Լեոնարդ Պետրոսյան: "Ռոբերտ Քոչարյանը հեռուն է տեսնում"
Մեր երկրի պաշտպանն ուժեղագույնն է տարածաշրջանում
26 Հուն 2013  

Պատմական իրադարձությունների հետքերով

Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչած երկրների թվում Ֆրանսիան առաջիններից մեկն էր: Այն տեղի ունեցավ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին: Մեկ տարի անց` 1992 թվականի փետրվարի 26-ին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի միջև կնքվեցին դիվանագիտական հարաբերություններ: Ըստ էության, սրանք պատմական իրադարձություններ էին մեր երկրի համար, քանի որ Ֆրանսիան հետագայում ոչ միայն դարձավ Հայոց Ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչած առաջին պետությունը, այլև բարեկամ երկիր, որի հետ հարաբերությունը զարգացան ամեբարձր մակարդակով: Երկու նշանավոր տարեթվերի հոբելյանների  միջև ընկած այս օրերին մենք չէինք կարող աչքաթող անել պատմական այս իրադարձությունը: Ուստի անդրադառնում ենք այդ երկրի հետ բարեկամական կապերին` նկատի առնելով թե Ֆրանսիայի օժանդակությունը միջազգային ասպարեզում Հայասատնի ամրապնդման գործում, թե Մինսկի խմբի համանախագությունում նրա դերակատորությունը և առհասարակ հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարերի բարեկամությունը: Ներկայացնում ենք Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու տասնամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին, ինչպես նաև երկու երկրների նախագահների փոխադարձ այցելությունների մասին պատմող տեսանյութեր:

***

25.02.2002. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱԿ ՇԻՐԱԿԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ձերդ Գերազանցություն,
Սիրելի բարեկամ,

Հայ-ֆրանսիական բարեկամական շփումները սկիզբ են առնում դեռեւս միջնադարից: Ֆրանսիան առաջին երկրներից էր, որ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին ճանաչեց Հայաստանի անկախությունը, իսկ փետրվարի 24-ին լրանում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակը:

Այս տասը տարիների ընթացքում մեր երկրների միջեւ ծավալվել են բազմաբնույթ ակտիվ հարաբերություններ: Հայաստանի անկախացման առաջին իսկ օրվանից Ֆրանսիան ըստ ամենայնի սատարեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացները` թե° ժողովրդավարության հաստատման, թե° տնտեսական զարգացման եւ թե° ազգերի միջազգային ընտանիքում ու եվրոպական կառույցներում Հայաստանի ինտեգրման առումներով:
 
2001 թվականը հատուկ նշանավորվեց մեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ խորացման տեսանկյունից: Անցած տարի Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, որը նոր մակարդակի բարձրացրեց մեր երկրի միջազգային հեղինակությունն ու պատասխանատվությունը ժողովրդավարության, օրենքի գերակայության հաստատման եւ մարդու իրավունքների ամրապնդման ոլորտներում: Մենք գնահատում եւ մեծապես կարեւորում ենք Ֆրանսիայի գործուն աջակցությունն այս գործընթացում: 

2001 թվականին Ֆրանսիան հատուկ օրենքով ճանաչեց 1915 թվականի հայոց ցեղասպանությունը: Սա պատմական կարեւորագույն քայլ էր ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համայն մարդկության համար: Պատմական արդարության ճանաչման այս դրսեւորումը մեծապես կնպաստի մարդկության դեմ իրականացվող նոր ոճրագործությունների կանխմանը, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում ու Եվրոպայում ժողովուրդների միջեւ փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը: 

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան կառուցողական մասնակցություն ունի եւ նշանակալից ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Անցած տարվա սկզբին Ձեր նախաձեռնությամբ Ֆրանսիայում կազմակերպված հանդիպումները նշանավորվեցին Փարիզյան սկզբունքների մշակմամբ, ինչը մենք որակում ենք որպես լուրջ քայլ հիմնախնդրի վերջնական կարգավորման ճանապարհին: 

Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում անցյալ տարի Ֆրանսիա կատարած պետական այցը, որը նոր մակարդակի բարձրացրեց մեր երկրների հարաբերությունները, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռեց ամրապնդելու Ձեզ հետ մեր անձնական կապերը:
 
Այս կարեւոր նվաճումներում Ձեր պատասխանատու գործունեության ողջ ընթացքում Դուք ներդրել եք անձնական մեծ ավանդ: Ձեր հավատարմությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը այսօր շարունակվում է համատեղ ծրագրերի խրախուսման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված Ձեր վճռական քայլերում:

Շնորհավորելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակի կապակցությամբ` լիահույս եմ, որ գալիք տարիները հայֆրանսիական հարաբերությունների զարգացման նոր հորիզոններ կբացեն` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության եւ բարօրության: 

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: