25.03.2005. Ռուս-հայկական հարաբերությունները կայունորեն զարգանում են
25.03.2005. ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ԱՊՀ-ն պահպանելու հարցում շահագրգիռ են
20 Մար 2013  
20.03.2013  |  15:14   |   Համացանց

25.03.2005. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. Ռուսաստանը շատ լրջորեն է ներկայացված հայկական տնտեսության էներգետիկ սեկտորում

PanARMENIAN.Net - Ինչպես այսօր Երեւանում կայացած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանը շատ լրջորեն է ներկայացված հայկական տնտեսության էներգետիկ սեկտորում: Նրա խոսքերով` այսօր տվյալ ոլորտում քննարկվում են լուրջ նախագծեր: Ինչպես նշել է Ռ.Քոչարյանը, երկու պետությունների ղեկավարների զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ռուսաստանյան բիզնեսի ներդրումային գործունեության ակտիվացմանն առնչվող հարցեր: "Հայկական կողմը դա ողջունում է,- նշել է Ռ.Քոչարյանը,- եւ մենք կստեղծենք անհրաժեշտ պայմաններ այդ ոլորտում աշխատելու համար": Հայաստանի նախագահը հատուկ նշել է հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցության ներուժը: Նրա խոսքերով` այսօր հեղինակավոր մոսկովյան ֆիրմաները զբաղվում են Երեւանում շինարարությամբ: Նա նաեւ նշել է, որ կատարվում է Հայ-ռուսաստանյան "Արմենալ" նրբաթիթեղի գլանման գործարանի վերակառուցումը, որը կդառնա այդ ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկը: "Խոսքը գնում է համագործակցության նոր որակի մասին, որը տարածաշրջանային նշանակություն կունենա: Ռեզերվները շատ լուրջ են",- ընդգծել է Ռ.Քոչարյանը: Վ.Պուտինն իր հերթին նշել է, որ տնտեսական հարաբերություններում կարեւոր ռեզերվ է տարածաշրջանային եւ ներդրումային համագործակցությունը: Նրա խոսքերով` համատեղ աշխատանքի ընդլայնման համար կարեւորագույն նախադրյալ է երկրի քաղաքական իրավիճակի եւ տնտեսական զարգացման կայունությունը: "Վերջին ժամանակներս մենք դիտում ենք Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումների որոշակի աճ, դրանք առայժ մեծ չեն, սակայն հեռանկարները շատ խոստումնալից են: Կարծում եմ, որ բացառված չեն եւ կողջունվեն նաեւ հայկական ներդրումները Ռուսաստանի տնտեսությունում, հատկապես այն ոլորտներում, որոնց զարգացմամբ հետաքրքրված է ինքը Հայաստանը: Իսկ նման ոլորտներ կան",- նշել է Վ. Պուտինը: Նրա խոսքերով` հանդիպման ընթացքում նախագահները "պայմանավորվել են հետագայում եւս խթանել ռուս եւ հայ ձեռներեցների մասնակցությունը ներդրումային եւ սեփականաշնորհման ոլորտներում: Մենք խոստումնալի հեռանկարներ ենք նկատում եւ արդյունաբերական կորպորացիայի եւ բանկային ոլորտում":

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: