"Երկրի ուժը"
Այց հայորդաց տուն
06 Փետ 2013  

Ռոբերտ Քոչարյան. "Շարժման ծավալումը քնած հրաբխի ժայթքում էր հիշեցնում"

Ղարաբաղյան շարժման 25 ամյա հոբելյանի կապակցությամբ "Մեդիամաքս" գործակալությունը նախաձեռնել է հարցազրույցների մի նոր շարք: Հետաքրքիր այս նախագծի շրջանակներում հարցազրույցներ են Շարժման` ինչպես հայաստանյան, այնպես էլ ղարաբաղյան ակունքներում գտնվող գործիչների հետ: Լեռնային Ղարաբաղի առաջին և Հայասատանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն պարզապես եղել է Շարժման ակունքներում, այլև նրա սկզբնաորողներից է ու ղեկավարներից: Ռոբերտ Քոչարյանի հետ "Մեդիամաքսի" հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

***

- Ինչպե՞ս ստացվեց, որ 1988թ. փետրվարին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը որոշեց ըմբոստանալ խորհրդային համակարգի դեմ ու պատմական արդարության վերականգնում պահանջել: Որքանո՞վ էր դա անսպասելի կամ, ընդհակառակը, սպասված անձամբ Ձեզ համար:

- Ժողովուրդը ընդվզեց ոչ թե խորհրդային համակարգի դեմ: Ի սկզբանե Ղարաբաղյան շարժման նպատակն էր ԼՂԻՄ-ի միավորումը Հայաստանի ԽՍՀ-ի հետ: Բոլոր դիմումները հասցեագրված էին ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյին, եւ մեր պատվիրակությունները խնդրի լուծման նպատակով մեկնում էին Մոսկվա: Իսկ գործընթացն առաջ մղեց "վերակառուցման ու հրապարակայնության" քաղաքականությունը, երբ հնարավոր դարձավ խոսել արգելված թեմաների մասին:

Համակարգի դեմ պայքար ծավալվեց, երբ կենտրոնը սկսեց ուժային մեթոդներով ճնշել Ղարաբաղյան շարժումը` ակտիվիստների ձերբակալություններ, ամբողջ գյուղերի դեպորտացիներ եւ այլն:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք անսպասելի էր, թե ոչ, ապա ես խորապես գիտակցում էի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի, բայց անսպասելի էր գործընթացի պայթյունային բնույթը եւ մարդկանց ներգրավվածության ծավալները: Դա քնած հրաբխի ժայթքում էր հիշեցնում:

- Ինչպե՞ս դարձաք շարժման առաջնորդներից մեկը Ստեփանակերտում:

- Դա կատարվեց բնական ձեւով: Նման դեպքերում միշտ առաջին պլան են դուրս գալիս մարդիկ, որոնք ունակ են ստանձնել պատասխանատվությունը, պատրաստ են ռիսկի եւ, իհարկե, խորապես հավատում են իրենց ընտրության իրավացիությանը: Առհասարակ` կրիտիկական պահերին մարդիկ ընտրում են առաջնորդներին՝ ղեկավարվելով բնազդներով, այլ ոչ թե հաշվարկներով:

- Դուք անդամակցել եք "Կռունկ" կազմակերպությանը, ապա հիմնադրել ու գլխավորել եք "Միացում" կազմակերպությունը: Ի՞նչ տարբերություն կար այդ երկու կառույցների միջեւ:

- "Կռունկը" ձեւավորվել էր Ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքային ալիքի հիմա վրա: Դա տեղի էր ունենում տարերայնորեն, հրապարակային կերպով, ժողովրդին հայտնի անձանց ներգրավմամբ, որոնք ներկայացնում էին հասարակության տարբեր շերտերը: Բայց շուտով "Կռունկն" իշխանությունների որոշմամբ լուծարվեց, եւ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել այնպիսի կազմակերպություն, որը համակարգային հիմունքներով կշարունակեր պայքարը՝ համատեղելով հրապարակային ու ընդհատակյա գործունեությունը: Խոսքը դրա ամենատարբեր կողմերի մասին էր, որոնք ամենօրյա ջանքեր էին պահանջում: Կարեւորն այն էր, որ արդեն հասկանում էինք, որ Քաղբյուրոյին դիմելով հարցը չի լուծվի, որ պայքարը ձեռք է բերում տեւական ու վտանգավոր բնույթ: Այդպես ստեղծվեց "Միացումը" ու ես գլխավորեցի այն:

- 1988 թվականին Դուք կուսակցական աշխատող էիք. շարժմանը մասնակցելն արդյոք ներքին հակամարտություն չէ՞ր առաջացրել: Ի սկզբանե հավատք կա՞ր առ այն, որ ԽՄԿԿ եւ ԽՍՀՄ ղեկավարությունները կարող են հարցին արդարացի լուծում տալ: 

- Ի սկզբանե իսկապես հավատք կար, որ ԽՍՀՄ ղեկավարությունը կարող է արդար որոշում կայացնել: Դրանք միամիտ ակնկալիքներ էին, բայց բխում էին հայտարարված "վերակառուցման" դրույթներից ու գորբաչովյան "հրապարակայնության" կարգախոսներից: Ես հրապարայնորեն հրաժարվեցի կուսակցական տոմսից (այրեցի այն), երբ հասկացա, որ կենտրոնը մտադիր չէ լուծել Ղարաբաղի խնդիրը: Այնպես որ գործը ներքին հակամարտության չհասավ: 

- Որքա՞ն արագ հաստատվեցին շփումները շարժման առաջնորդների միջեւ Ստեփանակերտում ու Երեւանում: Որքան մեզ հայտնի է, "Ղարաբաղ" կոմիտեի անդամների հետ կապ հաստատվեց ոչ միանգամից. կարելի՞ է ասել, որ շարժումը Ստեփանակերտում ինչ-որ ժամանակահատվածում լիովին ինքնուրույն էր:  

- Գործընթացները Հայաստանում ու Ղարաբաղում զարգանում էին զուգահեռաբար, ինչպես հաղորդակից անոթներում, եւ շփումները շատ էին ամենասկզբից: Իսկ կանոնակարգվել դրանք սկսեցին իսկապես ավելի ուշ, երբ թե Հայաստանում, թե Ղարաբաղում Շարժման ղեկավարությունը ձեռք բերեց հստակ կազմակերպական ձեւեր:

- Ե՞րբ հստակ հասկացաք, որ խորհրդային իշխանություններն ունակ չեն կարգավորել իրավիճակը քաղաքական մեթոդներով, եւ ամեն ինչ գնում է ուժային լուծման պատերազմի:

- 1988թ. գարնանը: Կենտրոնի արձագանքը Սումգայիթի ջարդերին ու իմ բազմաթիվ հանդիպումներն ինչպես Մոսկվայում, այնպես էլ Ղարաբաղում` Մոսկվայից ժամանած պատվիրակությունների հետ, պատրանքների տեղ չէին թողնում: Արտակարգ իրադրություն մտցնելը եւ Ներքին Զորքերի գործողություններն, իմ կարծիքով, անդարձելիության կետ հանդիսացան:

- 1997 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրավիրեց Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնին, իսկ արդեն 1998 թվականին նա հրաժարական տվեց, եւ Դուք ընտրվեցիք Հայաստանի նախագահ: Ձեր "քաղաքական բաժանման" պատճառը դարձավ Ղարաբաղը, ավելի ճիշտ, տարաձայնությունները կարգավորման ուղիների շուրջ: Ինչպիսի՞ն էր այդ իրավիճակը Ձեզ համար էմոցիոնալ տեսանկյունից:

- Դա դժվարին որոշում էր, բայց ես այն ընդունեցի առանց վարանելու:

- Մինչ օրս պահպանո՞ւմ եք հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ սկսել էիք պայքարը 1988թ. փետրվարին:

- Շատերի հետ՝ այո: 

[Շարժում 1988/25]

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: