24.04.1998. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը հայ ժողովրդին
24.04.2007. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը ցեղասպանության զոհերի
13 Սեպ 2011  
13.09.2011  |  10:36   |   Ելույթներ և ուղերձներ

20.04.2005. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը "Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները" միջազգային համաժողովում

Վեհափառ Տեր,
հարգելի տիկնայք եւ պարոնայք

Նշելով 90-ամյա վաղեմության ողբերգական իրադարձությունները` մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին: Եվ դա անում ենք կրկնակի ցավով, քանի որ դեռ պայքարում ենք կատարված հանցագործության միջազգային ճանաչման համար:

Առաջին համաշխարհային պատերազմը` աշխարհի վերաբաժանման իր գլոբալ շահերով եւ նրան հաջորդած 20-րդ դարի մեծ գաղափարախոսական դիմակայությունը դարձան հայ ժողովրդի (օրինական) իրավունքների ճանաչման գլխավոր խոչընդոտները: Մենք դարձանք առաջին աշխարհամարտի զոհը, թեեւ մե°նք չէինք այն սանձազերծել: Հիշելու մեր իրավունքն, իր հերթին, զոհը դարձավ սառը պատերազմի, թեեւ մենք չէինք նրա հեղինակները:

Երբ իրագործվեց հայերի բնաջնջման ծրագրված քաղաքականությունը "ցեղասպանություն" տերմինը դեռեւս գոյություն չուներ: Չկար նաեւ այդ հասկացության բնորոշումը: Չկային միջազգային կառույցներ, որ կարող էին քննարկումների հարթակ դառնալ` ցեղասպանության հանցագործությանը համատեղ հակահարված հասցնելու համար:

Իհարկե, աշխարհը փոխվում է: Ժամանակ պահանջվեց, որպեսզի մարդկությունը դասի ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործությունների շարքին` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ժամանակ պահանջվեց, որպեսզի տերությունների աշխարհաքաղաքական շահերին չզոհաբերվեն հիմնարար մարդասիրական արժեքները: Որ բարոյականությունը դառնա քաղաքակիրթ աշխարհի արտաքին քաղաքականության բաղադրիչ: Այս ճշմարտությանը տանող ճանապարհը ողբերգական էր բազմաթիվ ժողովուրդների համար: Հայերի համար այդ ճանապարհի գինը մեկ ու կես միլիոն մարդկանց կյանքն էր:

Այսօր ակնհայտ է, որ Հայկական հարցը քայլ առ քայլ ազատվում է աշխարհաքաղաքական շահերի պատանդը լինելուց, եւ Հայաստանի Հանրապետության գոյությունը լավագույն երաշխիքն է մեր արդար շահերի պաշտպանության ճանապարհին հաջողության հասնելու գործում:
 
Հարգելի բարեկամներ, այսօր ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ուղիղ եթերում դիտել աշխարհի տարբեր ծայրամասերում ծավալվող ռազմական գործողությունները, "ցեղասպանություն" հասկացությունն արդեն հստակ բնորոշված է, ստեղծվել են բազմաթիվ տարածաշրջանային եւ համընդհանուր միջազգային կազմակերպություններ: Պետություններն ավելի համարձակ են ընդվզում աշխարհի որեւէ ծայրամասում ցեղասպանություն իրագործելու փորձերին: Սակայն այս ամենը չփրկեց մարդկությանը նոր ցեղասպանություններից: Հարավսլավիա, Ռոանդա, Արեւելյան Թիմոր, Սումգաիթ` բոլոր այս տեղերում կրկին հոսեց անմեղ մարդկանց արյունը: Այդ հանգամանքը վկայում է, որ գենոցիդի արտահայտումներին արդյունավետ հակադրվելու համար անհրաժեշտ է ավելացնել միջազգային հանրության ջանքերը:

Հենց այդ կոնտեքստում կարեւորագույն խնդիրներից է ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը: Ճանաչումն իր մեջ պարունակում է հակազդեցության մեծ ներուժ: Հատկապես կարեւոր է հանցագործության կանխարգելումը: 

Չափազանց կարեւոր է նաեւ նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների դատապարտումը: Առաջին հերթին դա ի ցույց է բերում, որ այս հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ եւ մեղավորները միեւնույն է պատժվելու են: Դա կարեւոր զսպող ազդեցություն կունենա ցեղասպանություն ծրագրողների վրա: 

Ճանաչման ու դատապարտման միջոցով է, որ պետությունները կրթում են իրենց քաղաքացիներին. այն է` որ պետական մեքենան նման հանցագործությունների իրականացման գործիք չի կարող դառնալ: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը բացառում է ազ•ության, էթնոսի, կրոնի կամ որեւէ այլ կերպ դասակարգված ծայրահեղ բաժանումները, ատելության քարոզը մի խմբի կողմից մյուսի նկատմամբ:

Հաջորդ կարեւոր բաղադրիչը` ցեղասպանություն վերապրած ժողովրդի հետագա ճակատագիրն է: Հայ ժողովուրդը ցեղասպանության պատճառով դարձավ գաղթական եւ սփռվեց ողջ աշխարհով: Մեծ քաղաքականությանը զոհաբերվեց Հայոց Եղեռնը միջազգայնորեն դատապարտելու եւ պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ցեղասպանություն ծրագրած եւ իրագործած հանցագործները հիմնականում մնացին անպատիժ: Ավելին, Թուրքիային վերադարձվեց Բեռլինում սպանված Թալեաթ փաշայի աճյունը եւ այն պատվով թաղվեց Ստամբուլում: Դա անպատժելիության էստաֆետի փոխանցման տխուր վկայությունն էր: Նման ոճրագործությունների մոռացության համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում: 

Օգտվելով առիթից` իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն երկրներին, որոնք ամենատարբեր մակարդակներով անդրադարձել եւ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, ինչպես նաեւ այն բոլոր կազմակերպություններին եւ անհատներին, որոնք իրենց լուման են բերել ճանաչման գործընթացին: Սփյուռքի դերն այստեղ ուղղակի անգնահատելի է: Այդ ճանաչումը նաեւ ցեղասպանության երեւույթի մերժում է նշանակում: Հայոց Եղեռնի զոհերի թիվը անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին Մորգենթաուն, Բրյուսը, Նանսենը, Ֆրանսը, Վերֆելը, Բրյուսովը, Վեգները, Լեպսիուսը, եւ շատ ուրիշները:

Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն, հստակ արտահայտել է իր դիրքորոշումը. ճանաչումը կարեւոր է նաեւ հետագայում ցեղասպանության հանցագործությունները կանխելու համար: Ճանաչումը կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների համար, քանի որ կտա մեր երկու ժողովուրդների միջեւ առկա բազմաթիվ հարցերի պատասխաններ եւ հնարավորություն կընձեռի նայել դեպի ապագա:

Մենք հիշում ենք անցյալը ցավով, բայց` առանց ատելության: Մեզ համար դժվար է ընկալել թուրքական կողմի արձագանքը, որ արտահայտվում է ոչ միայն անցյալի հերքմամբ, այլեւ` ներկա Հայաստանի շրջափակմամբ: Մենք բախվել ենք իմաստավորում պահանջող պարադոքսի: Չարացած է ողբերգական անցյալի համար պատասխանատու կողմը, այլ ոչ թե զոհը:

Մենք վստահ ենք, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը կօգնի Թուրքիային հաշտվել իր իսկ անցյալի հետ, հաղթահարել մի բարդույթ, որ սերնդեսերունդ փոխանցվելով նորանոր կնճիռներ է ստեղծում հարեւան մեր ժողովուրդների հարաբերություններում:

Մեկ անգամ եւս ողջունում եմ բոլորիդ եւ մաղթում արդյունավետ աշխատանք:
Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: