Նոր շենքը` ձոն մեր մայրաքաղաքներին
18.09.2006. ԵրԵՎանում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը
20 Սեպ 2011  
20.09.2011  |  10:17   |   Թերթեր և ամսագրեր

Ռոբերտ Քոչարյանի դարաշրջանը

Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին օրն է: Փորձենք համառոտ ամփոփել Հայաստանի երկրորդ նախագահի կառավարման 10 տարիները։ 

Ղարաբաղյան շարժման առաջնորդ, ապա եւ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 1997-ին Հայաստան գալու պատճառները գտնվում են 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո քաղաքական լուրջ ճգնաժամի մեջ հայտնված մեր երկրի համար ելքեր ու լուծումներ փնտրելու ջանքերի համատեքստում։ 

Նախքան ԼՂՀ ղեկավարին Հայաստանի վարչապետ նշանակելը, իշխանությունները ասպարեզ էին բերել ու "փորձարկել" տարբեր, հաճախ միմյանցից կտրուկ տարբերվող քաղաքական գործիչների։ Բայց ճգնաժամն այնքան խորն էր, որ, ի վերջո, նրանք ստիպված էին կանգ առնել իրենցից քաղաքական տարբեր հայացքներ ունեցող ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության վրա։

Ռոբերտ Քոչարյանը այն գործիչը չէր, որ գալով Հայաստան, պետք է բավարարվեր ընդամենը արդյունավետ աշխատող վարչապետ դառնալու եւ ապա նախագահ ընտրվելու հեռանկարով։ Նա Հայաստանում դարձավ որոշակի քաղաքական ուղեգծի հունավորողն ու ղեկավարը, ուղեգիծ, որ հիմնված էր Ղարաբաղի հարցում արձանագրված ձեռքբերումները պահպանելու եւ միաժամանակ երկիրը առաջընթացի ռելսերի վրա դնելու երկմիասնական նպատակի վրա։ 

Դժվարին ու բարդ գործ էր բաժին ընկել Ռ.Քոչարյանին, որը 1998թ. արտահերթ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո էլ շուրջ երկու տարի ստիպված էր աշխատել ֆորս-մաժորային իրավիճակներում։ Քաղաքական պայքարի մի հանգրվանին հաջորդում էր մյուսը։ Թվում է, թե վերջապես 1999 թվականից՝ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը թեւակոխում է անցնցում զարգացման ժամանակաշրջան։ Սակայն շուտով տեղի ունեցան 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունները, որոնց հետեւանքները կրկին անորոշության մատնեցին երկիրը՝ ընդհուպ մինչեւ 2000թ. մայիս-հունիս ամիսները։ 

Շուրջ երկու տարի տեւած քաղաքական բուռն ու անկանխատեսելի զարգացումների շրջանում դրսեւորվեցին իրավիճակին տիրապետելու եւ ամենաբարդ, գրեթե անհույս թվացող փակուղիներից ելք գտնելու Ռոբերտ Քոչարյանի ունակությունը, հմտությունն ու կամքը։

Միայն 2000թ. կեսերից, սկզբում՝ դանդաղորեն, քիչ անց արդեն հաստատուն քայլերով, Հայաստանը սկսեց դուրս գալ քաղաքական եւ տնտեսական խորը ճգնաժամից։ Դրան հաջորդած տարիների ընթացքում, շրջափակված, սահմանափակ բնական ռեսուրսներ ունեցող մեր երկիրը զարմացրեց օտարերկրացիներին՝ տարեցտարի ավելի ու ավելի ակնհայտ դարձող բարեփոխումների բարձր տեմպերով եւ դրանցով պայմանավորված՝ բնակչության կենսամակարդակի անշեղ աճով։ 

Հենց այդ տարիներից է, որ սկսեցին կյանքի կոչվել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանի լուրջ ձեռքբերումը հանդիսացող լայնածավալ շինարարական ծրագրերը։ Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Հայաստանը կարողացավ կառուցել ու արդիականացնել ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների մի հսկայական ցանց, որը ձգվում էր Զանգեզուրի ու Ղարաբաղի սահմաններից մինչեւ Վրաստան, Վայքից՝ Սելիմի լեռնանցքով ու Սեւանը Դիլիջանի հետ կապող թունելով ապահովեց մեր երկրի հյուսիսի շրջանցիկ կապը Իրանից մուտք գործող ճանապարհների հետ։ 

Միաժամանակ բեկում մտցվեց աղետի գոտու վերականգնման գործընթացի ամենակարեւոր՝ բնակարանաշինության ասպարեզում։ Ավերակներից ոտքի կանգնեցին Սպիտակը, երկրի երկրորդ քաղաք Գյումրին եւ հարյուրավոր գյուղեր։ Հայաստան մուտք գործող խոշոր ֆինանսական միջոցները սկսեցին նպաստել մանր ու միջին ձեռներեցության զարգացմանը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը։

Երկրի քաղաքական կայունությունը, դրանով պայմանավորված՝ տնտեսության աճը, այլեւս չէին կարող խաթարվել 2003-ի նախագահական, ապա խորհրդարանական ընտրությունների եւ 2004-ի իրադարձությունների պատճառով։ Հայաստանը ոտքի էր կանգնում, ավելի ու ավելի վստահությամբ էր նայում իր ապագային։ Տնտեսական կյանքում տեղի ունեցող առաջընթացը նպաստում էր արտագաղթի կրճատմանը, որի հետեւանքով, սակայն, ուժեղանում էր ներքին միգրացիան` ստեղծելով մայրաքաղաքի եւ մարզերի զարգացման տեմպերի ակնհայտ անհամապատասխանություն։ 

Երեւանը ընդամենը մի քանի տարվա ընթացքում սկսեց վերածվել մի հսկայական շինհրապարակի։

Ռ.Քոչարյանի կառավարման վերջին տարիներին, որոնք անկասկած ամենաարդյունավետն էին երրորդ հանրապետության ողջ պատմության մեջ, Հայաստանը ոտք դրեց տնտեսության քանակական անշեղ աճից ու դրանով պայմանավորված՝ սոցիալական խնդիրների նկատելի մեղմացումից զարգացման որակական ցուցանիշների բարելավմանն անցնելու ժամանակաշրջանը։ Օրակարգային դարձան երկրորդ սերնդի բարեփոխումները, որոնց իրականացումը պահանջում է որակական ռեսուրսների, ամենից առաջ՝ մտավոր ներուժի ավելի լայն ու ամբողջական ներգրավումը երկրի կառավարման համակարգում ու տնտեսության մեջ։ 

Այս բոլոր ձեռքբերումները եւ դրանցով պայմանավորված նոր խնդիրներն ու մարտահրավերները նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների յուրահատուկ հանրագումարն են, որոնք զերծ չէին ինչպես շոշափելի հաջողություններից, այնպես էլ որոշ բնագավառներում արձանագրված մտահոգիչ երեւույթներից։ 

Դրանց ողջ հանրագումարին տեր կանգնելու եւ երկիրը որակապես նոր վիճակի բերելու առաջադրանքն արդեն Հայաստանի նոր իշխանությունների գործն է, որոնք, հիմնվելով Ռ.Քոչարյանի կառավարման տարիներին հաղթանակ արձանագրած քաղաքական ուղեգծի վրա, ձգտելու են այն համապատասխանեցնել նոր ժամանակներին ու պայմաններին։

ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: