Հայ-Ռուսական հարաբերությունները ստանում են նոր որակ
25.03.2005. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. Ռուսաստանը շատ լրջորեն է ներկայացված
20 Մար 2013  
20.03.2013  |  15:07   |   Համացանց

25.03.2005. Ռուս-հայկական հարաբերությունները կայունորեն զարգանում են բոլոր ուղղություններով, հայտարարել է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ

PanARMENIAN.Net - Ռուս-հայկական հարաբերությունները կայունորեն զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների այսօր Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսւոմ հայտարարելն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքեորվ` դրա լավագույն վկայությունն է Հայաստանում Ռուսաստանի տարվա բացումը: "Ես հուսով եմ, որ նախատեսված բոլոր 200 միջոցառումները կանցկացվեն,- նշել է Պուտինը: Նրա կարծիքով` դրանք ավելի շատ կլինեն, քանզի մշտապես հայտնվում են նոր հայցեր տարածաշրջաններից:

"Առջեւում մենք ունենք կարեւոր եւ նշանակալից իրադարձություն` Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակը,- նշել է նա,- եւ շատ միջոցառումներ Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում նվիրված են հիմնականում այդ տարեդարձին: Մեր ժողովուրդները ուս-ուսի տված պաայքարել են նացիզմի դեմ: Մեր պատմության այդ հիշարժան օրը մենք կնշենք միասին": Վ.Պուտինը երախտագիտություն է հայտնել Հայաստանի նախագահին նրա որոշման համար` Մոսկվա ժամանել Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակի տոնակատարության նախօրեին եւ մայիսի 9-ին մասնակցել այդ կապակցությամբ իրականացվող հանդիսավոր միջոցառումներին: Ռ.Քոչարյանն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է հագեցնել ծրագիրը Հայաստանում Ռուսաստանի տարվա կապակցությամբ, որպեսզի տարվա ըբնթացքում Հայաստանի քաղաքացիները ստանան լիարժեք պատկերացում կազմեն ներկայիս Ռուսաստանի մասին: Պատասխանելով այն հարցին, թե հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ մշակութային կապերը դառնում են տարիքային կատեգորիա, Վ.Պուտինը նշել է, որ նման խնդիր գոյություն ունի եւ կապված է նախ եւ առաջ վերջին տարիներին ժողովուրդների միջեւ շփումների սահմանափակման հետ: "Դա կրում է ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական բնույթ` համագործակցության ծավալների, մշակությանին ծավալների կրճատման` կապված այն բանի հետ, որ մարդկանց դժվար է տեղաշարժվել հետխորհրդային տարածքում, քան միավորված պետության շրջանակներում: Այդ հարցերը մշտապես քննարկվում են",- նշել է նախագահը եւ շարունակել. "Մենք մշտապես հնարավորություններ ենք փնտրում հաղթահարելու այդ դժվարությունները, դրան է նվիրված հետխորհրդային տարածքում բոլոր միավորումների գործունեությունը": Նրա խոսքերով` հատուկ ուշադրություն պետք է հատկացվի երիտասարդական փոխանակմանը եւ երիտասարդների ներգրավմանը երկու երկրների համագործակցությունում: "Ես հուսով եմ, որ Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում միջոցառումները կնպաստեն տարիքային կատեգորիային հայ-ռուսական հարաբերություններում: Նրա կարծիքով` այդ ոլորտում կարելի է ակտիվորեն օգտագործել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցությունների հնարավորությունները: Նա հատուկ ընդգծել է Հայաստանում "Կուլտուրա" հեռուստաալիքի հեռահաղորդակցման կարեւորությունը: "Ռուսական ալիքները կարող էին ավելի հաճախ ծրագրեր պատրաստել նախկին խորհրդային երկրների մասին: Ափսոս է կորցնել այն, ինչ շատ սերունդների աշխատանքի արդյունք է",-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: 

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: