17.12.2001. Երեվանի "Զվարթնոց" օդակայանը հավատարմագրային կառավարման է
24.09.2001. Երեվանի "Զվարթնոց" օդանավակայանը 50 տարի ժամկետով է տրվել
16 Դեկ 2011  
16.12.2011  |  15:20   |   Համացանց

26.05.2007. Ռոբերտ Քոչարյան. "Հայաստանն արժանի է ունենալու այսպիսի օդանավակայան"

Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ 2001թ.-ից օդանավակայանը կառավարման վերցրած "Ամերիքըն ինթերնեյշընըլ էյրփորթս" ընկերության արգենտինահայ ղեկավար Էդուարդո Էռնեկյանի մասնակցությամբ տեղի ունեցավ "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի` մեկնման սրահի բացումը, որին ներկա էին Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, նախարարներ, պատգամավորներ, "Բարգավաճ Հայաստան" եւ "Ժառանգություն" կուսակցությունների ղեկավարները եւ բարձրաստիճան այլ հյուրեր:

Բացման խոսքում Էդուարդո Էռնեկյանը նշեց, որ երեք փուլից բաղկացած ծրագրի առաջին փուլն է սա, որի համար ծախսվել է 100 մլն դոլար: Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ բացվել էր ժամանման սրահը: "Արմենիա միջազգային օդանավակայան" ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանի խոսքով, հին օդանավակայանը սպասարկում էր տարեկան 1,2 մլն մարդ, իսկ նորը կարող է սպասարկել մինչեւ 2 մլն մարդու:
"Հայաստանն արժանի է ունենալու այսպիսի օդանավակայան, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ այս որակն ունենան Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը", նոր համալիրի բացման ժամանակ նշեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը` միաժամանակ նկատելով, որ օդանավակայանը շատ ճիշտ է արտահայտում Հայաստանի ապագա կերպարը` բարեկեցիկ, զարգացած եւ մրցունակ: Նախագահը նկատեց նաեւ, որ օդանավակայանը ոչ միայն գեղեցիկ է, այլեւ տեխնիկական առումով բարդ կառույց է:

Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունից հետո նախագահ Քոչարյանն ու Էդուարդո Էռնեկյանը միասին բացեցին նոր ուղեւորային համալիրի հուշատախտակը: Այնուհետեւ նախագահն ու հյուրերը շրջեցին նոր օդանավակայանում` ծանոթանալով առանձին հատվածներին եւ հարկաբաժիններին:

Նոր օդանավակայանի կառուցման պահից սկսած մինչ այժմ վերանորոգվել է 54 հազար քմ թռիչքուղին, տեղադրվել է լուսավորության նոր համակարգ, կատարվել են տեսանելի նշադրումներ, ինչպես նաեւ կառուցվել է հազար մեքենայի համար նախատեսված ավտոկանգառ: Տեղադրվել են թռիչքներն ազդարարող նոր համակարգ, վերգետնյա սպասարկման հատուկ սարքավորումներ եւ ուղեւորների, ուղեբեռների հաշվառման ժամանակակից ավտոմատ սարքեր: Համալիրի անվտանգության համակարգը հագեցած է 150 տեսախցիկներով, վերանորոգվել են երկու VIP սրահները: Թե՛ ժամանման եւ թե՛ մեկնման սրահներում կան հանգստյան սրահներ, ռեստորաններ եւ առեւտրի խանութներ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
www.armtown.com

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: