Այց մշակութային օջախներ
Խաղարկվեց Ռոբերտ Քոչարյանի գավաթը
18 Սեպ 2012  

Քաղաքական "շունամիի" ձախողված փորձ

Մարդիկ կան, որ լռելով են իրենց անգրագիտությունը մատնում, մարդիկ էլ կան` խոսելով: Հետո կամ զղջում են, որ այս կամ այն առիթով այս կամ այն բառը չասացին, կամ էլ գլխներին տալիս, թե ախր ով էր քեզ բզել, որ խոսեցիր ու այսինչ կամ այնինչ բանն ասացիր: 

Ամեն ինչ սկսվեց "շնիկից": Այնուհետև էլեկտրոնային ու տպագիր մամուլն այդ արագորեն տիրաժավորելով լցրեց իր էջերը շուն արմատով կազմված բազմաթիվ այլ բառերով` "շնանալ", "շունուշանգյալ" և այլն: Որքան էլ մեծ լինի գայթակղությունը, մենք մտադիր չենք այդ շարքն ավելացնել ասենք "շնագայլ" կամ "շունշանորդի" բառերով: Դրա փոխարեն ցանկանում ենք փաստել լրատվամիջոցների կողմից աննկատ մնացած երեք ուշագրավ հանգամանք:

ա/ Մեր քաղաքական առօրյան այնքան նսեմ վիճակում է, որ ցանկացած մեկը կարող է իրեն թույլ տալ մտնել քաղաքական կյանք ու քաղաքական բնույթի հայտարարություններ անել: Խոսել քաղաքական այնպիսի թեմաներով, որոնցից ընդհանրապես տեղեկություն չունի, թե ինչ բան է:

բ/ Երկրորդ փաստն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապված ցանկացած հրապարակում հասարակության լայն շերտերի համար հետաքրիր է ու հրատապ: Բավական է միայն ուշադիր լինել և տեսնել, թե տարբեր կայքերում դիտումների որքան մեծ քանակի է արժանացել Քոչարյանի գրասենյակից ստացված հայտարարությունը, որքան "լայք" է հավաքել այն տարբեր կայքերում: Էլ չենք ասում մեզ ուղղված նամակների քանակի մասին: Բնականաբար սա վկայում է հասարակության որոշակի սպասումների մասին: Ի դեպ, "քաղաքագիտական-կոնսպիրատիվ շեղումով" հարցազրույցի` Քոչարյանին վերաբերող մասերը և առհասարակ շատ այլ հատվածներ կարելի էր ամբախ-զամբախ կոչել, եթե չլիներ մտահոգություն, թե այն երկրորդ նախագահին ինչ-որ կերպ սադրելու ջանք է: Մեկն է, թե մյուսը` միևնույն է, իր գրասենյակի ղեկավարի պատասխանով պաշտոնաթող նախագահը երևաց այնպիսին, ինչպիսի ժողովուրդը նրան ճանաչում է, և ինչպիսին ակնկալում է նրան հետագայում էլ տեսնել` իմաստնորեն զուսպ, հումորով ու հավասարակշիռ:

գ/Աննկատ մնացած երրորդ իրողությունն այն է, որ ժամանակից շուտ լարվել են նախընտրական կրքերը և ամեն ինչ առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում դիտելու վտանգավոր մոլուցք է առաջանում: Այո, կրքերը լարված են և դեռ ավելի կլարվեն, պարզ է: Այս պարագայում հասարակությանը խոսք մատուցող ցանկացած ոք` լրագրող, խմբագիր, թե "օլիգարխ", պարկեշտություն պիտի ունենա և զգա պատասխանատվություն իր խոսքի հանդեպ, քանի որ շիկացած մթնոլորտում կայծը շատ հեշտորեն բռնկվում է, դառնում հրդեհ ու բոց: Այ սրանից է, որ պիտի խուսափել, քանզի այն կարող է մեր երկրին անդառնալի վնասներ հասցնել:

Իսկ քանի որ խոսք եղավ լրագրողների ու խմբագիրների մասին, էլի մի դիտարկում անենք: Չափազանց էկզոտիկ, կարելի է ասել մինչ օրս փոքր-ինչ մշուշոտ ու մութ է վերոհիշյալ հարցազրույցի հայտնվելու պատմությունը: Կամ էլ հեղինակներն էին փորձել դետեկտիվոտ ներկայացնել այդ պատմությունը: Նույնքան հետաքրքիր էր նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանի տարածման արագությունը տարբեր կայքերում: Իհարկե, նախընտրության ու աշխատաոճի հարց է, սակայն թե երբ ու ինչպես ներկայացվեց այդ հայտարարությունը մի քանի լրատվամիջոցներում, մեզ առանձին վերլուծության ու որոշակի եզրակացությունների առիթ տվեցին: Եզրակացություններ, որոնց մանրամասներն առայժմ հարկ չենք համարում հրապարակել: 

Հետո եղավ նաև ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաջորդ հայտարարությունը: Կեղծելով իրականությունը և փորձելով մեղմել իր մարդասպան "կացին ախպորը" ներում շնորհելու և հերոսացման քայլերը,  Իլհամ Ալիևը անկապ համեմատություն էր արել այս անամոթության և Վարուժան Կարապետյանի` Ֆրանսիայի իշխանությունների կողմից ներում ստանալու և Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Հայաստանում հաստատվելու իրողությունների միջև: Այս պատասխանն էլ զուսպ էր ու հավասարակշիռ: Սակայն կուզեինք նշել, որ դեռ մինչև Գաբալայում օտարերկրացի դիվանագետների հետ հանդիպման ընթացքում Ալիևի սույն հայտարարությունը,  մեր լրատվամիջոցներից մեկում արդեն տխմար համեմատությունը  հայտնվել էր: Պետք է կարծել, որ կամ այս լրատվամիջոցն է Ալիևին հուշել "պլստալ" փորձելու այս անհաջող "շանսը", կամ էլ մեր խմբագիրներից ոմանք ու Ադրբեջանի նախագահը նույնկերպ են մտածում:

Ինչ որ է, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի երկու հայտարարությունները որոշակի հետաքրքրություն մտցրեցին նաև մեր կայքէջի աշխատանքի մեջ, որի համար միայն ուրախ ենք: Ստացվող նամակները հուշում են, որ ուրախ են նաև մեր հազարավոր հավատարիմ այցելուները, որովհետև նրանք էլ ակնկալում են Ռոբերտ Քոչարյանին ավելի ակտիվ տեսնել, և նրա մասին նյութերը` ավելի հրատապ: Անցած շաբաթ ինչ-որ չափով իրականացան նաև նրանց սպասելիքները:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: