30.09.2006. Ելույթը ԵրԵՎանում Ֆրանսիայի հրապարակի բացման առթիվ
28.02.2006. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարգանքի տուրք է
24 Փետ 2012  
24.02.2012  |  14:35   |   Ելույթներ և ուղերձներ

25.02.2002. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԺԱԿ ՇԻՐԱԿԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ 10-ՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ձերդ Գերազանցություն,

Սիրելի բարեկամ,

Հայ-ֆրանսիական բարեկամական շփումները սկիզբ են առնում դեռեւս միջնադարից: Ֆրանսիան առաջին երկրներից էր, որ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին ճանաչեց Հայաստանի անկախությունը, իսկ փետրվարի 24-ին լրանում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակը: 

Այս տասը տարիների ընթացքում մեր երկրների միջեւ ծավալվել են բազմաբնույթ ակտիվ հարաբերություններ: Հայաստանի անկախացման առաջին իսկ օրվանից Ֆրանսիան ըստ ամենայնի սատարեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացները` թե° ժողովրդավարության հաստատման, թե° տնտեսական զարգացման եւ թե° ազգերի միջազգային ընտանիքում ու եվրոպական կառույցներում Հայաստանի ինտեգրման առումներով:
2001 թվականը հատուկ նշանավորվեց մեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ խորացման տեսանկյունից: Անցած տարի Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, որը նոր մակարդակի բարձրացրեց մեր երկրի միջազգային հեղինակությունն ու պատասխանատվությունը ժողովրդավարության, օրենքի գերակայության հաստատման եւ մարդու իրավունքների ամրապնդման ոլորտներում: Մենք գնահատում եւ մեծապես կարեւորում ենք Ֆրանսիայի գործուն աջակցությունն այս գործընթացում: 

2001 թվականին Ֆրանսիան հատուկ օրենքով ճանաչեց 1915 թվականի հայոց ցեղասպանությունը: Սա պատմական կարեւորագույն քայլ էր ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ համայն մարդկության համար: Պատմական արդարության ճանաչման այս դրսեւորումը մեծապես կնպաստի մարդկության դեմ իրականացվող նոր ոճրագործությունների կանխմանը, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում ու Եվրոպայում ժողովուրդների միջեւ փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան կառուցողական մասնակցություն ունի եւ նշանակալից ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ£ Անցած տարվա սկզբին Ձեր նախաձեռնությամբ Ֆրանսիայում կազմակերպված հանդիպումները նշանավորվեցին Փարիզյան սկզբունքների մշակմամբ, ինչը մենք որակում ենք որպես լուրջ քայլ հիմնախնդրի վերջնական կարգավորման ճանապարհին: 

Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում անցյալ տարի Ֆրանսիա կատարած պետական այցը, որը նոր մակարդակի բարձրացրեց մեր երկրների հարաբերությունները, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռեց ամրապնդելու Ձեզ հետ մեր անձնական կապերը: 

Այս կարեւոր նվաճումներում Ձեր պատասխանատու գործունեության ողջ ընթացքում Դուք ներդրել եք անձնական մեծ ավանդ: Ձեր հավատարմությունը հայֆրանսիական բարեկամությանը այսօր շարունակվում է համատեղ ծրագրերի խրախուսման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ուղղված Ձեր վճռական քայլերում:

Շնորհավորելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակի կապակցությամբ` լիահույս եմ, որ գալիք տարիները հայֆրանսիական հարաբերությունների զարգացման նոր հորիզոններ կբացեն` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության եւ բարօրության: 

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: