Այց հայորդաց տուն
"Պետք էր ապրել"
11 Փետ 2013  

Պատմական կոչ

Ղարաբաղյան շարժման 25 ամյակի կապակցությամբ "Մեդիամաքս" գործակալությունը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը, որում խոսք էր գնում Շաժում կոչվող ազգային զարթոնքի ինքնաբուխ ու հուժկու թափի մասին:

Արդեն տեղեկացրել ենք, որ մեր ձեռքի տակ հայտնվել է մի մեծ պահոց, որում բազմաթիվ հետաքրքիր ու ոչ շատ հայտնի նյութեր կան: Դրանք ինչպես նկարահանված տեսանյութեր են, այնպես էլ` տպագիր էջեր: Այսպիսով, շարունակելով Շարժման հոբելյանի առիթով սկիզբ առած նախաձեռնությունը, մենք էլ գրեթե ողջ շաբաթ կներկայացնենք թեմային առնչվող նյութեր: Այսօր ձեր ուշադրությանն ենք հանձնում ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի դիմումը Արցախի բնակչությանը, ինչպես նաև կոմիտեի առաջին նիստերից մեկի արձանագրությունը, որոնք հրապարակվել են Արցախ թերթի 1992 թվականի օգոստոսի 20-ի համարում: Այդ պատմական կոչի մասին թեև Արցախում գիտեն և հիշում են գրեթե բոլորը, այնուհանդերձ Հայաստանի Հանրապետությունում դրան քչերն են ծանոթ: Հիշեցնենք միայն, որ այդ դժվարին օրերին Ղարաբաղի ողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց հենց ՊՊ կոմիտեն, որի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր:

***

ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի դիմումը բնակչությանը

Թանկագին համաքաղաքացիներ, եղբայրներ, քույրեր:

Վերջին ժամանակներս Ադրբեջանի կառավարող շրջանները ընդլայնել են իրենց իսկ սանձազերծած պատերազմի մասշտաբները մեր երիտասարդ հանրապետության դեմ, փորձելով զենքի ուժով լուծել ղարաբաղյան հարցը:
 
Ունենալով մարտական տեխնիկայի և կենդանի ուժի գերակշռություն, թշնամին դեռ շարունակում է իր ձեռքին պահել ԼՂՀ-ից զավթած տարածքները և չնայած կրած մեծ կորուստներին, շարունակում ագրեսիան: 

Ամբողջ խորությամբ զգալով հայրենիքի վրա կախված վտանգը և պատասխանատվության զգացում ցուցաբերելով Արցախի ժողովրդի ճակատագրի համար, ԼՂՀ-ի իշխանությունները ռազմական դրություն են հայտարարել ամբողջ հանրապետություն տարածքում: Ստեղծվել է պաշտպանության պետական կոմիտե: Անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկվում հանրապետության պաշտպանունակության բարձրացման, ժողտնտեսության ամբողջ համալիրը պատերազմական պայմաններում աշխատելու ռեժիմին փոխադրման ուղղությամբ: Անց է կացվում համընդհանուր զորահավաք:

Այսօր, ինչպես երբեք, մեզ անհրաժեշտ են համախմբվածություն, բարձրագույն կազմակերպվածություն, երկաթյա կարգապահություն, հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, մեծից մինչև փոքրը` հայրենիքի փրկության համար ամեն ինչ անելու պատրաստակամություն:

Պատերազմն իր օրենքներն ունի, և մենք չենք կարող դրանք անտեսել: Մեր փոխարեն ոչ մեկը մեր հողը չի պաշտպանի: 

ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեն կոչ է անում բոլորին ցուցաբերել զսպվածություն, պահպանել ռազմական դրության ռեժիմի խիստ պահանջները: Դա, անկասկած, կբազմապատկի մեր ուժերը:

Արդարությունը մեր կողմն է և ոչ մեկին չի հաջողվի կոտրել ազատության և անկախության նկատմամբ ունեցած ժողովրդի կամքը:

***

ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեում

1992 թվականի օգոստոսի 19-ին ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրապետության հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներ:

Խորհրդակցությունում ԼՂՀ-ի ամբողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու նպատակների ու խնդիրների, Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծման մասին հանդես եկավ նրա նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընդգծվեց, որ իրականացվող նորամուծությունների հիմնական նպատակն է իշխանության և պետական հաստատությունների բոլոր կառուցվածքները համապատասխանեցնել ռազմական դրության պահանջներին:
Խորհրդակցությունում ԼՂՀ-ի էկոնոմիկայում գործերի այսօրվա վիճակի, աշխատանքի կարգավորման հարցերի, ռազմական դրության պայմաններում աշխատավորական կոլեկտիվներում կարգապահության խստացման և հանրապետությունում անցկացվող զորակոչի մասին ինֆորմացիայով հանդես եկան ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Բ.Առուշանյանը, ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի անդամ Ա.Իսագուլովը, ԼՂՀ զինվորական կոմիսար Վ.Թումանյանը:

Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին տրվեցին համապատասխան ցուցումներ և սահմանվեցին դրանց կատարման կոնկրետ ժամկետներ:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
04.03.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
04.03.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: