21.01.2006. Նախագահը գնահատում է քաղաքապետարանի աշխատանքը
17.01.2008. Աշխատանքային հանդիպում ՀՀ նախագահի մոտ
16 Սեպ 2011  
16.09.2011  |  10:58   |   Թերթեր և ամսագրեր

15.01.2005. Քաղծառայության ինստիտուտը կայացել է, բայց բարեփոխման կարիք ունի

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային հանդիպման էր հրավիրել քաղծառայության խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ՝ քննարկելու համեմատաբար երիտասարդ այս ոլորտի խնդրահարույց հարցերը:
   
Հանդիպման ավարտին, ներկայացնելով արծարծված խնդիրների շրջանակը, ՔԾԽ նախագահը լրագրողներին ծանուցեց, որ մասնավորապես քննարկվել է "Քաղծառայության մասին" օրենքում վերջերս տեղի ունեցած փոփոխությունների եւ լրացումների արդյունավետության խնդիրը, այսինքն՝ վերջիններս որքանո՞վ են նպաստել վերացնելու կամ շտկելու ի հայտ եկած բացթողումները, եւ ի՞նչ անել՝ համակարգային բարեփոխումներն անշրջելի դարձնելու համար: 

Նախագահը հավաստել է իր հանձնառությունը՝ վճռականորեն եւ հետեւողականորեն հետամուտ լինելու քաղծառայության ինստիտուտի կայացմանն ու հետագա զարգացմանը: Կառավարման արդյունավետացմանն ուղղված օրախնդիր գործընթաց, որ, ըստ Մ.Բադալյանի, հրատապ է ոչ միայն քաղաքացիական ծառայողների, այլեւ ամբողջ հասարակության, պետական եւ քաղաքական շրջանակների համար: 

Ճիշտ է, "մեր իրականությանը, մեր մտածելակերպին դեռեւս ոչ ամբողջապես հասու" այս համակարգի ներդրումը հալած յուղի պես չի ընթանում եւ որոշակի շտկումների կարիք ունի, այնուհանդերձ, "դա պիտի արվի: Այսօր ես հայտարարում եմ, եւ նախագահին էլ տեղեկացրել եմ, որ հանրապետության շուրջ 7300 քաղծառայության բոլոր պաշտոններն ունեն իրենց պաշտոնի անձնագիրը": Ասել է թե՝ ամրագրված են այն չափորոշիչները, որ անհրաժեշտ են այս կամ այն քաղաքացիական պաշտոնն զբաղեցնելու համար, եւ "ով կարող է հավակնել տվյալ պաշտոնին՝ իր մասնագիտական կրթությամբ, փորձով, գիտելիքներով, ստաժով եւ այլ կարողություններով": 

Սա իր հերթին նշանակում է, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով. "Նույն պաշտոնների անձնագրերի միջոցով մենք կարողացել ենք վերջապես յուրաքանչյուրին ուղղորդել դեպի իր մասնագիտական աշխատանքը": Այնպես որ, եթե նախկինում ցանկացած մեկը կարող էր զբաղեցնել ցանկացած պաշտոն անկախ իր մասնագիտական որակներից, ապա այսուհետ, Մ.Բադալյանի հավաստմամբ, "այլեւս դա անհնար է. մենք կատարելագործել ենք մրցույթների կառուցակարգերը օբյեկտիվության, հրապարակայնության եւ թափանցիկության տեսանկյունից: Նախկինում տեղ գտած մտահոգությունները գրեթե իսպառ վերացված են, եւ այսօր լուրջ աշխատանք պետք է տանենք՝ բովանդակային առումով կատարելագործելու մրցույթների եւ ատեստավորումերի մասնակիցներին ներկայացվող նյութը, որպեսզի ավելի խորությամբ կարողանանք բացահայտել մարդկանց մասնագիտական եւ գործնական կարողությունները":

Ամփոփելով ՔԾԽ եռամյա աշխատանքը (այսօր, նկատենք, խորհուրդն ուղիղ երեք տարեկան է դառնում), Մ.Բադալյանն իր ղեկավարած կառույցի հիմնական ձեռքբերումներից մեկը համարեց այն, որ "քաղաքացիական ծառայությունը մասնագիտական գործունեությամբ զբաղվող մարդկանց իսկապես հնարավորություն է տալիս շարունակելու իրենց մասնագիտական կայուն գործունեությունը՝ անկախ քաղաքական ղեկավարների փոփոխությունից": Այսպես. անցած ժամանակահատվածում քաղծառայողներին աշխատանքից ազատելու 15 միջնորդություններից բավարարվել, այսինքն` ՔԾԽ հավանությանն է արժանացել ընդամենը երեքը. յուրաքանչյուր դեպքի առնչությամբ հարուցվել է ծառայողական քննություն, եւ հիմքերի բացակայության պարագայում "նախարարի, առընթեր մարմնի կամ մարզպետի միջնորդությունը այդ մասով մերժվել է": 

Այնպես որ, ըստ Մ.Բադալյանի, "մեր քաղաքացիական ծառայողները պետք է վստահ լինեն, որ իրենցից ընդամենը մի բան է պահանջվում. մասնագիտական որակյալ գործունեությամբ ծառայել պետությանը՝ ի շահ ժողովրդի եւ ի շահ մեր պետականության": 

Նախագահի հետ հանդիպման ընթացքում արծարծվել է նաեւ պետական կառավարման արդիականացման համատեքստում ՀԲ վարկային ծրագրի՝ համակարգի տեխնիկական վերազինման խնդիրը: Այդ նպատակով նախատեսված 2,5 մլն դոլարի շրջանակում քաղծառայության խորհուրդը եւ վերջինիս 41 ստորաբաժանումները կապահովվեն ժամանակակից սարքավորումներով, տեխնիկական միջոցներով եւ համակարգչային ծրագրերով, կստեղծվեն միասնական համակարգչային ցանց եւ տեսաձայնային հնարավորություններ: Ըստ այդմ՝ հնարավորինս վերահսկելի եւ օբյեկտիվ կլինի մրցույթների անցկացման եւ արդյունքների ամփոփման գործընթացը: 

Հարցերին պատասխանելով՝ ՔԾԽ նախագահը համաձայնեց, որ ներկայումս կիրառվող պրակտիկան, երբ տվյալ գերատեսչության ղեկավարին իրավասություն է տրված միանձնյա որոշել՝ մրցույթում հաղթած, ավելի ճիշտ, հավասար առավելագույն միավորներ վաստակած երկու եւ ավելի թեկնածուներից որ մեկին նշանակել այս կամ այն պաշտոնում, մեղմ ասած, չի նպաստում սուբյեկտիվության գործոնի նվազեցմանը: "Այդ հարցը մեզ էլ է մտահոգում",- ասաց նա, հավաստիացնելով, որ "մոտ ապագայում, ասածս բովանդակային նյութը խորացնելու, հարստացնելու, մեխանիզմները կատարելագործելու եւ չափորոշիչները հստակեցնելու միջոցով" հնարավոր կլինի լուծել նաեւ այդ, այսինքն՝ "լավերից լավագույնին ի հայտ բերելու" խնդիրը:

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: