Արդյոք ովքեր են
Ամուր սահմաններ ԵՎ ռազմավարական ճանապարհ
19 Նոյ 2012  

Քչերն էին հավատում, որ կկառուցվի

2007 թվականի այս օրերին անսովոր և ուրախ իրարանցում էր մեր մայրաքաղաքում: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Երեւանում բացվեց վերջին տարիների ամենամեծ շինարարական նախագիծը` Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնը Հանրապետության հրապարակին կապող Հյուսիսային պողոտան: Բացման արարողության ժամանակ նախագահն ասել է, որ այն ժամանակ, երբ ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իրեն ներկայացրել է Հյուսիսային պողոտայի մանրակերտը, ինքն անմիջապես որոշել է, որ պողոտան պետք է կառուցվի եւ կառուցվի հնարավորինս կարճ ժամկետներում: Նա նաեւ խոստովանել է, որ շատերը խորհուրդ չէին տալիս մտնել նման բեռի տակ, քանի որ անգամ խորհրդային տարիներին չէին համարձակվում ավարտին հասցնել Ալեքսանդր Թամանյանի նախագիծը:

Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ Երեւանն այժմ ունի երկու այցեքարտ` Հանրապետության հրապարակը եւ Հյուսիսային պողոտան: 

Ըստ Նախագահի, այս ծրագրով լուծվել է նաեւ շատ կարեւոր սոցիալական խնդիր, արդեն երրորդ տարին է էապես նվազել է Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող շինարարներ թիվը: "Մարդիկ վերադառնում են եւ աշխատում հայրենիքի բարօրության համար", - նշել է Ռ. Քոչարյանը` շնորհակալություն հայտնելով ճարտարապետներին, բոլոր շինարարներին, Երեւանի քաղաքապետին:

Երկրի ղեկավարն ասել է, որ այն ժամանակ չէր պատկերացնում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս պողոտան Հայաստանի տնտեսական զարգացման, շինարարության ոլորտի վրա: Շինարարությունը դարձել էր Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը: ՀՆԱ-ի 20 տոկոսից ավելին շինարարության ոլորտում էր ձեւավորվում: Սա նշանակում է տասնյակ հազարավոր մարդիկ աշխատանք են գտել այս ոլորտում, տասնյակ հազարավոր ընտանիքներ գումար են վաստակում իրենց կյանքի որակը բարելավելու համար: Ռ. Քոչարյանի խոսքով, միայն նման դժվարություններ հաղթահարելով եւ հետագայում գնահատելով ես հասկանում, որ երկիրն իսկապես ունի հզոր ներուժ, ազգն ունի հզոր հնարավորություններ, եւ Երեւանը բոլորիս համար դառնում է աշխարհի ամենահմայիչ քաղաքը:

Այդ օրերից ճիշտ հինգը տարի է անցել: Հյուսիսիային պողոտան որոշ չափով, հատկապես կանաչապատման առումով դեռ անավարտ է: Սա տեղիք է տալիս բազմապիսի շահարկումների: Այլ իմաստներով էլ պողոտան քննադատության թիրախ է դառնում, հաճախ պարզապես Ռոբերտ Քոչարյանի վաստակը թերագնահատելու նկատառումով: Սակայն քննադատողներից ոչ մեկը չի կարողանում պատասխանել մի հասարակ հարցի, ինչո՞ւ և ինչո՞վ է Հյուսիսային պողոտան դարձել թե երևանցիների, թե Երևան մտնող հայաստանցիների և թե արտասահմանցի այցելուների հանգստի ու զբոսանքի ամենասիրելի վայրը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: