16.01.2003. Ռոբերտ Քոչարյանին շնորհվել է Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական
18.01.2008. Ռ. Քոչարյան. "Պետք է կատարելագործվել"
20 Հուն 2012  
20.01.2012  |  13:33   |   Համացանց

20.01.2006. Քոչարյանի ձեռքը` քաղաքապետարանի զարկերակի վրա

ԿԱՄ` "ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԼԱՎ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ"

Ռոբերտ Քոչարյանն այսօր քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Երեւանի քաղաքապետի, թաղապետերի եւ շահագրգիռ պետական այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքում ապրում է Հանրապետության բնակչության մեկ երրորդը եւ "դա է պատճառը, որ ես հետեւողականորեն զբաղվում եմ քաղաքապետարանի խնդիրներով եւ փորձում եմ անձամբ մասնակցություն ունենալ աշխատանքներին, իհարկե, ավելի շատ` վերահսկողական ֆունկցիաներ իրականացնելու առումով",- շեշտել է Ռոբերտ Քոչարյանը: 

Քաղաքապետ Երվանդ Զախարյանը հաշվետվություն է ներկայացրել քաղաքապետարանի եւ թաղային համայնքների անցած տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ, մասնավորապես անդրադառնալով տրանսպորտի, քաղաքաշինության, կրթության, սոցիալական, առողջապահության ոլորտների խնդիրներին: Երվանդ Զախարյանը կարեւոր քայլ է համարել քաղաքի գլխավոր հատակագծի ընդունումը եւ դրանից բխող կառուցապատման աշխատանքների իրականացումը: Քաղաքապետը ներկայացրել է նաեւ քաղաքապետարանի եւ թաղային համայնքների 2006թ. սոցիալ-տնտեսական գործունեության հիմնական ուղղությունները:

Հաշվետվությունը լսելուց հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ամբողջական հաշվետվությանն ու անելիքներին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, որ քաղաքապետարանը մայրաքաղաքը չի ընկալում իբրեւ մի ամբողջական միավոր: "Օրինակ, ջրամատակարարման, գազաֆիկացման համար պատասխանատուն դուք չեք, սակայն դրանք բնակչի բարեկեցության հետ կապված հարցեր են: Կան եւս մի շարք հարցեր, որոնք ուղղակի կապված են քաղաքի ենթակառուցվածքների հետ, սակայն քաղաքապետի հաշվետվության մեջ եւ քաղաքապետարանի ծրագրերում բացակայում են: 

Չկա որեւէ վերլուծություն, թե ինչպես է զարգանում քաղաքը, այն, ինչ արվում է, ինչ ազդեցություն է ունենում ընդհանրապես քաղաքի զարգացման վրա: Եթե այդ վերլուծությունը չանեք եւ դա չկապեք ձեր ծրագրերի հետ, կստացվի, որ ուղղակի զուտ մեխանիկական աշխատանք եք կատարում",- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրել, որ Երեւանն աճող, դինամիկ զարգացող քաղաք է, եւ քաղաքի իշխանությունները պետք է կարողանան ձեռքը զարկերակի վրա պահել: 

Բացասական երեւույթների շարքում Ռոբերտ Քոչարյանը առաջնահերթ թվարկել է մեկ պատուհանի գաղափարի լիարժեք իրականացման եւ հողերի աճուրդների կազմակերպման գործընթացի անկատարության խնդիրները: Նա ասել է, որ իր տպավորությամբ եւ տիրապետած ինֆորմացիայով, մեկ պատուհանի գործընթացի զգալի մասը ձեւական բնույթ է կրում, քանի որ քաղաքապետարանն այնքան էլ լավ չի պատկերացնում քաղաքացու հետ աշխատելու այդ տեխնոլոգիան: "Ժողովրդի դժգոհությունն ինչից է գալիս` կամ նկատում է, որ անարդար բաներ են կատարվում, կամ` որ իրեն լսող չկա եւ մի փոքր հարց լուծելու համար պետք է իր արժանապատվությունը ոտնահարվի: Իսկ դա այն դեպքում է լինում, երբ դուռը ծեծելիս մարդը չգիտի, առհասարակ իրեն կընդունեն, կլսեն, թե` ոչ, իր հարցին պատասխան կլինի, թե` ոչ", - նկատել է Քոչարյանը: 

Անդրադառնալով հողերի աճուրդներին, երկրի ղեկավարն ասել է, որ այդտեղ օրենքները շրջանցելու տարբեր սխեմաներ են գործում, ինչի արդյունքում շուկայականից ցածր գնով ձեռք բերվելուց հետո այդ հողերը կարճ ժամանակ անց վերավաճառվում են մի քանի անգամ թանկ: "Երեւանում մարդ չեք գտնի, որ հավատա, թե աճուրդները արդար են անցկացվում: Այստեղ մեծ անելիքներ ունեք եւ այս տարի աճուրդների գործընթացի կարգավորումը գերակայություն է լինելու:Թույլ չենք տալու դրանք անցկացնել այնպես, ինչպես մինչեւ հիմա էր:Հողային օրենսգրքում կկատարվեն համապատասխան փոփոխություններ, նաեւ Նախագահի վերահսկողական ծառայությանը հանձնարարված է աճուրդների մասով մշակել մեխանիզմ, որը կբացառի խարդախությամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ եւ այլ ձեւերով կատարվող ապօրինությունները", - նշել է Ռոբերտ Քոչարյանը: 

Նա խոսել է նաեւ համայնքային բյուջեների հավաքագրման, մայրաքաղաքային տրանսպորտի, սանմաքրման, քաղաքի մուտքերի բարեկարգման, ապօրինի շինությունների դեմ պայքարի աշխատանքների անկատարության մասին` ասելով, որ թեեւ որոշակի տեղաշարժ կա այդ խնդիրներում, սակայն ամբողջ ծավալում դրական բաղադրիչն այնքան փոքր է, որ կատարվածը բավարար համարել չի կարելի:
 
www.a1plus.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: