17.10.2007. ՖԻՖԱ-ն եվ ՈՒԵՖԱ-ն կշարունակեն աջակցել հայկական ֆուտբոլի
12.10.2002. Երեվան է ժամանել ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը
18 Հոկ 2011  
18.10.2011  |  13:43   |   Համացանց

12.10.2002. Ռուսաստանի նախկին նախագահի այցը Հայաստան

Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Բորիս Ելցինը այսօր հատուկ չվերթով ժամանեց Երեւան՝ օդանավակայանում արժանանալով ամենաբարձր կարգի դիմավորման արարողության: Բորիս եւ Նաինա Ելցիններին դիմավորելու էին եկել Ռոբերտ եւ Բելլա Քոչարյանները: 6-օրյա ոչ-պաշտոնական այցի ծավալուն ծրագրում տեղ են գտել նաեւ Ելցինի հանդիպումները Հայաստանի գործող եւ նախկին ղեկավարների հետ:

"Հայաստանի նախագահ Ռոբերտ Սեդրակովիչի հետ մենք ընկերներ ենք: Նա ինձ հրավիրեց, ես ու Նաինան մեծ ուրախությամբ ընդունեցինք այդ հրավերը", - օդանավակայանում լրագրողներին ասաց 71-ամյա Բորիս Ելցինը: - "Ես սիրում եմ Հայաստանը, եղել եմ այստեղ, շրջագայել: Հայաստանի հետ մեզ երկար պատմություն է կապում, եւ դա պետք է պահպանել wւ ձգտել զարգացնել համագործակցությունը": 

Լրագրողների հետ զրուցելիս Ռուսաստանի նախկին նախագահը շեշտեց, որ Ռուսաստանում 2,5 միլիոն հայ է ապրում, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 1 միլիոն: "Այնպես որ հայերի ամենամեծ համայքը մեզ մոտ է", - ավելացրեց Ելցինը: 

Առաջին վայրը, ուր եղավ Բորիս Ելցինը, Ծիծեռնակաբերդն էր: Այստեղ նա պսակ դրեց Եղեռնի հուշահամալիրին, իսկ Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում թողեց հետեւյալ գրառումը. "1915-22 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը համաշխարհային խայտառակություն էր, եւ չկա ու չի կարող լինել որեւէ ներում: Ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը եւ աշխահի այլ երկրներ: Ժամանակն է, որ Թուրքիան ապաշխարհի: Ես երկար տարիներ հետեւել եմ եւ տեսնում եմ, որ Հայաստանը վերածնվում է: Շնորհակալություն, որ պահպանում եք հիշողությունն ու ճշմարտությունը":

Ավելի ուշ Ռուսաստանի նախկին նախագահը մասնակցեց այսօր նշվող էրեբունի - Երեւան տոնակատարությունը: 

Հրաչ Մելքումյան, Երեւան

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: