Վերագտնել մեր տեղն աշխարհում
Երկօրյա արդյունավետ այց
05 Հուլ 2011  

Սահմանադրությունը դարձնել ապրող իրողություն

1995 թվականի հուլիսի 5-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունն ունեցավ իր Մայր օրենքը:

Այսօր արդեն անիմաստ է խոսել այն մասին, թե որքանով էր այդ հանրաքվեն արդար, կամ որքանով էր Սահմանադրությունը համապատասխանում ժողովրդի ու պետության ձգտումներին: Կարևորն այն էր, որ երկիրն արդեն ուներ իր Գլխավոր օրենքը: Այն թույլ տվեց ներգրավվել եվրոպական ու այլ միջազգային կառույցներին, ապահովեց մարդու և ժողովրդի հիմնական իրավունքների իրացումը,: Անցած 16 տարիների ընթացքում Սահմանադրությունն էլ երկրի պես զարգացման ու փոփոխությունների ճանապարհ անցավ,  բայց և երկրի համար դժվարին ու ծանրագույն պահերին  առաջ ընթանալու ուղենիշ հանդիսացավ: Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստանձնելով երկրի ղեկավարումը, ի սկզբանե հայտարարեց, թե կորևոր է համարում երկրի հիմնական օրենքի մեջ փոփոխություններ կատարելը և այն ժողովրդավարական առավել ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելը: Ըստ հանրապետության նախագահի, Սահմանադրությունը պիտի դառնա ապրող օրենք:

Եվ ցուցաբերելով կամք ու համառություն, Ռոբերտ Քոչարյանը հասավ իր նպատակին: 2005 թվականի նոյեմբերի հանրաքվեն ամրագրեց  Սահմանադրության բերեփոփոխումները, որոնց նոր դրույթներն առավել հավասարակշռեցին գործադիր և օրենսդիր իշխանությունների գործունեությունը, ապահովեցին դատական համակարգի անկախությունը, մարդու իրավունքները դրեցին ավելի ժողովրդավարական ու ամուր հիմքերի վրա: Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը կողմ կամ ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերը կամ հենց այդ օրերին, կամ էլ հետագայում խոստովանեցին, որ սահմանադրական բարեփոխումները անխուսափելի հրամայական էին, և այսօր ունենք կատարյալին մոտ Հիմնական օրենք:
 
Հարգելի այցելու,

Շնորհավորում ենք Սահմանադրության օրվա առիթով և ներկայացնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ Սահամանադրության ընդունման հոբելյանի և Սահմանադրական դատարանի կազմավորման տասնամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին հղված ուղերձը: Ինչպես նաև այդ տարիներին լույս տեսած մամլուի մի քանի հոդված:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: