30.06.2012. Ես հարգում եմ Ռոբերտ Քոչարյանի տեսակը, որը ուժեղ է, է իր
В луже вранья
14 Սեպ 2012  
14.09.2012  |  13:32   |   Թերթեր և ամսագրեր

14.09.2012. Ռոբերտ Քոչարյանը` Իլհամ Ալիեւին

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանները սեպտեմբերի 11-ին Երեւան ավելի վաղ կատարած իրենց այցից հետո մեկնել էին Ադրբեջան, որի նախագահ Իլհամ Ալիեւը` Գաբալայում ընդունել էր բարձաստիճան դիվանագետներին: Հանդիպման թեման, ինչպես Երեւանում, այնպես էլ Բաքվում, բնականաբար, վերջին օրերին միջազգային ամենատարբեր փորձագետների խոսքերով` "տարածաշրջանային փխրուն խաղաղությանը լուրջ մարտահրավեր նետած" հունգարա-ադրբեջանական գործարքն էր, որին հաջորդեց մարդասպանին ներում շնորհելու Իլհամ Ալիեւի հրովարտակը: Հենց այդ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւը, որը հիշեցնենք, պատմական գիտությունների թեկնածու է, ընդգծում է. "2001-ին Հայաստանի նախագահը ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված եւ նույն թվականին Հայաստան արտահանձնված Կարապետյան ազգանունով հայ ակաբեկչին": Երեկ Հայաստանի` 2001-ին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից այս կապակցությամբ տարածվել է հայտարարություն: ՀՀ երկրորդ նախագահը ընդգծում է, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը. "Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, ով 2001 թվականին ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից եւ միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության: Այդ մասին տեղեկատվությունը մինչ օրս բոլոր մանրամասներով կարելի է առանց հատուկ ջանքերի գտնել համացանցում: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, Ադրբեջանի նախագահը կամ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից", ասված է հայտարարության մեջ:

Միայն մեկ հավելում. եթե Ադրբեջանի պատմական գիտությունների թեկնածու նախագահը մեծ հավանականության կա, որ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից, ապա ինչպե՞ս նա կարող է տեղյակ լինել "ադրբեջանական ազգի դարավոր պատմությունից", թերեւս` ոչ մի կերպ, հակառակ պարագայում չէր ստեղծի այդ պատմությունը: Սակայն առավել հավանական է, որ Իլհամ Ալիեւն արդեն իսկ ունենալով սեփական ժողովրդի պատմությունը խեղաթյուրելու "գիտական փորձ", որեւէ դժվարություն չի կրում` ոչ վաղ անցյալի իրադարձությունները խեղաթյուրելիս":

Հ. Ա.
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: