07.11.2007. "Հայաստանը ձգտում է դառնալ բարձր կազմակերպված պետություն"
Քոչարյանը խոսեց
14 Նոյ 2012  
14.11.2012  |  13:33   |   Թերթեր և ամսագրեր

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ գլխավորը չի ասում

Ինչ-որ հետաքրքրական եւ սողացող գործընթացներ են տեղի ունենում հայոց քաղաքական դաշտում: Նախ հայտնի դարձավ, որ արձակուրդ է մեկնում Հայաստանի նախագահը, որը փարիզյան այցից հետո անմիջապես մեկ շաբաթ արձակուրդում է լինելու (երեւի արտերկրում), երեկ էլ ԱԺ կայքն ազդարարեց, որ Հովիկ Աբրահամյանն է մեկ շաբաթով արձակուրդ գնում` էլի մեկնելով արտերկիր: Պատահաբար` նույն արտերկրում չեն լինելո՞ւ, եւ պարզ հանգստի տակ ի՞նչ կա թաքնված: Եթե երկրում քաղաքական վերջին զարգացումները չլինեին` այդպիսի կասկածամտությամբ չէինք տառապի: Ընդ որում` չի ուշացել նաեւ Հայաստանի երկրորդ նախագահի արձագանքը գործընթացներին եւ այս կամ այն առիթով բարձրաձայնվածին: Ավելի մանրամասն դեռ կհասցնենք հետեւել կատարվողին, առայժմ անդրադարձ անենք 2rd.am-ին տված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

ԲՀԿ-ի` 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ նախաձեռնության մասին Քոչարյանն ասում է. "Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց նախագահն էր: Պետությունը ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում:

Հարցը ոչ թե կառավարման ձեւի մեջ է, այլ զսպման եւ հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների եւ քաղաքացիական հասարակության հասունության", ասել է Քոչարյանը` հավելելով, թե սահմանադրական հանրաքվեն, ճիշտ է, զգալիորեն ընդլայնել է կառավարության լիազորությունները, բայց իրականության մեջ դրանք չգիտես ինչու նվազել են (սա քար է` նետված գործող նախագահի բոստանը): Ու ԲՀԿ-ի նախաձեռնությունն, ըստ Քոչարյանի, ավելի շուտ արձագանքն է երկրի ինստիտուտների եւ սահմանադրական պատասխանատվության ակնհայտ անհամաչափությանը:

Քոչարյանին անձամբ մոտ է ամերիկյան մոդելը, որը գլխավորում է գործադիր իշխանությունը` տնտեսության համար պատասխան տալով, իսկ խորհրդարանն օժտված է վերահսկողության հզոր լծակներով, սակայն մենք եվրոպական քաղաքական գործընթացների, այսինքն` եվրոպական պառլամենտարիզմի շրջանակներում ենք, խորհրդարանական կառավարումն էլ, ըստ Քոչարյանի, անհամապատասխանությունները մեղմում է. "Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման:

Երեւույթը չափազանց վնասակար է, եւ որքան շուտ դրանից հրաժարվենք` այնքան լավ: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով մեծամասնական պատգամավորների թիվը մեզանում բազմիցս կրճատվեց: Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր "ֆորա" ունենալ միամանդատ ընտրատարածքներով", ասում է այն մարդը, որ այդպես էլ ժամանակին կողմ չեղավ մեծամասնական կարգը վերացնելուն` միաժամանակ չմոռանալով նշել, որ ԲՀԿ նախաձեռնության հետ հետ ինքը կապ չունի. "Հատկապես այն "խելամիտներին", այսինքն նրանց, ովքեր ամենուր իմ ստվերն են փնտրում, կառաջարկեի` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձեւավորել կուսակցության քաղաքական օրակարգը":

Այս փոքրիկ հարցազրույցը վկա, որ Ռոբերտ Քոչարյանն ակնդետ հետեւում է քաղաքական գործընթացներին, եւ անգամ կարելի է ասել` անուղղակի գովում է ԲՀԿ այս նախաձեռնությունը քիչ է, դեռ ԲՀԿ քաղաքական օրակարգը ձեւավորել կարողացող թիմի առկայությունից է խոսում` ակնհայտորեն նկատի ունենալով այն մարդկանց, որոնք այս կամ այն ձեւով տարբեր ժամանակներում համարվել են Քոչարյանի մարդիկ:

Սակայն Ռ. Քոչարյանն, ինչպես երեւում է, դեռ գլխավորը չի ասում. արդյո՞ք անտարբեր չէ 2013 թվականի նախագահական ընտրությունների հանդեպ, արդյո՞ք միջնորդավորված կամ այլ համաձայնությամբ գործընթացների վրա չի ազդելու, կամ միգուցե առաջադրվելո՞ւ է: Համենայն դեպս` այս հարցազրույցը ապացույցն է, որ նրա հայացքից մեր քաղաքական դաշտում ոչինչ չի վրիպում, եւ հավանաբար նա գլխավորը կասի այն ժամանակ, երբ դեկտեմբերին տեղի ունենալիք համագումարներում արդեն նախագահի կոնկրետ թեկնածուներ կառաջադրվեն:

Մ.Խ.
"Ազգ" Օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: