27.11.2004. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՐ
30.11.2003. В Санкт-Петербурге проходит встреча Президентов Федерации
26 Նոյ 2012  
26.11.2012  |  14:14   |   Թերթեր և ամսագրեր

27.11.2004. Պայմանների բացակայության բողոքներ չեն ընդունելու

"Ազգ" Օրաթերթ - Շահագործման հանձնվեց Երեւանի քաղաքապետարանի նոր շենքը

Երեկ շահագործման հանձնվեց Երեւանի քաղաքապետարանի նոր շենքը: Այստեղ վերջապես իր հանգրվանը կգտնի Երեւան քաղաքի պատմության թանգարանը: 13500 քմ մակերեսով շենքը 5 հարկանի է, ունի 47 մետր բարձրություն, ավելի քան 1000 քմ մակերեսով աշտարակ: Ըստ նախագծի հեղինակ, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի` դեռեւս միջնադարից քաղաքներում աշտարակները նշանավորել են տեղի կարեւորությունը: Մեր քաղաքի կենտրոնը Հանրապետության, Շահումյանի եւ Մյասնիկյանի անվան հրապարակներից է բաղկացած, դրանք ճարտարապետական դահլիճներ են, որ տանում են դեպի քաղաքի կենտրոնը: Փաստորեն` այդ համալիրի մուտքը կլինի քաղաքապետարանի շենքը: Ջիմ Թորոսյանը գոհ է կատարված աշխատանքից: Ասում է, որ այս շենքը յուրահատուկ ճարտարապետական ձոն է մեր ունեցած մայրաքաղաքներին եւ Երեւանին:
Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս բավարարված է կարճ ժամանակում կատարված աշխատանքից: "Հիմա պետք է ավելի լավ աշխատեն, ասաց նա, կյանքը բարելավող քայլերն ավելի արագ ձեռնարկեն` առանց քաշքշուկների. մեկ պատուհանի գաղափարը այստեղ պետք է կիրառվի: Այլեւս պայմանների բացակայության բողոքներ չենք ընդունելու":

Ռոբերտ Քոչարյանն աշտարակից դիտեց մայրաքաղաքի համայնապատկերը եւ արձանագրեց, որ շենքերի տանիքների տեսքն ահավոր է:
"Քաղաքապետին առաջարկեցի շաբաթը մեկ անգամ վերեւից նայել քաղաքին, ասաց նա, վերեւից ավելի լավ են երեւում կառուցապատման թերացումները` կառուցապատման խտություն, շատ շենքերի վրա ձեղնահարկերի անկապ կառուցում: Համոզված եմ` դրանց մի մասն ապօրինի է կառուցվել, քաղաքապետարանը պետք է շատ ավելի խստապահանջ լինի եւ արագ արձագանքի":

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Երեւանն ունի տրանսպորտային խնդիր, շուրջօրյա ջրամատակարարման հարց, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ըստ նրա` փողոցների լուսավորության խոստումը կատարվում է, բայց դեռ բազմաթիվ մութ փողոցներ կան:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: