Վ. Սողոմոնյան. "Ինչո՞ւ պետք է Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, Երեւանը
27.11.2004. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՐ
26 Նոյ 2012  
26.11.2012  |  13:58   |   Համացանց

26.11.2004. ՔԱՂԱՔԻ "ԿԼԱՍԸ" ԲԱՐՁՐԱՑԱՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՏԱՀՂԱՑՄԱՄԲ

Այսօր պաշտոնապես բացվեց Երեւանի քաղաքապետարանի շենքը: Կարմիր ժապավենը կտրելու հաճույքը բնականաբար պատճառվեց Ռոբերտ Քոչարյանին եւ Երվանդ Զախարյանին: Շենքը, որի հեղինակը ճարտարապետ Ջիմ Թորոսյանն է, մոտ 13 500 քմ մակերեսով, 5 հարկանի կառույց է՝ նկուղով եւ 1226 քմ մակերեսով, 47 մետր բարձրությամբ աշտարակով: Շենքի մի մասում տեղակայված է թանգարանային մասնաշենք. այն օգտագործվելու է որպես ցուցահանդեսային տարածք: Շենքի շինարարությունը ընդհանուր առմամբ տեւեց 12 տարի: Սակայն համալիր շինարարությունը սկսվել է 2003 թվականի օգոստոսին: Կառույցի ավարտման համար ծախսվել է 3,1միլիարդ դրամ:

"Տպավորված եմ, բավարարված եմ, շատ մեծածավալ աշխատանք է կատարվել շատ կարճ ժամանակահատվածում, բավարարված եմ նաեւ այն առումով, որ ոնց որ իմ մտահղացումն էր եւ իմ վերահսկողության տակ էի պահում, համարում եմ, որ երկրի մայրաքաղաքը պետք է ունենա այսպիսի քաղաքապետարանի շենք, սա նաեւ քաղաքի կլասն է ընդգծում եւ մեր քաղաքը արժանի է ունենալ այսպիսի շենք", - լրագրողների հետ իր տպավորությունները կիսեց Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը Երեւան քաղաքին դիտեց նաեւ քաղաքապետարանի աշտարակից, ու այսպիսի տեսարանի ականատես եղավ. "Տանիքների վիճակը ահավոր էր, ես առաջարկեցի քաղաքապետին շաբաթը մեկ անգամ վերեւից մի քիչ նայել, որովհետեւ ավելի լավ է երեւում այն թերացումները, որոնք կան այսօր քաղաքում կառուցապատման հետ կապված՝ խտությունը, տանիքների վիճակը, ֆասանդրաների, որ անկապ կառուցվում են շենքերի վրա, համոզված եմ, որ մի մասը ապօրինի է կառուցվել եւ քաղաքապետարանը պետք է շատ ավելի արագ արձագանքի, խստապահանջ լինի, այստեղ երկրորդ կարծիք չկա: Բայց որոշ հատվածներ կան, որոնք մենք ժառանգել ենք անցյալից եւ ցավոք այդ կառուցապատման խտությունը գալիս է սովետից":

Ըստ Քոչարյանի, քաղաքապետարանի նոր շենքի կառուցմամբ առաջիկայում մարդկանց կյանքի որակը կլավանա. "Իհարկե այս շենքում հիմա պետք է ավելի լավ աշխատեն եւ կյանքի որակի բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկեն ավելի արագ, առանց քաշքշուկների, մեկ պատուհանի գաղափարը այստեղ պետք է կիրառվի, քաղաքային բոլոր ծառայությունների անխափան աշխատանքը պետք է ապահովվի: Այլեւս բողոքներ չենք ընդունելու, թե պայմաններ չկան"

www.a1plus.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: