29.12.2007. Նոր ճանապարհներ մայրաքաղաքում
15.01.2002. Պետական մրցանակներ արվեստագետներին
10 Հուն 2012  
10.01.2012  |  11:51   |   Համացանց

Ռոբերտ Քոչարյանը` թիվ մեկ գործոն

Հայաստանի լրատվական-վերլուծական դաշտը հերթական ալեկոծություններիր մեջ է: Ռուսաստանում կայացավ "Եդինայա Ռոսիա" կուսակցության համագումարը, և մինչ շատերը շունչները պահած հետևում էին այդ իրադարձությանը, իսկ մյուսները փորձում նախօրոք նախագծել Ռուսաստանի քաղաքական զարգացումները, առավել խելացիները հասկանում էին, որ այդ իրադարձությունը Հայաստանին թերևս ավելի շատ է  վերաբերվում, քան նույն Ռուսաստանին, քանի որ այնտեղ վաղուց ամեն ինչ հայտնի էր, մնում էր միայն արարողակարգով փաստել դա և վերջ: Պուտինին այլընտրանք չէր լինելու և դա շատերը գիտեին:

Երկիրը իր քաղաքական ուժերով, լրատվական-վերլուծական դաշտով այժմ գտնվում է այդ մտացածին քաղաքական թնջուկի ծիրում: Իսկ իրականում կատարվում է շատ նորմալ և բնականոն գործընթաց: Ռոբերտ Քոչարյանը ընդամենը հայտարարում է, որ չի բացառվում, որ կարող է նորից զբաղվել քաղաքականությամբ: Սա նույնքան բնական է, եթե այդ մասին հայտարարեր շարքային քաղաքացին, ես, կամ  այս հրապարակման որևէ ընթերցողը, քանի որ քաղաքականությամբ զբաղվելու որոշում կարող են կայացնել բոլորը, առանց որևէ սահմանափակման:

Իսկ ինչ կատարվեց Հայաստանում: Կատարվեց այն ինչ վաղուց սպասվում էր: Հայաստանը թևակոխեց քաղաքական զարգացումների նոր  փուլ, որը բնորոշվեց մեկ հիմնական հանգամանքով. Եթե ռուսաստանում Պուտին, ապա Հայատանում...

Բայց  մեր քաղաքական դաշտում իսկական վայնասուն է բարձրացել այս թեմայով: Վայնասուն, որը նույնիսկ հարիր չէ  օրեր առաջ իր անկախության 20-ամյակը նշող երկրի համար, քանի որ նույնիսկ 20 տարի հետո կրկին ցույց ենք տալիս, որ մեր բոլոր գործըթնացները պայմանավորում ենք դրսի և բացառապես դրսի գործոնով, չփորձելով ինքներս մեզ գոնե մեկ անգամ հարցնել. լավ, այսպես մինչև երբ, կամ, օրինակ, ինչու Ռոբերտ Քոչարյանը չպետք փորձի  մասնակցել հերթական համապետական ընտրություններին, որին իրավունք ունի մասնակացել 35 տարին լրացած, վերջին 10 տարում մշտապես ՀՀ-ում բնակվող ՑԱՆԿԱՑԱԾ ՀՀ քաղաքացի:

Եվ ի վերջո, զարմանալի է այն ողբը, որ դրվել է մի շարք քաղաքական ուժերի և նրանց սպասարկող լրատվամիջոցների կոմից, երբ, մի կողմից, ամեն օր նշում են, որ ռուսաստանյան գործըթնացները չեն կարող ազդել Հայաստանի վրա, իսկ մյուս կողմից ամեն օր այդ մասին խոսելով անուղղակիորեն մատնում են, որ իրենք ճիշտ հակառակն են մտածում:

Ինչևէ: Իսկ այժմ փոքր-ինչ ողջ այս աժիոտաժը առաջացրած գործչի մասին: Եթե Ռոբերտ Քոչարյանին համեմատենք ՀՀ մյուս 2 նախագահների հետ, ապա կտեսնենք մի շարք փաստեր, որոնք նրան էականորեն առանձնացնում են.

Նախ Ռոբերտ Քոչարյանը  այն բացառիկ քաղաքական գործիչներից է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում հասցրել է լինել երկու հանրապետությունների նախագահ, մի փաստ, որը հնարավոր չէ գտնել ողջ ԱՊՀ տարածքի մյուս բոլոր նախկին և գործող նախագահների դեպքում, ինչը բնականաբար խոսում է նրա հարուստ քաղաքական փորձի մասին:

Երկրորդ, Քոչարյանի  նախագահության օրոք հայաստանցիները ի վերջո ամբողջությամբ հաղթահարեցին "մթի ու ցրտի տարիների" բարդույթը: Չնայած այդ ժամանկ արդեն գործարկվել էր ՀԱԷԿ-ը և կար շուրջօրյա էլեկտրոմատակարարում, բայց այնումանեյնիվ "մթի և ցրտի տարիների" բարդույթը, դրանց անվերջանալիության  միֆը նստած էր հասարակական գիտակցության  մեջ և վերացավ միայն քաղաքական էլիտայի փոփոխոթյան հետ: Շնորհիվ հենց այդ 10 տարիների այսօր այն ամբողջությամբ հաղթահարված և  մոռացված է: Ավելին, նրա նախագահութան օրոք ՀՀ քաղաքացու մոտ սկսեց ծիլեր տալ հույսն ու հավատը իր ապագայի հանդեպ, ինչն այսօր, ցավոք, կրկին մարել է:

Եվ ի վերջո, Ռոբերտ Քոչարյանի օրոք հիմք դրվեց և  գնալով ամրապնդվեց Հայաստան Սփյուռք կապը և բազմաթիվ սփյուռքահայ գործիչներ մեծածավալ ներդրումներ արեցին Հայաստանում: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստան-Սփյուռք կապի մասին խոսելն իսկ քաղաքական աբսուրդի ժանրից էր:

Եթե խոսքը գնում է այս ամենը կյանքի կոչած և իրակացրած գործչի մասին, ապա բազմաթիվ այլ, ոչինչ  չարած, բայց ամեն օր գեղեցիկ ճառեր արտասանող և հայրենիքին փրկություն խոստացող քաղաքական գործիչների "աստղաբույլի" ֆոնին նման գործչի վերադարձը կարելի է միայն դրական փոփոխությունների ակնկալիքով ընդունել:

Եվ վերջում. այսօր, երբ  բոլոր լրատվամիջոցները ամեն օր քննարկում, կանխատեսում,  դիտարկում, վերլուծում են Ռոբերքտ Քոչարյանի  գործոնը և հնարավոր վերադարձը, ակամայից հարց է ծագում. Ռոբերտ Քոչարյանը իրոք ուզում է վերադառնալ, թե՞ հենց իրենք են իրենց ամենօրյա կանխատեսումներով ու վերլուծություններով նրան վերադարձնում:

wordpress.com

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: