Երեք պաշտոնական այց
Գերազանց ԵՎ դինամիկ զարգացող հարաբերություններ
27 Հուն 2011  

Ռոբերտ Քոչարյան - Քըրք Քըրքորյան հանդիպում

2000 թվականաի հունիսի 24-ը կարևոր օր է Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ:

Այդ օրը երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քըրքորյանի հետ: Այս և մի քանի այլ հանդիպումներից հետո Քըրք Քըրքորյանն արդեն ոչ միայն ամերիկահայ հայտնի  գործարար էր կոչվելու, այլ նաև մեր նորագույն պատմության բարերարներից մեկը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այս հանդիպումը մեր երկրի համար կարևոր էր երկրի տնտեսության մեջ հսկայակ դեր կատարած "Լինսի" հիմնադրամի ստեղծումով: Հիմնադրամ, որի միջոցներով երկու տարվա ընթացքում երկրի տնտեսության մեջ ավելի քան 150 միլիոն դոլարի ներդրում կատարվեց: Աննախադեպ թափ ստացած շինարարությունը լոկոմոտիվի պես  իր ետևից տարավ տնտեսության այլ ճյուղերը: Մեծ թվով աշխատատեղերի ստեղծումը նպաստեց աղքատության կրճատմանը և բնակչության բերեկեցության մակարդակի բարձրացմանը: Իսկ "Լինսի" հիմնադրամը պատվով կատարեց իր վրա դրված առաքելությունը, որի արդյունքում Հայաստանի քայքայված  ճանապարհները միջազգային մակարդակով վերանորոգումից հետո իրենց դերն ունեցան երկրի տնտեսության վերելքի մեջ: Մայաքաղաք Երևանն էլ ունեցավ ասֆալտապատ և լուսավոր փողոցներ, պողոտաներ ու հրապարակներ: Մշակույթի անհրապույր ու կիսաքանդ բազմաթիվ օջախներ ձեռք բերեցին  ժամանակակից, բարեկարգ ու գրավիչ տեսք ու հնարավորություն: Հազարավոր ընտանիքներ վաղուց սպասված բնակարաններ ստացան աղետի գոտում: 

Իսկ ամեն ինչ սկսվեց Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան մի քանի հանդիպումներից, որոնցից մեկն էլ 2000 թվականի այս օրերի հանդիպումն էր:

Այժմ ներկայացնում ենք երկու փոքրիկ հատված նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարբեր ասուլիսներից, որոնք վերաբերվում են "Լինսի" հիմնադրամի գործունեությանը:

***

10.10.2003 ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ

ՀԱՐՑ- Երեւանում օրերս կայացավ Հայաստան-սփյուռք առաջին տնտեսական համաժողովը: Հնարավոր համարո±ւմ եք, որ սփյուռքահայ գործարարները նոր գործ սկսեն աղետի գոտում:
 
ՊԱՏԱՍԽԱՆ- Շինարարությունը դուրս է եկել Երեւանի սահմաններից. պետական եւ "Լինսի" հիմնադրամի միջոցներով մենք շինարարություն ենք իրականացնում ե°ւ Շիրակի, ե°ւ Լոռու մարզերում: Ներկայումս մասնավորը բավական ակտիվ է: Ավելի ակտիվ է նաեւ ներդումային քաղաքականությունը Երեւանից դուրս: Ես կասկած չունեմ, որ մենք 1-2 տարվա ընթացքում այս առումով լուրջ տեղաշարժ ենք ունենալու, հատկապես` փոքր եւ միջին գործարարության ոլորտում: Ինչպես մարզպետը տեղեկացրեց, այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի ֆոնդը շուրջ 25 տոկոսով ավելացել է մարզում: Սա նշանակում է` ընդարձակվել է աշխատողների թիվը: Հիմա կարեւորը մարդկանց խրարուսելն է, նրանց համար ավելի ազատ աշխատելու պայմաններ ստեղծելը: Մարզպետարանների գլխավոր խնդիրներից մեկը մարդկանց վստահություն ներշնչելը պետք է լինի, որպեսզի նրանք ավելի ակտիվ զբաղվեն գործարարությամբ:

***

24.10.2003 ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԻ ԱՎՏՈՃԱՆԱԽԱՐՀԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ՀԱՐՑ - Ինչպիսի նշանակություն ունեն եւ° այս, եւ° ընդհանրապես "Ճանապարհաշինություն" ծրագրով կառուցված մյուս ճանապարհները:

ՊԱՏԱՍԽԱՆ - Միջազգային պրակտիկան հուշում է, որ տնտեսական զարգացման խթանումն առաջին հերթին ճանապարհաշինությունն է, երկրի ճանապարհային ցանցի զարգացումը: Ձգտեցինք նաեւ այդ փորձն օգտագործել Հայաստանում:

Այստեղ փաստորեն ճանապարհ պարզապես չի եղել: Ու անկախություն ձեռք բերելուց հետո թերեւս առաջին անգամ ոչ թե նորոգում էինք, այլ ուղղակի նոր ճանապարհ ենք կառուցել, ընդորում` այսպիսի ծավալների աշխատանք կատարելով: Ճանապարհի օրինակը բացառիկ է նաեւ այն առումով, որ շինարարությունն իրականացվեց շատ կարճ ժամկետներում: Մի քանի տարվա աշխատանք էր պահանջվում, պարզապես շինարարները գիշեր ցերեկ աշխատեցին. եւ խնդիր էր դրված աշխատանքներն ավարտել այս տարվա ընթացքում: Եվ ավարտեցինք: Տրամադրությունս բարձր է, կարծում եմ, տեսնում եք նաեւ ժողովրդի տրամադրությունը:

ՀԱՐՑ - Ի±նչ հեռանկարներ կան Լինսի հիմնադրամի ծրագրերը շարունակելու տեսանկյունից:

ՊԱՏԱՍԽԱՆ - Քանիցս առիթ ունեցել եմ ասելու, որ Լինսի հիմնադրամի որոշումները մենք չենք կայացնում: Փորձել ենք այնպես անել, որ բոլորին պարզ լինիª մենք վստահելի գործընկեր ենք եւ ի վիճակի ենք խոշոր ծրագրեր իրականացնել, ընդորում` եւ° որակով, եւ° ժամանակին:

Ինչ վերաբերում է ճանապարհաշինությանն ընդհանրապես, ուղղակի հիշեցնեմ, որ դեռ պետք է կառուցենք Իջեւան-Բերդ-Ճամբարակ-Շորժա-Վարդենիս-Մարտունի հատվածն` ամբողջությամբ եւ լավորակ: Նմանապես` Ապարան-Արթիկ ճանապարհը: Նախընտրական հանդիպումների ժամանակ միշտ հիշեցնում էի Ալագյազ-Հրազդան ճանապարհի մասին, որը նույնպես պետք է կառուցվի: Արմավիր-Գյումրի ճանապարհը, ինչպես եւ պետք է կառուցվի Ստեփանավան-Օձուն ճանապարհը, որը ձորի մյուս կողմով պետք է անցնի, ու բմազմաթիվ գյուղեր կան այդ գծի վրա:

Ու այդպես փոքր օղակներով մարզերը կկապենք միմյանց հետ:

ՀԱՐՑ- Եթե Լինսի ծրագրերը շարունակություն չունենան, ինչո±վ պետք է լրացվի այդ բացը:

ՊԱՏԱՍԽԱՆ- Այս տարվա 9 ամիսը ամփոփել ենք ավելի քան 15 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով: Արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում կազմել է ավելի քան 40 տոկոս: Չափազանց հետաքրքիր ցուցանիշներ են:

Եվ գիտեմ, որ մեկ մեկ ասում են, թե չկա այդպիսի աճ եւ այլն: Երեւի որոշ մարդիկ չեն ուզում նկատել դա: Բայց Հայաստանի տնտեսական վիճակը ողջ տարվա ընթացքում գտնվում է համաշխարհային տարբեր ֆինանսական կազմակերպությունների մոնիտորինգի ներքո: Եվ այդ ցուցաննիշները արժանահավատ են: Ունենք իրական տնտեսաւկան աճ: Պետք է այնպես անենք, որ այդ աճն ազդի բնակչության ավելի լայն շերտերի սոցիալական վիճակի բարելավման վրա: Եվ տնտեսական աճը հնարավորություն կտա գուցե ոչ այս ծավալներով, բայց զբաղվել նաեւ կապիտալ շինարարությամբ, կապիտալ ներդրումներով: Հույս ունենանք, որ ամեն ինչ կշարունակվի:

***

Հարգելի այցելու,

"Լինսի" հիմնադրամի գործունեությանն ավելի մանրամասն ու ավելի ամբողջական կարող եք ծանոթանել մեր կայքի "Well Done, Mr. President!" բաժնում: Ինչպես և խոստացել էինք, այս բաժնում սովորաբար ներկայացնում ենք նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն ծրագրերն ու իրագործումները, որոնք համապետական ու համահայկական նշանակություն են ունեցել:

"Լինսի" հիմնադրամն, անշուշտ, դրանցից մեկն է:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: