Արցախի պետությունը 22 տարեկան է
"Մխիթար Գոշ"-ի մեդալ հայ ժողովրդի բարեկամին
05 Սեպ 2013  

Պատմական ելույթն ամբողջական տարբերակով

Մենք արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին ելույթը համաշխարհային ամենահեղինակավոր ամբիոնից` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1998 թվականի սեպտեմբերին 25-ին տեղի ունեցած 53-րդ նստաշրջանում:

Այս ելույթը մեկն է այն հիմնական ելույթներից, որով Հայաստանի նախագահը ազդարարում էր երկրի նոր արտաքին քաղաքական ուղղվածության մասին: Հիշենք, որ ընդամենը 4-5 ամիս էր, ինչ Ռոբերտ Քոչարյանը ստանձնել էր երկրի ղեկը: Առանց վարանումի նա ՄԱԿ-ի ամբիոնից ի լուր աշխարհի հայտարարեց նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին տեր կանգնելու պետության մտադրության մասին: Միայն այդպես էր հնարավոր բացեիբաց խոսել մեր ցավի մասին և ստեղծել երկրի անվտանգության երաշխիքներ, քանզի չճանաչված ու չդատապարտված հանցագործությունը միշտ էլ հղի է կրկնվելու վտանգով: Խնդրին նոր մետեցումների հայտարարությամբ սկիզբ դրվեց նաև հայության աննախադեպ համախմբմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Սփյուռքը, որն իրեն հայրենիքից խորթացած էր զգում նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականության հետևանքով, նոր ուժով լծվեց Հայոց Դատը ճանաչելի ու ընդունելի դարձնելու գործին: Այդպիսով համատեղվեցին պետության ու աշխարասփյուռ հայության ջանքերը, ինչն արագորեն տվեց իր պտուղները: Արդյունքում տասնյակ պետություններ ճանաչեցին ու դատապարտեցին Հայոց Ցեղասպանության փաստը, բազմաթիվ այլ դատապարտող բանաձևեր ընդունվեցին ինչպես տարբեր երկրների խորհրդարաններում, այնպես էլ միջազգային կազմակերպությույններում:
Սակայն Ռոբերտ Քոչարյանի այս ելույթը միայն Ցեղասպանության ճանաչման խնդրին նոր մոտեցումներով չէր նշանակալի: Այս ելույթով Հայաստանը հայտարարում էր նաև աշխարհում իր արժանի ու արժանապատիվ տեղն ունենալու մտադրության մասին: Նախագահ Քոչարյանը բարձր ամբիոնից արծարծեց նաև Ղարաբաղի խնդրի վերաբերյալ պետության նոր մոտեցումները: Պատահական չէ, որ ՄԱԿ-ի ամբիոնից հնչած այս ելույթը տեղ է գտել նաև Ռոբերտ Քոչարյանի "Ելույթներ և հարցազրույցներ" հատընտիր ժողովածուում:

Մենք կրկին այս ելույթին անդրադռանում ենք ոչ միայն իր նշանակալիության համար, այլ նաև մի ուրախալի իրադարձության շնորհիվ: Բանն այն է, որ ելույթի տեսագրությունը ամբողջությամբ չէր պահպանվել, և ամբողջ տեքստը միայն գրավոր ունեինք: Սակայն շաբաթներ առաջ  Ռոբերտ Քոչարյանի ֆան ակումբի անդամներից մեկը մեզ տրամադրեց այդ ելույթի ամբողջական տեսանկարահանումը: Պատմական նշանակություն ունեցող այս ելույթը պահպանվել էր սիրողական տեսաժապավենի վրա, և տարիների ընթացքում որակական կորուստներ կրել: 2rd.am-ի աշխատակիցներիս ջանքերի շնորհիվ այն հնարավորինս վերականգնվեց: Ուստի առաջին անգամ ձեզ ենք ներկայացնում ելույթի տեսագրությունն ամբողջությամբ:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: