03.11.2005. Ռ.Քոչարյանը համեմատել է ՀՀ գործող Սահմանադրությունը հին
Ապրել ավելի ազատ ու ժողովրդավարական երկրում
03 Նոյ 2011  
03.11.2011  |  15:07   |   Թերթեր և ամսագրեր

04.11.2005. Ռոբերտ Քոչարյանը տեր է եվ "ԱՅՈ"-ին, եվ "ՈՉ"-ին

Գործող սահմանադրությունը նախագահ Քոչարյանի պատկերավոր համեմատությամբ նման է հին մեքենայի, որի "արագությունն այլեւս այն չէ, աղմուկը շատ է, յուղ է վառում, բայց դեռ կարելի է օգտագործել: Իհարկե, կարելի է տեղ հասնել, բայց ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ի՞նչ ենք պատկերացնում եւ ո՞ւր ենք ուզում հասնել: Օրինակ, մինչեւ Սեւան կհասնենք, բայց որ մի քիչ էլ հեռու գնանքՙ հրելով հետ կգանք: Հիմա պետք է որոշենք ի՞նչ ենք ուզումՙ արագ զարգացում, թե՞ յուղ վառել: Նոր սահմանադրությանը «ոչ» ասողները քարոզում են երկրորդ տարբերակը":

Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի Եղիշե Չարենցի անվան լսարանում երեկ նա հանդիպեց իրավաբանական եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետՙ հայտնելու սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր տեսակետներն ու համոզումները: Ե՞րբ է ծագել սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու գաղափարը, կհարվածի՞ հանրաքվեի տապալումը իշխանություններին, արդարացվա՞ծ է սահմանադրությանը "ոչ" ասելով իշխանություններին "ոչ" ասելու ընդդիմության քարոզը, եւ ի՞նչ կտա երկրին սահմանադրության հանրաքվեին "այո" ասելը: Սրանք էին այն էական հարցերը, որոնց նախագահը փորձեց տալ իր հիմնավորումներն ու գնահատականները:
Նա հիշեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների գաղափարը սկիզբ է առել 1998 թվականին, երբ Հայաստանը դեռ չէր անդամակցում Եվրոխորհրդին, սակայն բարեփոխումներ անցկացնելու հրամայականն արդեն առաջացել էր: Անդամակցելուց հետո Հայաստանը ստանձնեց բարեփոխումներ անցկացնելու պարտավորություններ, որոնց զգալի մասը կապված է սահմանադրական փոփոխությունների հետ: "Մեզ ոչ ոք չի ստիպել անդամակցել Եվրոխորհրդին, դա մեր գիտակցված ընտրությունն է եղել, պայմանավորված այն համոզմունքով, որ պետք է խորացնենք երկրի բարեփոխումները, ժողովրդավարության ընթացքն ու միջազգային ներգրավվածությունը: Եվրոխորհրդին անդամակցելու խնդրանքով դիմել են երկրի նախագահը, Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը` վերահաստատելով բոլոր պարտավորությունները կատարելու երկրի պատրաստակամությունը", - ասաց նախագահը` ցույց տալով Հայաստանի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ստորագրությամբ դիմումը, որի վրա կան նաեւ ներկա պահին բարեփոխումներին "ոչ" ասող Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի եւ Խորեն Սարգսյանի ստորագրությունները: Փաստաթղթերում կա նաեւ 2001 թվականի մարտին վարչապետի պաշտոն ստանձնած Արամ Սարգսյանի ստորագրությունը:
Նախագահի համոզմամբ, հանրաքվեի ձախողումը հարված կհասցնի ոչ թե իշխանություններին, ինչպես քարոզում է ընդդիմությունը, այլՙ երկրի հեղինակությանը: Իրականում իշխանությունը կպահպանի իր լիազորությունները, միաժամանակ ցույց տալով, որ ամեն ինչի պատրաստ է ժողովրդավարությունը զարգացնելու համար, ինչը շատ շահավետ վիճակ է: Իսկ երկրի հեղինակությունը կտուժի այն պարզ պատճառով, որ ավելի առաջադեմ նախագծին դեմ քվեարկող հասարակությունը չի համարվի հասուն` ժողովրդավարության հասնելու առումով: "Ես դա համարում եմ վիրավորական ե՛ւ ժողովրդի, ե՛ւ երկրի համար: Եվ կարծում եմ, որ "ոչ" քարոզողները վատ անկյան տակ կներկայացնեն մեր երկիրն ու ժողովրդին: Կստեղծվի մի վիճակ, որ երկիրը ժողովրդականացնելու պատրաստակամությամբ իշխանությունները առաջ են անցել հասարակությունից: Չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք նման իրավիճակ ստեղծելու ապագայի համար: Ես կառաջարկեի այսպիսի բանաձեւՙ ի՞նչ հնարավորություն է բաց թողնելու երկիրը, ինչի՞ց է զրկվելու: Այդ ցանկը կարող է բավականին մեծ լինել», ասաց Քոչարյանը:

Իսկ ի՞նչ կստանա երկիրը սահմանադրական բարեփոխումները հաջող անցկացնելու դեպքում: Նախագահի վերլուծմամբ, առաջին հերթինՙ զարգացման նոր հնարավորություններ, որի համար անհրաժեշտ կլինի 2 տարի քրտնաջան աշխատել եւ ամբողջ օրենսդրությունը համապատասխանեցնել նոր սահմանադրությանը: Ու քանի որ մեր ներուժը մարդկային գործոնն է, ուրեմն դրա բացահայտման լավագույն ճանապարհը արմատական բարեփոխումներն են, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա արտահայտվել ու դրսեւորել իր ընդունակությունները: «Դա է երկրի զարգացման երաշխիքը: Երկրի տնտեսական աճի տեմպերը դա են ցույց տալիս եւ այդ հնարավորությունն ենք ստանալու սահմանադրական բարեփոխումները հաջողելու պարագայում: Երկրի կայուն վարկանիշը, ժողովրդական ու ազատական արժեքներին հասարակության նվիրվածությունն այսօր չափազանց կարեւոր է մեր տարածաշրջանում: Եթե այս ամենը լինի, կամրանան մեր դիրքերը միջազգային ասպարեզում եւ Հայաստանը Հարավային Կովկասում կդառնա առաջատար երկիր, իր բոլոր դրական կողմերով", - հավելեց նա:

Սահմանադրությանը "ոչ" ասելու դեպքում "աշխարհը փուլ չի գալու": Նախագահը տեր է լինելու եւ "այո"-ին, եւ "ոչ"-ին: Ընդամենը պետք է հաշվի առնել, որ բոլոր երկրների սահմանադրությունները բազմիցս փոփոխություններ են կրել, ինչը պայմանավորված է եղել երկրի զարգացման ընթացքով: "Սահմանադրությունը պետք է լինի փոփոխվող փաստաթուղթՙ համահունչ ժամանակին: Ակնհայտ է, որ գործող սահմանադրությունը այդ առումով հնացել է եւ կարիք կա շատ լուրջ փոփոխությունների":

Հասկանալի է, որ սահմանադրական բարեփոխումներից ավելի ուսանողներին հետաքրքրում էին կրթության ու գիտության, երկրի արտաքին ու ներքին քաղաքականության զարգացման հարցեր: Բուհերի կառավարման նոր կարգի վերաբերյալ նախագահը հաստատեց, որ կառավարության որոշումն ընդունվել է բավականին հապճեպ, որը համամասնության առումով տեղիք է տվել արդարացի դժգոհությունների: Նոր կարգը, որ կիրառվում է առաջադեմ շատ երկրներում, ըստ էության դրական քայլ է, միայն կարիք ունի որոշ փոփոխությունների: Գիտության ծերացման խնդիրը նախագահը մտադիր է լուծել հաջորդ տարիՙ սկսելով գիտական լուրջ բարեփոխումներ: Բյուջեից գիտությանը քիչ հատկացումներ անելը նա բացատրեց հենց այդ հանգամանքով:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: