"Հրապարակը" հայցում է ներողամտություն Ռ. Քոչարյանից
25.02.2002. Սլովակիան եւ Հայաստանը կզարգացնեն տնտեսական
23 Փետ 2012  
23.02.2012  |  13:33   |   Թերթեր և ամսագրեր

23.02.2002. Ռոբերտ Քոչարյանը կայցելի Սլովակիա եվ Ավստրիա

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 25-27-ը կմեկնի պաշտոնական այցով նախ Սլովակիա, այնուհետեւՙ պաշտոնական-աշխատանքային այցով Ավստրիա։

Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, Ավստրիայի եւ Սլովակիայի Հանրապետություններում Հայաստանի դեսպան Ջիվան Թաբիբյանը, պաշտոնատար այլ անձինք։

Սլովակիայի մայրաքաղաքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 26-ի առավոտյան առանձնազրույց կունենա իր պաշտոնակցիՙ Ռուդոլֆ Շուստերի հետ, որին կհետեւի երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը։

Նախատեսվում են նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումները Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Ջոզեֆ Միգլաշի, վարչապետ Միկուլաս Ձերինդայի հետ։

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի «Ընկերության ծառի» տնկման արարողությանը։

Փետրվարի 26-ի երեկոյան Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայից կմեկնի Վիեննա։

Փետրվարի 27-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույց կունենա Ավստրիայի դաշնային նախագահ Թովմաս Քլեսթիլի հետ։ Այնուհետեւ տեղի կունենա Հայաստանի եւ Ավստրիայի նախագահների մամուլի ասուլիսը, որին կհաջորդի երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Նախատեսվում է ստորագրել երկու միջկառավարական համաձայնագիր Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ եւ երկու երկրների կառավարությունների միջեւ օդային հաղորդակցությունների մասին։

Այցի ընթացքում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Ավստրիայի դաշնային վարչապետ Վոլֆգանգ Շյուսսելի, Ազգային խորհրդի նախագահ Հայնց Ֆիշերի, Տնտեսական պալատի նախագահ Ք. Լայթլի հետ։

Վիեննայում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում կունենա նաեւ ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ Շիլլերպլաց հրապարակում ծաղկեպսակ կդնի Ֆրանց Վերֆելի հուշարձանին։

Փետրվարի 27-ի երեկոյան Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան։

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: