Շնորհավորանքներ մայրության ու գեղեցկության տոնի առիթով
Երկար դեգերումներից հետո
08 Ապր 2013  

Պետականության խորհրդանիշ միջոցառում

Կայացած ժողովրդավարական պետություններում գոյություն ունեն պետական խորհրդանիշ հանդիսացող ինպես ատրիբուտներ, այնպես էլ միջոցառումներ: Ապրիլի 9-ը այդպիսի խորհրդանշական միջոցառման օր է, քանի որ այդ օրը երդմնակալության արարողությամբ նախագահը պաշտոնապես անցնում է իր բուն պարտականությունների կատարմանը: Հաջողություններ մաղթելով գործող նախագահին, որպես Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջ, մենք առանց այլևայլ ակնարկների պետության համար կարևոր այդ օրը կրկին ներկայացնում ենք պետականաշինության մեջ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի մեծ ներդրման ու նշանակալի գործունեության մասին պատմող նյութերը, որոնք պատրաստել և առաջին անգամ մեր այցելուների գնահատականին էինք հանձնել շուրջ մեկ տարի առաջ: Այն կոչվում էր "Տասնամյակ, որ փոխեց Հայաստանը": Պետականաշինության ամենատարբեր ոլորտների մասին պատմող առանձին բաժինների հետ երկայացնում ենք նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողության տեսագրությունը, դարձյալ որպես պետականության խորհուրդը կրող միջոցառման պատմություն և տարեգրություն: 

Տասնամյակ, որ վերափոխեց Հայաստանը

Հարգելի այցելուներ,

Կրկին ներկայացնում ենք ձեզ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնվարման տասը տարիների ընթացքում հայոց պետականության ձեռքբերումները: Մենք չենք պատրաստվում իդեալականցնել այդ տարիները: Պարզապես անկախության  21 տարիների գրեթե կեսը` տասը տարի, եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանը:  Իսկ այդ տասը տարիները Հայաստանի վերազարթոնքի տարիներ են: Չենք իդեալականացնելու ոչինչ, բայց ինչպես ասում են` թվերը համառ են, ու թվերի լեզուն համոզիչ է: Կներկայացնենք երկրի կենսագործունեության հիմնական ոլորտները թվերով, փաստերով, ինչպես նաև` միջազգային փորձագետների, երբեմն նույնիսկ ոչ բարեկամաբար տրամադրված վերլուծաբանների գնահատականները: Սակայն մինչ դա սկսելը, հարցնենք ինքներս մեզ. կարելի± Էր ավելին անել: Գուցե նաև կարելի էր, եթե չլինեին այս, այս, այս խոչնդոտները: Սակայն պատմությունը եթեներ չի սիրում, իսկ պատմական փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ժառանգություն ստացավ քայքայված տնտեսությամբ, հուսահատ ժողովրդով, Ղարաբաղը կորցնելու վտանգված բանակցային իրավիճակով երկիր, և տասը տարի անց չնայած ամեն տեսակ խոչնդոտներին թողեց զարգացող տնտեսությամբ, իր անկախությունը հաստատած, բնակչության վերընթաց ապրող կենսամակարդակով, իր պատմական իրավունքներին վերատիրանալու վճռականությամբ, միջազգային լայն ճանաչում ստացած և իր անվտանգության երաշխիքները հաստատած պետություն: Սա ոչ առասպել է, ոչ էլ մեր տատաիկների պատմած հեքիաթներից: Ընդամենը մի քանի տարի առաջվա մեր իրողությունն է: Իրողություն, որ տեսանք մեր աչքերով  և զգացինք մեր մաշկի վրա:

Իսկապես, 1998-2008 թվականները պարզապես թվականներ չէին, այլ տարիներ, որոնք վերափոխեցին Հայաստանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: