Երկու փոխկապակցված այց
Պաուլո Կոելոն Հայաստանում
07 Հոկ 2011  

Պաշտոնական փոխայցեր մեկ տարվա ընթացքում

2004 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանարապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը: Փաստը, որ ճիշտ մեկ տարի առաջ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր պաշտոնական այց կատարել Բուլղարիա, վկայում է երկու երկրների ղեկավարների ձգտումների մասին` զարգացնելու հարաբերությունները համագործակցության բոլոր ոլորտներում:

ՀՀ Նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացավ Ռոբերտ Քոչարյանի եւ Գեորգի Պրվանովի առանձնազրույցը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկա վիճակին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ:

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Գեորգի Պրվանովի մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-բուլղարական բանակցություններն` ընդլայնված կազմով: Քննարկվել են տնտեսական համագործակցության հետագա ակտիվացման հնարավորությունները եւ տրանսպորտային ենթակառուցվածքների հատուկ դերը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին շրջանում գրանցվել է ապրանքաշրջանառության աճ:

Բարեկամ երկրների` Հայաստանի Հանարապետության և Բուլղարիայի նախագահները հանդես են եկել նաև համատեղ հայտարարությամբ:

***

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Գեորգի Պրվանովի Հայաստանի Հանրապետություն 2004թ. հոկտեմբերի 5-ից 6-ը կատարած պաշտոնական այցի արդյունքներով, Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության Նախագահները գոհունակությամբ նշում են հայ-բուլղարական բանակցությունների դրական արդյունքները երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակով եւ միջազգային քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով: Նախագահները հայտարարում են իրենց վճռականությունը օժանդակել քաղաքական երկխոսության խորացմանը եւ երկկողմ համագործակցության ակտիվացմանը բոլոր բնագավառներում:

Երկու պետությունների ղեկավարները ընդգծում են տնտեսական համագործակցության հետագա ակտիվացման կարեւորությունը: Այդ կապակցությամբ Նախագահները նշում են Հայաստանը եւ Բուլղարիան կապող ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հատուկ դերը, մասնավորապես, համատեղ երկաթուղային-լաստանավային փոխադրումների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության Նախագահները հանձնարարել են Առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի անդամներինª գտնել որոշումներ եւ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկու երկրների միջեւ համագործակցության ոլորտների ընդլայնման համար: Նախագահները բավարարվածությամբ նշում են եվրոպական կառույցներին ինտեգրվելու ընդհանուր ձգտումը` որպես երկու երկրների արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը:

Նախագահները ողջունում են Հայաստանի եւ Հարավային Կովկասի մյուս երկրների ներգրավումը ԵՄ "Նոր հարեւանություն" նախաձեռնության մեջ եւ պատրաստակամություն են արտահայտում խրախուսել երկու երկրների համագործակցությունը համաեվրոպական եւ տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում:

Նախագահները նշում են Բուլղարիայի Հանրապետության եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրացիայի զգալի առաջընթացը, որն իր հաստատումը գտավ Հյուսիսատլանտյան դաշինքում Բուլղարիայի անդամակցության եւ Եվրոպական միությանը միանալու ժամկետի որոշման մեջ:

Հայկական կողմը բարձր է գնահատում Բուլղարիայի Հանրապետության դերը Բալկաններում կայունության ապահովման գործում եւ տարածաշրջանային անվտանգության համար քաղաքական եւ տնտեսական պայմանների ստեղծման առումով:

Բուլղարական կողմը օժանդակում է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությանը` զարգացնել բարիդրացիական եւ գործընկերական հարաբերություններ տարածաշրջանի երկրների հետ, եւ այդ նպատակով հայկական կողմից ձեռնարկվող ջանքերին` Եվրոպական միության, Հյուսիսատլանտյան դաշինքի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, Եվրոպայի խորհրդի հետ ակտիվ համագործակցության նպատակով:

Հայաստանը եւ Բուլղարիան ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացումը 2004թ.: Երկու երկրները համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի միայն խաղաղ ճանապարհով:

Որպես ԵԱՀԿ մասնակից պետություններ, Հայաստանը եւ Բուլղարիան իրենց աջակցությունն են արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա համանախագահների ջանքերին` հակամարտության կայուն, համընդգրկուն եւ կողմերի համար ընդունելի կարգավորման տարբերակ գտնելու համար:

Նախագահները խստագույնս դատապարտում են վերջին շրջանում աշխարհում կատարված ահաբեկչական գործողությունները եւ հաստատում են երկու երկրների վճռականությունը` շարունակել պայքարը ահաբեկչության դեմ համաշխարհային հակաահաբեկչական դաշինքի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության ղեկավարները հաստատոմ են երկու պետությունների պատրաստակամությունը` հետագայում եւս համագործակցել միջազգային կազմակերպությունների եւ եվրպական կառույցների շրջանակներում, եւ հայտարարում են, որ ապագայում նույնպես կփոխգործակցեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: