

Հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Կազան, որտեղ կկայանա ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Հանդիպման նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ սպասվելիք բանակցություններն են: Կազանի հանդիպումը հարցի կարգավորման լուրջ ակնկալիքներ է առաջացրել միջազգային հանրության և դիվանագիտական շրջանակներում:
Մենք հաջողություն ենք մաղթում ՀՀ նախագահին այդ բարդ բանակցություններում, որոնք համայն հայության ուշադրության կենտրոնում են:
Օգտվելով պատեհ առիթից, ձեզ ենք ներկայացնում 1998-2008 թթ ընթացքում, այսինքն Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններին վերաբերող տարբեր նյութեր:
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: