Պաշտոնավարության ավարտից առաջ
Երկու անհայտ` առանց հավասարումի
18 Փետ 2012  

Քանակական ու բովանդակային փոփոխություններ

Երբ դեռ նոր-նոր էինք ստեղծել մեր կայքէջը և շաբաթներ անց սկսվեցին մեր հասցեին ուղարկվել Ռոբերտ Քոչարյանի համակիրների, կամ պարզապես կայքէջի սովորական այցելուների նյութերը, մենք խոստացանք, որ մի օր կանդրադառնանք դրանց և կպատմենք այդ նյութերի մասին: Այժմ պահը հասունացել է ոչ միայն խոստումը կատարելու իմաստով: Նաև այն պատճառով, որ պարզապես 5-6 անգամ ավելացել է մեզ ուղարկվող նյութերի քանակը և ստացվում է, որ վերջին երկու ամսվա ընթացքում շատ ավելի նամակներ, հոդվածներ, լուսանկարներ ու տեսագրություններ ենք ստացել, քան նախորդ յոթ ամիսների ընթացքում: Եվ եթե հիմա ու այսուհետ պարբերաբար չանդրադառնանք դրանց, ապա հնարավոր է, որ հետո ուղղակի անկառավարելի ու անհնար դառնա հսկայական այդ ինֆորմացիան որևէ կերպ դասակարգելն ու գնահատելը:

Բացի քանակական փոփոխությունից, նկատում ենք նաև նամակների ու մեզ ուղարկվող հոդվածների բովանդակային փոփոխություն նույնպես: Եթե դեռ ամիսներ առաջ նամակագիրներն իրենց քաջալերանքն էին հայտնում մեր նախաձեռնությանը, բայց ավելի շատ` սերն ու հարգանքը առ երկրորդ նախագահը, ապա վերջին շրջանում կտրուկ շատացել են Ռոբերտ Քոչարյանին ուղղված` քաղաքականություն վերադառնալու կոչերը: Մենք հասկանում ենք, որ դա կապված է առաջին հերթին Ռ. Քոչարյանի` "Մեդիամաքսին" տված հարցազրույցի, ինչպես նաև մոտեցող նախընտրական գործընթացների հետ: Իսկ իրենք` նամակագիրները, իրենց սպասումները և ակնկալիքներն ավելի շատ բխեցնում են սոցիալական վիճակից, և իրենց ապագա հույսերը կապում հենց Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ: Այս կոչերի հետ մեկտեղ, մենք նաև հոդվածներ ենք ստանում, որտեղ մեր այցելուները բանիմաց վերլուծություններ են անում ինչպես ներքաղաքական զարգացումների, այնպես էլ արտաքին քաղաքական մարտահրավերների մասին և անխուսափելի համարում երկրորդ նախագահի վերադարձը: Ահա այդպիսի մի հոդվածից ոչ ծավալուն մի մեջբերում, որը վերլուծությանը հաջորդող ուղերձ է:

"Ելնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակից, գնահատելով Ռոբերտ Քոչարյանի կատարած աշխատանքը, և համոզված լինելով, որ նման իրավիճակում, երբ երկիրն օրըստօրե դատարկվում է, երբ մտավորականության մի մասը լքում է երկիրը, մյուս մասը խամաճիկ է իշխանության ձեռքին, երբ երիտասարդությունը վերածվել է իներտ զանգվածի, երբ սոցիալական վիճակը հասել է աղետալի վիճակի, վստահ լինելով, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է կայունություն և առաջընթաց ապահովել երկրում, կոչ ենք անում Ռոբերտ Քոչարյանին` առաջարկել իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, ինչպես նաև երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական բոլոր ուժերին կոչ ենք ուղղում` առաջադրել երկրորդ նախագահին թեկնածությունը և նրան հորդորել` վերադառնալ քաղաքականություն":

Գուցե տարօրինակ թվա, սակայն նամակներից ու հոդվածներից ավելի շատ են մեր հասցեով ստացված այն տեսանյութերը, որտեղ ներկա է Ռոբերտ Քոչարյանը: Դրանք մեզ են հասնում ամենատարբեր աղբյուրներից` սկսած որևէ հիմնարկ-ձեռնարկությունից, որի բացման արարողությունը նկարահանել են աշխատակիցները և որի կարմիր ժապավենը կտրել է երկրորդ նախագահը, կամ որևէ նշանակալի շինության շահագործման հանձնումը, հիմնականում աղետի գոտում իրականացրած, որը տեսագրել է, ըստ երևույթին, բնակարանամուտ տոնող քաղաքացին, վերջացրած որևէ անհատի կատարած սիրողական նկարահանումով, ասենք` տոնական համերգի, կամ որևէ եկեղեցական արարողության, ինչպես նաև ժողովրդի հետ նախընտրական կամ պարզապես` նախագահ-ժողովուրդ սովորական դարձած հանդիպումների ժամանակ: Ճիշտ նման պատկեր է ստացվում նաև լուսանկարների իմաստով: Սրանք էլ Ռոբերտ Քոչարյանին պատկերում են ամենատարբեր միջավայրերում` սկսած զինվորների հետ որևէ զորամասում հանդիպումից մինչև պաշտոնական հանդիպումներ, ամենատարբեր աշխարահագրություն ունեցող այցերի մասին պատմող լուսանկարներից մինչև ընտանեկան ու կենցաղային դրվագներ:

Սակայն նկարների հարցում մեր այցելուները չեն բավարարվում միայն լուսանկարներով և մեր էլեկտրոնային հասցեին են ուղարկել նաև Ռոբերտ Քոչարյանի մատիտանկար դիմանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, որոնց հեղինակները, ըստ երևույթին, հենց իրենք են:

Էլեկտրոնային հասցեին ուղարկված այս բազմազան ու տարատեսակ նյութերին ավելացնենք նաև այն իրերն ու առարկաները, որոնք պարզապես փոխանցվում են մեր աշխատակիցներին` սկսած Ռոբերտ Քոչարյանի պատկերով մարզաշապիկներից մինչև օրացույցներ, որոնք սեփական ջանքով ստեղծում են համակիրները, և որոնց շնորհիվ էլ բացահայտվում և ֆան ակումբի անդամ են դառնում նորանոր մարդիկ:

Իսկ մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեզ նյութեր տրամադրող ցանկացած անհատի ու կազմակերպության: Չենք կարող մեր շնորհակալական խոսքը չասել նաև 1.am կայքին և այլ լրատվամիջոցների, որոնք պարբերաբար օգտվում են մեր կայքէջից և օգտագործում Ռոբերտ Քոչարյանի` մեր բազայում եղած լուսանկարները:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: