20.04.2005. Հայության ջանքերը կհանգեցնեն իրական արդյունքների
17.07.2005. Հաղթեցին բոլորը
24 Ապր 2012  
24.04.2012  |  11:25   |   Ելույթներ և ուղերձներ

24.04.2005. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 90 տարի առաջ` այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հայաջինջ ծրագիրն սկսեց իրականացվել պետական կառույցների կողմից: 

Կատարվեց մի ոճրագործություն, որ մեր ժողովրդի եւ մարդկության պատմության մեջ չուներ իր նախօրինակը եւ նույնիսկ անուն չուներ: Մենք տվեցինք միլիոնավոր զոհեր եւ հազարամյակների հոգեւոր-մշակութային եւ նյութական ժառանգության անչափելի կորուստներ: 1915 թվականը դարձավ սահմանաբաժան մեր ժողովրդի բոլոր հատվածների ճակատագրում: Այն կտրուկ կերպով փոխեց եւ խաթարեց հայ ժողովրդի բնականոն զարգացման ուղին: Դրա ծանր հետեւանքները մինչեւ այսօր իրենց զգացնել են տալիս թե° հայրենաբնակ, թե° սփյուռքի հայության կյանքում:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը միայն Հայաստանին վերաբերող խնդիր չէ: Այսօր այն պետք է դիտարկվի տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության համատեքստում: 

Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ հայության շարժառիթները վրեժխնդրական չեն: Մենք այսօր էլ բարձրաձայնում ենք Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ կառուցելու մեր պատրաստակամության մասին: Բայց Թուրքիայի մերժողական կեցվածքն այս հարցում, հարուցում է ոչ միայն մեր, այլեւ միջազգային հանրության տարակուսանքը: 

Ցեղասպան ծրագրերի իրականացումը հնարավոր եղավ բազմաթիվ նախադրյալների եւ պատճառների համադրմամբ: Դրանցից ոչ մեկը չի կարող արդարացում լինել ոճրագործների համար: Բայց հայկական պետականության բացակայությունն այն առանցքային նախադրյալն էր, որի պայմաններում հնարավոր եղան անպատկերացնելի իրադարձություններ:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր նահատակների հիշատակի առաջ` համակված վշտով, բայց նաեւ` համոզվածությամբ, որ Հայաստան պետությունը երաշխիքն է հայության անվտանգության ու հավերժության:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: