20.01.2006. Քոչարյանի ձեռքը` քաղաքապետարանի զարկերակի վրա
20.01.2007. Կարկատաններից դեպի գրավչություն
20 Հուն 2012  
20.01.2012  |  13:49   |   Համացանց

18.01.2008. Ռ. Քոչարյան. "Պետք է կատարելագործվել"

"Անկասկած տեսանելի է անցնող տարում քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատանքների բարելավումը, ինչը պայմանավորված է նաև հնարավորությունների ընդլայնմամբ, կուտակված փորձով և կազմակերպվածության աստիճանի բարձրացմամբ: Ասվածի օգտին է խոսում և այն, որ Նախագահի աշխատակազմն անցած տարի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ ավելի քիչ թվով բողոքներ է ստացել": 

Այսպես է գնահատել նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի քաղաքապետարանի տարեկան աշխատանքը քաղաքապետի, Երևանի համայնքապետերի և համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ այսօր քաղաքապետարանում անցկացրած աշխատանքային խորհրդակցությանը: 

Քաղաքապետ Երվանդ Զախարյանի համառոտ հաշվետվությունից հետո քննարկվել են Երևանի զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին առնչվող հարցեր: Ռ. Քոչարյանի խոսքով, ակնհայտ է, որ քաղաքապետարանն այսօր ի վիճակի է շատ ավելի մեծ ծավալների աշխատանքներ կատարել և լուծել մայրաքաղաքի արագ տեմպերով զարգացմամբ պայմանավորված նոր խնդիրները. "Քաղաքապետարանը պետք է համարժեք ձևով արձագանքի նոր ծագող խնդիրներին, և ինչքան էլ որ հաջողություններ ունենաք, պետք է գիտակցեք, որ խնդիրների ծավալը ևս աճում է, և քաղաքապետարանը ավելի առաջանցիկ զարգացում պիտի ապահովի իր կառավարչական գործունեության առումով", - նշել է նա: 

Խոսելով առկա խնդիրների մասին, նախագահը մասնավորապես նշել է մայրաքաղաքի աղբահանության, ձնամաքրման, բակերի բարեկարգման, ավտոկայանատեղերի ապահովման հարցերը: Ռ. Քոչարյանն ասել է, որ պետք է անհապաղ իրականացնել ավտոկայանատեղերի համալիր ծրագիր, այլապես երթևեկության աճի մեծ դինամիկան կարող է մայրաքաղաքում անելանելի վիճակ առաջացնել: 

Նախագահը խոսել է նաև նոր իրացվող տարածքներին առնչվող խնդիրների մասին` կարևորելով, որ այդ տարածքների կառուցապատումը լինի մեկ ամբողջական ճարտարապետական լուծման տրամաբանույթամբ և բացառվի առանձին կառուցապատողների ճաշակից և պատկերացումներից բխող անկանոն շինարարությունը: 

Երկրի ղեկավարը մեծ ուշադրություն է հրավիրել նաև շինարարության որակի վերահսկման խնդրին: Նախագահն ասել է, որ անհրաժեշտություն է տեսնում անկախ փորձագիտական ստուգման ենթարկել պատահական ընտրությամբ մի քանի նորակառույցների շինարարության ընթացքը հատկապես դրանց սեյսմիկ անվտանգության տեսանկյունից: Ռ. Քոչարյանը նկատել է, որ այդ առումով պետք չէ մոռանալ 1988-ի երկրաշարժի դասերը: 

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև համատիրություններին, ասելով թե իր տպավորությամբ բավարար ուշադրություն չի հատկացվում այդ ինստիտուտի կայացմանը, ինչ համար անհրաժեշտ է նոր մոտեցումներ ցուցաբերել:
 
"Պետք է միշտ համարել, որ անելիքները դեռևս շատ են, պետք է կատարելագործվել և ամենակարևորը` աշխատել նվիրվածությամբ",-եզրափակել է նա:

Panorama.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: