Լեռնային Ղարաբաղ
Քոչարյանն այսօր Քլինթոնի հետ չի հանդիպել
27 Հուն 2011  
27.06.2011  |  10:38   |   Անձնական

Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է "Սիստեմա" ԲՖԿ-ի տնօրենների խորհրդում

"Սիստեմա" ԲՖԿ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հունիսի 27 - ին ընտրեց խորհրդի կազմը` 12 անդամներով: Խորհուրդը գլխավորում է Վլադիմիր Եվտուշենկովը:

Խորհրդի անդամների ցանկը հրապարակված է "Սիստեմա" ԲՖԿ-ի կայքում: Խորհրդի անդամներն են Ալեքսանդր Գոնչարուկը, Վլադիմիր Եվտուշենկովը, Ռոն Սոմերը, Դմիտրի Զուբովը, Վյաչեսլավ Կոպյովը, Ռոբերտ Քոչարյանը, Ռոջեր Մանինգսը, Լեոնիդ Մելամեդը, Եվգենի Նովիցկին, Սերժ Չուրուկը, Միխայիլ Շամոլինը, Դավիթ Յակոբաշվիլին:

Նոր կազմով տնօրենների խորհրդի առաջին նիստին, որը տեղի ունեցավ բաժնետերերի հանդիպումից անմիջապես հետո, պարոն Եվտուշենկովը ընտրվեց կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը առաջին անգամ ընտրվել էր "Սիստեմա" ԲՖԿ-ի անկախ տնօրենի պաշտոնում 2009թ.-ի հունիսին:

Հայաստանում "Սիստեմա" ԲՖԿ-ի ակտիվների շարքում են "Ղ-Տելեկոմ"-ը (Vivacell-MTS ապրանքանիշ), "Cornet AM" WiMax օպերատորը, "Մարս" գործարանը և երեք գիտահետազոտական ինստիտուտներ:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: