Զուտ բարեկամական այց
ԹեԵՎ ոչ հայերեն, բայց հայերի գրականություն
17 Հոկ 2013  

"Պոլիտեխնիկն իմ կենսագրության մի մասն է"

2003 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: 

Հանրապետության Նախագահն իր խոսքում նշել է, որ համալսարանը մեր երկրի կրթական լավագույն հաստատություններից մեկն է եղել եւ տասնամյակներ շարունակ կադրեր է պատրաստել մեր տնտեսության, արդյունաբերության համար, արձանագրել է լուրջ գիտական նվաճումներ: 
 
"Ես հասկանում եմ, որ բավական դժվար տարիներ է ապրել համալսարանը` կապված անցումային շրջանի խնդիրների հետ, որ չաշխատող արդյունաբերությունը այդ արդյունաբերության համար կադրեր պատրաստող բուհի համար ամենամեծ հարվածն է, որ դա մեծ հարված է ճարտարագետի վարկանիշին՝ իբրեւ մասնագիտություն: Փորձում ենք ամեն ինչ անել, որ երկրի տնտեսությունը տեղից շարժվի: Կարող ենք արձանագրել, որ այսօր տնտեսական աճ ունենք, բազմաթիվ ձեռնարկություններ սկսել են աշխատել, կան մի շարք ճյուղեր, որտեղ լուրջ առաջընթաց ունենք",- ասել է Ռոբերտ Քոչարյանը: 

Նախագահը նկատել է, որ վերը նշվածին զուգընթաց, նկատելի է ավելի մեծ հետաքրքրություն ՀՊՃՀ-ի նկատմամբ: Ձեւավորված ավանդույթները պահպանելով` հարկավոր է ժամանակին համահունչ քայլեր ձեռնարկել: "Ես կառանձնացնեի երեք կարեւոր հանգամանք. տնտեսության կառուցվածքի փոփոխություններին ժամանակին արձագանքելու անհրաժեշտությունը: Կարծում եմ, մեր երկիրն այնպիսի ժամանակահատված է ապրում, որ դեռ ձեւավորվում է մեր տնտեսության կառուցվածքը: Պետք է կարողանանք դրան համահունչ քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում համալսարանն ու տնտեսությունն իրարից անկախ զարգացում են ապրելու, իսկ այդ դեպքում լուրջ արդյունքներ չենք ունենա: Կարեւոր է նաեւ կապը մասնավոր հատվածի հետ: Այսօր ՀՆԱ-ի 85 տոկոսն արտադրում է մասնավոր հատվածը: Այդ կապը թույլ կտա հասցեագրված աշխատել, ներգրավել բիզնեսի հնարավորությունները բուհի գիտական բազան ամրացնելու գործում: Անհրաժեշտ է ինտեգրվել կրթության համաշխարհային համակարգին համադրելի դարձնելով գիտելիքների չափորոշիչները: Հարկավոր է ապահովել այն մակարդակը, որ բուհի վկայագիրը ճանաչվի այլ, հատկապես` զարգացած երկրներում: Այստեղ խնդիրներ չկան կառավարության առջեւ, մենք պետք է փորձենք միջպետական պայմանագրերով ընդլայնել այս դաշտը, բայց բուհն էլ մեծ անելիքներ ունի. պետք է ներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաներ: Համոզված եմ, համատեղ աշխատանքը լուրջ արդյուների կբերի",-նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նախագահի խոսքով, Հայաստանն իր տեղը պետք է ունենա համաշխարհային տնտեսության մեջ, եւ մեր հավակնությունները հարավկովկասյան տարածաշրջանում լուրջ են` կապված գիտատար տնտեսության ոլորտների հետ:

Ճարտարագիտականի, կամ ինչպես տասնամյակներ շարունակ ընդունված էր կոչել, Պոլիտեխնիկի հոբելյանը հանրապետության երկրորդ նախագահի համար նշանակալից էր ոչ միայն փաստով, որ այն Հայաստանի տնտեսության յուրահատուկ լոկոմոտիվներից մեկն է եղել և դեռ պիտի լինի: Ռոբերտ Քոչարյանը այս նշանավոր բուհ-ի սան է եղել:
 
"Ինձ համար ՀՊՃՀ-ն առանձնահատուկ արժեք ունի: Այստեղ են անցել իմ ուսանողական տարիները: Պոլիտեխնիկն իմ կենսագրության մի մասն է, եւ ես ուրախ եմ եւս մեկ անգամ այստեղ ողջունելու իմ դասախոսներին եւ ուսանողական ընկերներին",-ասել է Հանրապետության Նախագահը` հարազատ բուհին մաղթելով նորանոր հաջողություններ:

Նախագահի հոկտեմբերի 15-ի հրամանագրերով գիտության եւ կրթության բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար եւ ՀՊՃՀ-ի 70-ամյակի կապակցությամբ բուհի մի շարք ներկայացուցիչներ արժանացել են շքանշանների, մեդալների ու Նախագահի շնորհակալագրերի: Ռոբերտ Քոչարյանն այսօր նրանց է հանձնել իրենց բարձր պարգեւները:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: