Եռօրյա պաշտոնական այց Սլովենիա
"Կազմակերպված պետություն դարձել ենք նրա օրոք"
28 Նոյ 2011  

Սահմանադրությունը դարձավ ապրող իրողություն

1995 թվականի հուլիսի 5-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունն ունեցավ իր Մայր օրենքը: Հսկայական նշանակություն ունենալով, այնուամենայնիվ այն տարիներ անց  այլևս չէր բավարարում ժամանակի պահանջները, ուստի Սահմանադրությունն էլ երկրի պես զարգացման ու փոփոխությունների ճանապարհ  պիտի անցներ: Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստանձնելով երկրի ղեկավարումը, ի սկզբանե հայտարարեց, թե կորևոր է համարում երկրի հիմնական օրենքի մեջ փոփոխություններ կատարելը և այն ժողովրդավարական առավել ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելը:

Կրկնենք, որ 1995թ-ին ընդունված Սահմանադրությունն իր մեծ դերակատարումն արդեն ունեցել էր, սակայն հասունացել էր սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Թեր պետական կառույցների ու քաղաքացիական ինստիտուտների բարեփոխումների ծրագիրը Ռ. Քոչարյանը սկսել էր նախագահ դառնալուն պես, սակայն Սահմանադրության ընդունումից 10 տարի  անց, Սահմանադրական փոփոխությունները հսկայական առաջընթաց գրանցեցին երկրի կառավարման օրենսդրական հիմքերն ամրապնդելու հարցում: Փոփոխությունների նախաձեռնողը երկրի նախագահն էր, և որքան էլ տարօրինակ հնչի, հիմնական խնդիրներից մեկը նախագահի լիազորությունների և իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ գերիշխող դիրքի վերանայումն էր: Բարձրացվեց Խորհրդարանի դերը, ապահովվեց կառավարության գործունեության ինքնուրույնությունը, ձևավորվեց զսպումների և հակակշիրների գործուն կառուցվածք: 

Սահմանադրական փոփոխությունները ներառեցին հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Դատական համակարգում ընթացող բարեփոխումները նոր հնարավորություններ ստացան: ՀՀ նախագահն այլևս չէր նախագահում Արդարադատության խորհուրդը: Սահմանափակվեցին նախագահի բազմաթիվ այլ լիազորություններ ևս` սկսած վարչապետի նշանակումից մինչև ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու իրավունքը, էլ չասած` ԱԺ-ը ցրելու իրավունքի մասին: Սահմանափակվեց նաև նախագահի կողմից,  ասենք` Հեռուստետեսության հանրային խորհրդում, կամ օրինակ` ԿԸՀ-ում նշանակվելիք անդամների թիվը: Ստեղծվեց Վերահսկիչ պալատը, որի նախագահին թեև նշանակում է ԱԺ-ը, սակայն պալատը չի ենթրկվում ոչ ԱԺ-ին, ոչ էլ նույնիսկ հանրապետության նախագահին: Սահմանադրական փոփոխությունների դրական քայլերից էր նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների երկարացումը, բարդացվեց համայնքների ղեկավարներին պաշտոնանկ անելու գործընթացը:  Երևանի կարգավիճակը մարզից փոխվեց համայնքի, քաղաքապետի պաշտոնն առաջին անգամ դարձավ ընտրովի: Սահմանադրական փոփոխությունների ձեռքբերումներից էր նաև երկքաղաքացիությունն արգելող դրույթի վերացումը:

Ըստ հանրապետության նախագահի, Սահմանադրությունը պիտի դառնա ապրող օրենք: Եվ ցուցաբերելով կամք ու համառություն, Ռոբերտ Քոչարյանը հասավ իր նպատակին: 2005 թվականի նոյեմբերի հանրաքվեն ամրագրեց Սահմանադրության բերեփոփոխումները, որոնց նոր դրույթներն առավել հավասարակշռեցին գործադիր և օրենսդիր իշխանությունների գործունեությունը, ապահովեցին դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքները դրեցին ավելի ժողովրդավարական ու ամուր հիմքերի վրա: Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը կողմ կամ ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերը կամ հենց այդ օրերին, կամ էլ հետագայում խոստովանեցին, որ սահմանադրական բարեփոխումները անխուսափելի հրամայական էին, և այսօր ունենք կատարյալին մոտ Հիմնական օրենք: 
 
Իսկ մինչ այդ, 2005 թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, որին մասնակցող Ռոբերտ Քոչարյանը թիվ 9/11ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողբերին ասել էր, որ առաջին հերթին ակնկալում է լավ կազմակերպված գործընթաց` անկախ քվեարկության արդյունքից. "Ինչպիսի արդյունք կլինի` չեմ ուզում կանխագուշակել. սպասենք մինչեւ երեկո: Երկու ընտրությունն էլ, անկասկած, կհարգեմ",- նշել էր նախագահը: 

Սահամանադրական փոփոխությունները իրողություն դարձան, որից երկու օր անց նախագահ Քոչարյանը շնորհավորական ուղերձով դիմեց ժողովրդին:

"Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հանրաքվեի ընթացքում միանշանակ եւ վճռական "Այո" ասելու կապակցությամբ: Սա մի մեծ հաղթանակ է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման խնդրում:
 
Շնորհակալություն եմ հայտնում մեր այն քաղաքացիներին, որոնք անտարբեր չգտնվեցին երկրի ապագայի նկատմամբ եւ ակտիվ մասնակցեցին հանրաքվեին: Կարծում եմ, որ այս հանրաքվեում չեն կարող հաղթողներ եւ պարտվողներ լինել: Սահմանադրությունը բոլորինս է, եւ այժմ ժամանակն է աշխատել միասին` սահմանադրական դրույթները կյանքի կոչող իրավական ակտերի մշակման եւ ընդունման համար:
 
Կրկին շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին բարեփոխված Սահմանադրություն ունենալու կապակցությամբ: Ժողովրդի "Այո"-ն վկայեց երկրում բարեփոխումներն ավելի խորացնելու հասարակական պահանջի առկայության մասին: Բարեփոխված Սահմանադրությունը հարթում է Հայաստանը 21-րդ դարի ծաղկուն երկիր դարձնելու ուղին":

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: