

Ռումինիան եվրոպական այն երկիրն է, որն առաջիններից մեկն է ճանաչել թե Հայաստանի առաջին և թե երրորդ հանրապետության անկախությունը: Եվ ահա, 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռումինական հարաբերություններին, եվրակառույցների շրջանակում համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Տրայան Բասեսկուի մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-ռումինական բանակցություններն` ընդլայնված կազմով: Քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու դրանց ակտիվացման հնարավորությունները:
Հանդիպման ավարտից հետո Հայաստանի եւ Ռումինիայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն: Ստորագրվել են նաեւ միջկառավարական փաստաթղթեր առեւտրատնտեսական կապերի եւ գիտատեխնիկական համագործակցության մասին, ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին, ինչպես նաեւ ծրագիր մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում 2006-2010 թթ. համագործակցության մասին: Հայաստանի եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ ստորագրվել է եվրոպական եւ եվրատլանտյան համագործակցության մասին հուշագիր: Հայաստանի եւ Ռումինիայի նախագահները հանդես են եկել նաեւ համատեղ մամուլի ասուլիսով:
Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ: