Լավագույնը երեխաներին
Ոչ թե միջոցներով, այլ միջոցով
30 Հուն 2012  
30.06.2012  |  16:37   |   Անձնական

Ռոբերտ Քոչարյանը "Սիստեմա" ԲՖԿ-ի տնօրենների խորհրդում

Հունիսի 30-ին "Սիստեմա"-ի բաժնետերերի ժողովը քվեարկությամբ ընտրեց տնօրենների նոր խորհուրդը: Մինչ այդ բաժնետերերը քվեարկել էին տնօրենների խորհուրդն ընդլայնելու և 10-ից 13 հասցնելու մասին որոշման օգտին: Ցուցակում ընդգրկված էին 13 թեկնածուներ, որոնցից 10-ն արդեն հանդիսանում էին տնօրենների խորհրդի անդամներ:

Նրանք են` "Սիստեմա"-ի հիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, կորպորացիայի համասեփականատերեր Ալեքսանդր Գոնչարուկը, Դմիտրի Զուբովը, Վյաչեսլավ Կոպյեւը եւ Եվգենի Նովիցկին, "Սիստեմա"-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, ինչպես նաեւ գործող անկախ տնօրենները` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանում KPMG նախկին նախագահ Ռոջեռ Մանինգսը, Alcatel Lucent խորհրդի նախկին նախագահ Սերժ Չուռուկը եւ "Վիմ-բիլ-դան" ընկերության հիմնադիր Դավիդ Յակոբաշվիլին:

"Սիստեմա"-ի տնօրենների խորհրդի նոր անդամներն են Investcorp-ի նախկին ղեկավար տնօրեն Բրայան Դիքին, Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախկին նախարար Ժանո Կռեկեն եւ Barclays Capital փոխնախագահ Մարկ Հոլդմանը: 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ ընտրվել էր "Սիստեմա" ԲՖԿ-ի անկախ տնօրենի պաշտոնում 2009թ.-ի հունիսին:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: