22.10.2007. Իրանն ու Հայաստանը պետք է համագործակցեն, ելնելով փոխադարձ
25.10.2003. ԲԱՑՎԵՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ`
26 Հոկ 2011  
26.10.2011  |  14:11   |   Հարցազրույցները

24.10.2003. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհի բացման հանդիսավոր արարողության ժամանակ

ՀԱՐՑ - Ինչպիսի նշանակություն ունեն եւ այս, եւ ընդհանրապես "Ճանապարհաշինություն" ծրագրով կառուցված մյուս ճանապարհները:

ՊԱՏԱՍԽԱՆ - Միջազգային պրակտիկան հուշում է, որ տնտեսական զարգացման խթանումն առաջին հերթին ճանապարհաշինությունն է, երկրի ճանապարհային ցանցի զարգացումը: Ձգտեցինք նաեւ այդ փորձն օգտագործել Հայաստանում:

Այստեղ փաստորեն ճանապարհ պարզապես չի եղել: Ու անկախություն ձեռք բերելուց հետո թերեւս առաջին անգամ ոչ թե նորոգում էինք, այլ ուղղակի նոր ճանապարհ ենք կառուցել, ընդորում` այսպիսի ծավալների աշխատանք կատարելով: Ճանապարհի օրինակը բացառիկ է նաեւ այն առումով, որ շինարարությունն իրականացվեց շատ կարճ ժամկետներում: Մի քանի տարվա աշխատանք էր պահանջվում, պարզապես շինարարները գիշեր ցերեկ աշխատեցին. եւ խնդիր էր դրված աշխատանքներն ավարտել այս տարվա ընթացքում: Եվ ավարտեցինք: Տրամադրությունս բարձր է, կարծում եմ, տեսնում եք նաեւ ժողովրդի տրամադրությունը:

ՀԱՐՑ - Ի±նչ հեռանկարներ կան Լինսի հիմնադրամի ծրագրերը շարունակելու տեսանկյունից:

ՊԱՏԱՍԽԱՆ - Քանիցս առիթ ունեցել եմ ասելու, որ Լինսի հիմնադրամի որոշումները մենք չենք կայացնում: Փորձել ենք այնպես անել, որ բոլորին պարզ լինի` մենք վստահելի գործընկեր ենք եւ ի վիճակի ենք խոշոր ծրագրեր իրականացնել, ընդորում` եւ որակով, եւ ժամանակին:
Ինչ վերաբերում է ճանապարհաշինությանն ընդհանրապես, ուղղակի հիշեցնեմ, որ դեռ պետք է կառուցենք Իջեւան-Բերդ-Ճամբարակ-Շորժա-Վարդենիս-Մարտունի հատվածն` ամբողջությամբ եւ լավորակ: Նմանապես` Ապարան-Արթիկ ճանապարհը: Նախընտրական հանդիպումների ժամանակ միշտ հիշեցնում էի Ալագյազ-Հրազդան ճանապարհի մասին, որը նույնպես պետք է կառուցվի: Արմավիր-Գյումրի ճանապարհը, ինչպես եւ պետք է կառուցվի Ստեփանավան-Օձուն ճանապարհը, որը ձորի մյուս կողմով պետք է անցնի, ու բազմաթիվ գյուղեր կան այդ գծի վրա:

Ու այդպես փոքր օղակներով մարզերը կկապենք միմյանց հետ:

ՀԱՐՑ - Եթե Լինսի ծրագրերը շարունակություն չունենան, ինչո±վ պետք է լրացվի այդ բացը:

ՊԱՏԱՍԽԱՆ - Այս տարվա 9 ամիսը ամփոփել ենք ավելի քան 15 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով: Արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում կազմել է ավելի քան 40 տոկոս: Չափազանց հետաքրքիր ցուցանիշներ են:

Եվ գիտեմ, որ մեկ մեկ ասում են, թե չկա այդպիսի աճ եւ այլն: Երեւի որոշ մարդիկ չեն ուզում նկատել դա: Բայց Հայաստանի տնտեսական վիճակը ողջ տարվա ընթացքում գտնվում է համաշխարհային տարբեր ֆինանսական կազմակերպությունների մոնիտորինգի ներքո: Եվ այդ ցուցաննիշները արժանահավատ են:

Ունենք իրական տնտեսաւկան աճ: Պետք է այնպես անենք, որ այդ աճն ազդի բնակչության ավելի լայն շերտերի սոցիալական վիճակի բարելավման վրա: Եվ տնտեսական աճը հնարավորություն կտա գուցե ոչ այս ծավալներով, բայց զբաղվել նաեւ կապիտալ շինարարությամբ, կապիտալ ներդրումներով: Հույս ունենանք, որ ամեն ինչ կշարունակվի:

ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, իսկ ի±նչ կասեք "քաղաքական" ճանապարհաշինության մասին: Նկատի ունեմ մասնավորապես այդ "ճանապարհների" վրա դիտարկվող ապակայունացման որոշ միտումները, քաղաքական պայքարը վերստին փողոցներ, հրապարակներ դուրս բերելու փորձերը: Ինչպե±ս եք գնահատում ընթացիկ քաղաքական իրավիճակը:

ՊԱՏԱՍԽԱՆ - Տպավորությունս այնպիսին է, որ որքան ավելի ենք հաջողության հասնում տնտեսական ոլորտում, այնքան անպատասխանատու կոչերն ավելի հաճախակի են հնչում: Իրոք, այնպիսի տպավորություն է, որ այս աշխատանքները որոշ մարդկանց չեն ուրախացնում: Անկեղծ ասած, կարծում եմ, որ մարդկանց սա պետք է ուրախացնի: Պարզապես այդ մարդիկ քաղաքական դաշտում մեկ բանաձեւ պետք է առաջադրեն` "մենք ավելի լավ կանենք", այլ ոչ թե` "չկա, վատ է, քանդվում է...":

Փորձում են խանգարել: Բայց առաջինը չեն եւ ոչ էլ` վերջինը: Եվ ես առաջին ու վերջին տարին չեմ քաղաքականության մեջ: Այսպես ասենքª "...քարավանը շարունակում է իր ճանապարհը": Ասացվածքի առաջին մասը չեմ ուզում նշել, կարծում եմ, ինքներդ գիտեք:

ՀԱՐՑ - Իսկ ինչպե±ս եք գնահատում կոալիցիայի եւ կոալիցիոն կառավարության գործունեությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ - Չեմ ցանկանում ինչ որ վերջնական գնահատականներ տալ: Կոալիցիա կազմած ուժերի համագործակցության եզրերն արդեն երեւում են: Եվ արդեն ձեւավորվում է այդ համագործակցության մշակույթը: Գիտեք` կան քաղաքական որոշ տեխնոլոգիաներ եւ ավանդույթներ, որ չենք ունեցել եւ որոնց ձեւավորման համար մի քիչ ժամանակ է պետք:

Կցանկանայի, որ պոպուլիստական մասը մի քիչ ավելի փոքր լիներ, իսկ գործնական հատվածը` մի քիչ ավելի մեծ: Իշխող կուսակցությունը կամ կոալիցիան միշտ պետք է նաեւ համարձակություն ունենա ասելու գուցե ոչ հաճելի, միգուցե նաեւ դաժան բաներ: Բայց ասի այն բաները, որոնց մասին պետք է խոսել պարզ ու ազնիվ` պատասխանատվություն կրելով:

Մինչ այս պահը համարում եմ, որ բավականին դրական զարգացումներ ունենք: Եվ սա հույս է ներշնչում, որ այս ժամանակահատվածում ավելի ենք ամրապնդելու այդ զարգացումները:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: