Վերահսկողականը աշխատանքի պակաս չի ունենա
30.01.2007. Բանակ, որը հպարտություն է ներշնչում
15 Սեպ 2011  
15.09.2011  |  13:41   |   Թերթեր և ամսագրեր

12.01.2006. Պահանջվում է ամենօրյա հետեվողական աշխատանք

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, այս տարվա առաջնահերթ խնդիրներից է բարեփոխումների ծրագրի իրականացումը՝ հստակ ժամանակացույցով: "Ուզում եմ նաեւ իմանաք, որ նախագահի վերահսկողական ծառայությունը արդեն չի լինի ձեր գործընկերը՝ օժանդակության առումով, ինչպես անցած տարի էր, այլ կլինի զուտ վերահսկողություն իրականացնող մարմին՝ այդ գործունեությունից բխող բոլոր հետեւանքներով",- շեշտել է երկրի ղեկավարը:

Նա առանձնացրել է մի քանի ուղղություններ, որոնք դեռեւս լուրջ թերությունների տիրույթում են: Հարկային ծառայությունների համար դա հատկապես տրանսպորտային ոլորտն է: 

Մյուս լուրջ խնդիրը վերաբերում է հանքերի շահագործմանը, որտեղ նույնպես բարձիթողի վիճակ է: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ակնկալում է որակական փոփոխություն եւ համակարգված աշխատանք համապատասխան գերատեսչությունների հետ:

Ռ.Քոչարյանի խոսքերով, բավական թերություններ կան հարկային եւ մաքսային ծառայությունների համագործակցության ոլորտում: «Այն, ինչ կորցնում ենք մեկի մոտ, կարող ենք գտնել մյուսի մոտ: Եւ եթե համակարգված չեք աշխատում, ընդհանուր կորուստը պետական բյուջեի եւ երկրի համար բավական մեծ է լինում: Միգուցե այստեղ հակասությունների եւ համագործակցության բալանսը դեռեւս ճիշտ չենք գտել»,- ընդգծել է երկրի նախագահը:

Անդրադառնալով մաքսակետերում տիրող ոչ բարվոք վիճակին՝ Ռոբերտ Քոչարյանը բերել է Մեղ-րիի մաքսակետի օրինակը, նշելով, որ նույն մաքսային կոմիտեի աշխատանքի շնորհիվ ընդամենը երկու ամսում հնարավոր եղավ իրավիճակը շտկել: «Ուրեմն կարելի էր անել, եւ հարց է առաջանում. ինչո՞ւ չեք անում: Ինչո՞ւ պետք է նախագահի կողմից այդ խնդիրը դրվի, նախագահը Իրանի քաղաքացուց ահազանգ ստանա, Վերահսկողական ծառայությունը գնա, տեղում հաստատի եւ նոր միայն զբաղվեք մաքսակետով»:
 
Ըստ Ռոբերտ Քոչարյանի, հետեւողական չէ աշխատանքը նաեւ կեղծ ապրանքագրերի հայտնաբերման ուղղությամբ, մաքսանենգության դեմ պայքարում եւս անելիքները շատ են: Կան որոշ ապրան-քատեսակներ, որոնցով երեւացող ծավալն ակնհայտորեն չի համապատախսանում իրականին: Նախագահն ասել է, որ այս տարվանից աշխատանքը պետք է կառուցվի այլ ոճով՝ նկատի առնելով նաեւ, որ կադրային առումով բավարար ռեսուրս արդեն իսկ կա ավելի արդյունավետ աշխատելու համար:

Ամփոփելով հանդիպումը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հարկային եւ մաքսային մարմիններից պահանջվում է ամենօրյա հետեւողական աշխատանք: "Ձեր ծառայություններն այնպիսին են, որ մշտական ծանրաբեռնվածության մեջ պետք է լինեն: Մի շաբաթ թույլ աշխատեցիք՝ կորուստ կունենաք, որի վերականգնման համար շատ ավելի մեծ էներգիա կպահանջվի: Արդյունքներ ունենալու համար կայուն, ռիթմիկ աշխատանք է պետք ամբողջ տարվա ընթացքում",- ընդգծել է հանրապետության նախագահը: 

Ռոբերտ Քոչարյանը հարկային եւ մաքսային ծառայությունների պարտքն է համարել տնտեսավարող բոլոր սուբյեկտների համար հավասար պայմանների ապահովումը, եւ շեշտել, որ նրանք իրենց գործունեությամբ կարող են ե՛ւ բիզնեսը խրախուսել, ե՛ւ, անհավասար պայմաններ ստեղծելով, լուրջ խնդիրներ առաջացնել:

ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: