւ եթե Ռ.Պետրոսյանը դարձյալ անակնկալներ չմատուցի ՍԴ-ին ու շահագրգիռ կողմերին, տեղի կունենա մայիսի 6-ին (որոշում կայացնելու վերջին ժամկետը մայիսի 11-ն է): 

Մինչ այդ, լրագրողներից հարցերին պատասխանելով՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ կարծիք հայտնեց. "Մենք պետք է հստակեցնենք՝ վիճարկվող դրույթը կարո՞ղ է դիտվել որպես միջամտություն դատական գործընթացին, թե՞ ոչ: Հատկապես ուշադրության արժանի է ձեւավորված պրակտիկան: Իհարկե, կարելի է տեսականորեն քննարկել հիշյալ դրույթը, բայց կա նաեւ հարցի երկրորդ կողմը. իսկ գործնականում լինո՞ւմ են այդպիսի (այսինքն՝ անհարկի միջամտության.-Լ.Պ.) դեպքեր: Մեր կարծիքով՝ լինում են: Դիմումին կից ներկայացված տեղեկանքում բերված են փաստեր, որոնք, մեր կարծիքով, խախտում են դատարանի անկախության սկզբունքը":

Դատավարության բոլոր կողմերը՝ անկախ նրանից, դատական վեճը երկու քաղաքացիների, քաղաքացու եւ համայնքի թե քաղաքացու եւ պետության միջեւ է, սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն, օգտվում է "հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունքից": Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանը, նախարարի համոզմամբ, ինչպեսեւ ցանկացած այլ բարձրաստիճան պաշտոնյա, իր տեսակետներով, գնահատականներով ու առաջարկություններով, ի զորու է ազդել դատարանի որոշումների վրա, դրանով իսկ հարվածի տակ դնել դատարանի անկախությունը, ինչը "ուղղակի էթիկայի խախտում է": 

Իսկ ինչպե՞ս է վերաբերվում արդարադատության նախարարը օմբուդսմենի տարեկան զեկույցում ամրագրված թեզին, թե ամենից հաճախ դատարաններն իրենք են խախտում օրենքը՝ մասնավորապես, քննության առնելով անօրինական ճանապարհով, ընդհուպ՝ բռնությամբ ձեռք բերված ապացույցները: 

Պատասխանելով այս հարցին, Դավիթ Հարությունյանը նշեց. "Այդ մեղադրանքներին ես ծանոթ եմ: Ցավոք, երբ չկան կոնկրետ փաստեր, գնահատական տալը դժվար է: Այնուհանդերձ կարող եմ ասել, որ դատական վարույթում գտնվող որեւէ գործում թույլ տրված ապօրինությունների մասին կարծիք հայտնելը բացառապես վերադաս դատարանի իրավասությունն է: Սա ունիվերսալ, ցանկացած երկրում ընդունված սկզբունք է, եւ դրա համար էլ գործում է բարձրաստիճան դատական համակարգը":

Այնպես որ, ցանկացած մեկը իրավունք ունի եւ կարող է ցանկացած գործով բողոքել վերադաս դատական ատյաններին, հարկ եղած դեպքում՝ նույնիսկ դիմել Եվրոպական դատարանի միջամտությանը: 

Նկատենք, որ երեկ Լ.Ալավերդյանի հետ ՍԴ էր եկել եւ լրագրողների հարցերին ի պատասխան` օմբուդսմեն-դատական համակարգ փոխհարաբերությունների վերաբերյալ իր նկատառումները ներկայացրեց նաեւ Լեհաստանի օմբուդսմենի "սահմանադրական եւ միջազգային իրավունքի դեպարտամենտի" տնօրեն ԱՆՋԵՅ ՄԱԼԱՆՈՎՍԿԻՆ: Մասնավորապես, արձանագրեց. "Խնդիրն այն է, թե ինչպես է մեկնաբանվում "դատարանի անկախություն" ասվածը: Լեհաստանի պարագայում օմբուդսմենի մասնակցությունը դատական գործընթացին՝ հօգուտ թույլ կողմի, այսինքն, քաղաքացու, ուժեղ կողմի, այսինքն, իշխանության դեմ, որը խախտում է օրենքը եւ միջազգային նորմերը, չի դիտարկվում որպես ոտնձգություն դատարանի անկախության նկատմամբ":

Ավելին, օմբուդսմենի մասնակցությունը, լեհ իրավապաշտպանի համոզմամբ, "ոչ մի կերպ չի կարող խախտել դատարանի անկախությունը, քանզի մարդու իրավունքների պաշտպանն ընդամենը ներկայացնում է իր փաստարկները եւ օրենքի ի՛ր մեկնաբանությունը: Իսկ որոշում կայացնելը, այդ փաստարկները ընդունելը կամ մերժելը դատարանի իրավասությունն է: Եթե ոմանք գտնում են, թե դրանով դատարանի անկախությունը խախտվում է, նույնը կարող են հայտարարել նաեւ դատախազի, փաստաբանների կամ կողմերի մասնակցության մասին: Ըստ էության, օմբուդսմենը հանդես է գալիս որպես կողմ, իսկ կողմերի մասնակցությունը երբեք չի կարող դիտվել որպես ոտնձգություն դատարանի անկախության նկատմամբ":

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: