12.11.2004. Էստոնիայի Նախագահը նոյեմբերի 13-16 կայցելի ԵրԵՎան այցով
16.11.2006. Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանատան նոր շենքի
17 Նոյ 2011  
17.11.2011  |  14:22   |   Համացանց

15.11.2004. Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Էստոնիայի նախագահը

Երկուշաբթի օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելի հետ՝ քննարկելով երկու երկրների համագործակցության հեռանկարները:

ՀՀ նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Առնոլդ Ռյույտելը առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-էստոնական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկա վիճակին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, երկու երկրների նախագահները տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ:

"Առնոլդ Ռյույտելի խոսքով, Էստոնիան ողջունել է Եվրամիության "Նոր հարեւաններ" ծրագրում Հարավային Կովկասի երկրների ներգրավումը եւ իր արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ տեղ է հատկացնում հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը", - տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը: 

Այնուհետեւ երկու նախագահների մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-էստոնական բանակցություններ՝ ընդլայնված կազմով: Քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները եւ դրանց ակտիվացման հնարավորությունները: 

Նախկին խորհրդային հանրապետություն Էստոնիայի եւ նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանի միջեւ անկախացումից հետո տարբերությունը շատ մեծ է: Էստոնիան արդեն Եվրամիության անդամ է, իսկ Հայաստանն առայժմ Եվրոպայի «նոր հարեւան»: 

Երկու երկրների հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը այն մակարդակը չունեն, որ ինչ-որ հաջողություններ արձանագրվեն: Այսօրվա քննարկումներում խոսքն ավելի շուտ նախկին կապերի վերականգնման մասին է եղել: 

Համատեղ ասուլիսում Էստոնիայի նախագահը նշեց, որ Եվրամիության ծրագրերի շրջանակներում երկու պետությունների՝ ավելի սերտ ու արդյունավետ համագործակցության հնարավորությունները մեծանում են: 

76-ամյա Առնոլդ Ռյույտելը Էստոնիայի բազմափորձ քաղաքական գործիչներից է: Դեռեւս 1983 թվականին նա եղել է Էստոնիայի Գերագույն խորհրդի նախագահության նախագահը: 1988 թվականից Ռյույտելը անկախ պետության ստեղծման ջատագովներից էր: 

Երկու երկրների նախագահները մասնակցեցին նաեւ հայ-էստոնական գործարար համաժողովին, որտեղ ընդգծվեց, որ կառավարությունների գործը համագործակցության համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է: 

Առեւտրաշրջանառությունը Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ վերջին չորս տարիներին, Հայկական զարգացման գործակալության տվյալներով, կազմել է ընդամենը 1,5 միլիոն դոլար:

Հրաչ Մելքումյան 
www.azatutyun.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: