Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել Բակո Սահակյանին գալիք նախագահական ընտրություններում
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունները Ռոբերտ Քոչարյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի օրերս կայացած հեռախոսազրույցի մասին:
"Իրոք, օրերս նրանք զրուցել են հեռախոսով: Բայց սա ինչ-որ մի արտառոց երեւույթ չէ: Ռոբերտ Քոչարյանի եւ Բակո Սահակյանի հարաբերությունները` աշխատանքային եւ անձնական, երկար տարիների պատմություն ունեն, նրանց շփումներն էլ մշտական բնույթ են կրում: Նշված հեռախոսազրույցի բոլոր մանրամասներին, բնականաբար, տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել Բակո Սահակյանին գալիք նախագահական ընտրություններում", - Մեդիամաքս-ին ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
ԼՂՀ նախագահի հերթական ընտրությունները կկայանան 2012 թվականի հուլիսի 19-ին: ԼՂՀ նախագահի նախորդ ընտրությունները, որոնցում հաղթեց Բակո Սահակյանը, կայացել էին 2007 թվականի հուլիսի 19-ին:
www.mediamax.am
Lorem ipsum dolзor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.