ԲազմաբԵՎեռ քաղաքականության լավագույն դրսԵՎորումներից
ԵրԵՎանի երկրորդ այցեքարտը
11 Հոկ 2013  

Քաղաք, որի ծնունդը հազարամյակներով է չափվում

Այս օրերին մեր սիրելի մայրաքաղաքը դարձավ 2795 տարեկան: Շնորհավորում ենք բոլոր երևանցիներին, ողջ հայ ժողովրդին ու քաղաքի հյուրերին այս փառապանծ հոբելյանի առիթով: Հայոց վաղնջական ու մերօրյա մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է: Քիչ քաղաքներ կարող են հպարտանալ շուրջ երեք հազար տարվա կենսագրությամբ: Բայց Երևանը թանգարան չէ, այլ ապրող ու շնչող քաղաք` իր միլիոն բնակչությամբ: Նախ շեշտենք, որ հայությունը իր հազարամյակների պատմության ընթացքում երբեք չի ունեցել նման մեծ քաղաք ու մայրաքաղաք, երբեք մեկ միլիոն հայությամբ որևէ քաղաք չենք ունեցել: Մի կողմից քաղաքի հնավայրերը, մյուս կողմից խորհրդային մասայական ճարտարապետության արդյունք ինկուբատորային շենքերը ինչ որ հակադրության մեջ էին: Քաղաքը տարածվել ու մեծացել էր արհեստականորեն: Հանճարեղ Ալեքսանդր Թամանյանը իր ժամանակ երազային ու փոքր ինչ անհավանական էր համարում երեք հարյուր հազարանոց մայրաքաղաքը: Սակայն հասնելով միլիոն բնակչության, քաղաքը իր նորօրյա հիմնադրի` Թամանյանի շատ մտահաղացումներ թողեց  թղթի վրա:
 
Պետք էր, պարտադիր էր թարմացնել մայրաքաղաքի դիմագիծը: Այն դարձել էր անհրապույր ու կիսաքանդ: 90-ականների էներգետիկ ճգնաժամն իր տհաճ կնճիռները, խորշոմներն ու սպիներն էր թողել այդ դիմագծի վրա, և դրանք շպարումով այլևս անհանր էր թաքցնել: Ահա, այս պայմաններում ծնունդ առավ Երևանի նոր պատկերը, հատկապես` կենտրոնի դիմագիծն ունենալու հրամայականը: Այդպես ծնվեց նաև Հյուսիսային պողոտայի իրականացման գաղափարը: Հսկայական եղավ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունն այդ հարցում: Այդ մասին կարող եք կարդալ նաև այստեղ:

Ինքը` Ռոբերտ Քոչարյանն էր նաև քաղաքի տոնը վերանշելու նախաձեռնողներից, որովհետև խորհրդային տարիների Էրեբունի-Երևան տոնակատարությունը վաղուց հուշ էր դարձել: Ոչ միայն նախաձեռնողներից էր, այլև անմիջական մասնակիցներից: Այդ մասնակցության քիչ նյութեր ունենք, սակայն ներկայացնում ենք 2003 թվականի համանման տոնակատարությանը երկրորդ նախագահի մասնակցության մասին պատմող լուսանկարներ:
 
Ավելացնենք միայն, որ ամեն դժվար իրագործելի ու լավ նախաձեռնություն չէ, որ բոլորի սրտով է: Միշտ էլ գտնվում են մարդիկ, որ փորձում են վարկաբեկել ցանկացած մեծ գործ: Վերջին շրջանում Հյուսիսային պողոտայի կառուցման դեմ հանդես եկողները այլ բան չգտնելով, առիթ են դարձրել փողոցի մի քանի պոկոտված սալիկները: Այդպես մի քանի սալիկը պատճառ է դարձել, որպեսզի եզրակացնեն, թե ամբողջ պողոտայի շինարարությունն է անորակ: Միշտ և ամենուր կարող են իսկապես սալիկներ պոկվել, կարող են ինչ որ սեփականատերեր ասենք քանդել իրենց տան որևէ պատը, բայց դա չի նշանակում, թե պողոտայի կառուցման գաղափարը անկախության շրջանի ամենամեծ ձեռբերումներից մեկը չէր մեր մայրաքաղաքի համար: Այո, կարող են պողոտայի մի քանի սալիկներ տեղաշարժվել, քանի որ Երևանում այսօր չկա ավելի սիրելի և, ուրեմն, ավելի մարդաշատ ու ծանրաբեռնված  մեկ այլ վայր ու փողոց թե քաղաքի բնակիչների և թե քաղաք այցելող հայ և այլազգի հյուրերի համար:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: