Քոչարյանն անցավ, ո՞վ է հաջորդը
Արման Բաբաջանյանը ներողություն է խնդրել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից
29 Մայ 2013  
29.05.2013  |  15:17   |   Ելույթներ և ուղերձներ

25.05.2002. ՀՀ Նախագահ, "ՀԱՅԱՍՏԱՆ" ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ հոգեբարձուների խորհրդի նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ խոսքը հիմնադրամի 10-րդ տարեդարձի առթիվ

Վեհափառ Տեր,
Հարգելի հոգաբարձուներ,
Հարգարժան հյուրեր,

Լրացավ ճիշտ տասը տարին այն օրվանից, երբ նախագահական հրամանագրով հիմք դրվեց իր նմանը չունեցող համահայկական կառույցի։ Այն դարձավ մեր նորանկախ պետության եւ Արցախի հավատարիմ ուղեկիցն ու աջակիցը:

Անցած տասնամյակում եղան պատերազմի ու շրջափակման դժվարին օրեր։ Եղան խաղաղ տարիներ, քաղաքական ու տնտեսական վայրիվերումներ։ Այս ողջ ընթացքում հիմնադրամն իր վճռական դիրքորոշմամբ սատարեց պետականությանն ու ժողովրդին` ամենաբարդ հատվածներում:

Առաջիններից էին հիմնադրամի "Ձանգեզուր" եւ "Արցախ" ծրագրերը: 1993-94 թվականների ձմեռ ծրագիրն իր լայն արձագանքը գտավ աշխարհում։ Այն հնարավորություն տվեց ողջ հայության ջանքերը կենտրոնացնել` լուծելու համար բնակչության կենսագործունեության անհետաձգելի խնդիրներ:

Ծանրակշիռ ներդրում ունեցավ "Հայաստան" հիմնադրամն աղետի գոտու բնակելի շենքերի ու դպրոցների կառուցման գործում` նաեւ այն տարիներին, երբ վերականգնողական աշխատանքները գրեթե կանգ էին առել: 

Դեռեւս շարունակվող պատերազմի պայմաններում Հիմնադրամը վճռորոշ դեր խաղաց Արցախի հետ Հայաստանի կայուն հաղորդակցության ապահովման եւ Արցախի ներքին ենթակառուցվածքների, մասնավորապես էներգետիկ համակարգի եւ ջրամատակարարման վերականգնման գործում:

Հիմնադրամի թերեւս ամենաակնառու նվաճումը կարելի է համարել 64 կիլոմետր երկարությամբ որիս-Ստեփանակերտ մայրուղին։ Այն հարյուր հազարավոր հայերի միաբանության գեղեցիկ վկայագիրն է եւ իրավամբ կոչվում է "Կյանքի ճանապարհ": 

Անցած տասը տարիների ընթացքում շինարարական ծրագրերի կողքին մշտապես իրականացվել են նաեւ մշակութային ու սոցիալական ծրագրեր։ Դրանցից խոշորագույնը զոհված ազատամարտիկների բոլոր անչափահաս երեխաներին (մի քանի հազար) Արցախում ու Հայաստանում տրվող ամենամսյա նպաստների ծրագիրն է: Այն գործում է արդեն 7 տարի եւ շարունակվելու է եւս 10 տարի: 

Հազարից ավելի մտավորականներ, մշակույթի գործիչներ ու ճանաչված կոլեկտիվներ, տաղանդաշատ երեխաներ տարիներ շարունակ աջակցություն են ստացել Հիմնադրամից:

Հայաստանի ու սփյուռքի մեր հայրենակիցների նվիրատվություններով ընդհանուր առմամբ իրագործվել է 100-ից ավելի հիմնարար ծրագիր` ավելի քան 75 միլիոն ԱՄՆ դոլար գումարով. 210 բնակելի շենքեր ու տներ` 960 ընտանիքի համար, 36 դպրոց ու կրթական հաստատություն, 12 առողջապահական կենտրոն, 220 կիլոմետր ավտոճանապարհ, 60 կիլոմետր էլեկտրահաղորդման գծեր, 131 կիլոմետր ջրագծեր: Սա դեռ ոչ ամբողջական ցանկն է Հիմնադրամի միայն շինարարական ծրագրերի: Հաճախ արվեց այն, ինչը տվյալ ժամանակում որեւէ կազմակերպություն, նույնիսկ պետությունը ի վիճակի չէր միայնակ կատարել: Հիմնադրամը միատեղեց մեր հավաքական ներուժը` լուծելու համար կենսական խնդիրներ, եւ պատվով կատարեց իր առաքելությունը:

Այդ ամենն իրողություն դարձավ շնորհիվ մեր բարերարների առատաձեռն նվիրատվությունների, շնորհիվ տասնյակ հազարավոր հայորդիների մեծ ու փոքր հատկացումների: Այդ ամենն իրականացավ նաեւ Հիմնադրամի կառույցի, նրա տեղական մարմինների ամենօրյա տքնաջան ու նվիրյալ աշխատանքի շնորհիվ:

"Հայաստան" հիմնադրամը նաեւ առաջինը եղավ մեզանում, որ որդեգրեց իր ոլորտի հարուստ միջազգային փորձը։ Նա Հայաստան ներմուծեց աշխատանքի ծրագրման, կազմակերպման եւ իրականացման նոր մեթոդներ։ Կիրառեց արեւմտյան չափանիշներին համապատասխան հաշվապահություն եւ հաշվեքննություն, շինարարական եւ այլ կարգի մրցույթների նոր սկզբունքներ։ Փոխառեց քարոզչության եւ հանգանակությունների կատարելագործված մեխանիզմներ։ Եվ ընդհանրապես կյանքի կոչեց արդիական աշխատաոճ։ 

Հարգելի հայրենակիցներ, 

Խոսելով "Հայաստան" հիմնադրամի իրագործումների մասին` անհրաժեշտ է հատկապես արժեւորել այս կառույցը որպես յուրատեսակ երեւույթ մեր ազգային նոր իրականության մեջ.

"Հայաստան" հիմնադրամն իր մեջ ընդգրկում է Հայաստանի եւ Արցախի պետական ներկայությունը, Սփյուռքի բոլոր հիմնական եկեղեցական, քաղաքական ու բարեսիրական կառույցները, մի շարք ակնառու անհատների ու բարերարների: Հիմնադրամի երեք տասնյակ անձից բաղկացած Հոգաբարձուների խորհուրդը հայկական թերեւս ամենաներկայացուցչական մարմինն է։ 

- Հիմնադրամը չի կրում հատվածական բնույթ, այն նախադեպը չունեցող համահայկական երեւույթ է եւ կարեւոր միավորիչ դեր խաղալու հսկայական ներուժ ունի, 

Հիմնադրամը` չունենալով քաղաքական բնույթ, մշտապես եւ անվերապահ կերպով աջակից է համազգային խնդիրների լուծմանն ու ազգային մեր պետականությանը։

Հիմնադրամը որդեգրել է Արցախին աջակցելու անշեղ ուղեգիծ: Վերջին երկու տարիներին ձեռնարկվել է իր ծավալով հավասարը չունեցող շինարարական նոր ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղի` 170 կիլոմետր երկարությամբ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը՝ 25 միլիոն դոլար արժողությամբ: Մայրուղու 30 կիլոմետրն արդեն հիմնադրամի կողմից շահագործման է հանձնվել, եւս 10-ում ընթանում են շինարարական աշխատանքներ: Իր նշանակությունից ելնելով` այս ճանապարհն արդարացիորեն ստացել է "Արցախի ողնաշար" անվանումը:

Արցախն այսօր առանձնահատուկ հոգածության կարիք ունի: աղտնիք չէ, որ այստեղ տնտեսության զարգացումը, ներդրումային քաղաքականությունն առավել մեծ դժվարությունների հետ են կապված: Մյուս կողմից, Արցախն առաջանցիկ պետք է զարգանա, որպեսզի չլինի արտագաղթ դեպի Հայաստան, ու պետք է երաշխավորված ապագա ունենա: Այս խնդրի լուծումն առանց հայության համահավաք մասնակցության պարզապես անհնարին է: Այս գործում դեռեւեւս մեծ են նաեւ Հիմնադրամի անելիքները:

Գրեթե մեկուկես տասնամյակ ծանր գոյատեւումից հետո շուտով ամբողջապես կվերականգնվի երկրաշարժից ավերված Հյուսիսային Հայաստանը: Այդ տեսակետից շարունակում է կարեւոր մնալ Հիմնադրամի դերը Սպիտակում բնակարանաշինության եւ յումրիում կրթական հաստատությունների կառուցման գործում: 

Թե՛ այս, թե՛ առաջնահերթ այլ խնդիրների լուծման գործում "Հայաստան" հիմնադրամն ապագայում էլ ունենալու է կարեւոր դերակատարություն: Ավելին, համազգային գործակցության առավել նպաստավոր մթնոլորտի ձեւավորման պայմաններում, Հիմնադրամի դերն առավել կարեւորվելու է:

Հոբելյանական այս հանդիսության ուրախալի առիթով շնորհավորում եմ Հիմնադրամի նախկին ու ներկա բոլոր հոգաբարձուներին, գործադիր տնօրեններին, տեղական մարմինների ներկայացուցիչներին, բարերարներին ու նվիրատուներին։ Շնորհավորում եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր արժանացել են պետական եւ Հիմնադրամի բարձր պարգեւներին։

"Հայաստան" համահայկական հիմնադրամը վերջին տասնամյակի մեր լուրջ նվաճումներից է: Հիմնադրամն ամեն մի հայի համար` ազգային վերազարթոնքին ակտիվ մասնակից դառնալու հնարավորություն է: Հետագա նորանոր հաջողություններ եմ մաղթում Հիմնադրամին ու նրա միջոցով իրականացվող ազգաշեն ծրագրերին:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: